Մարդագայլուկ ջան, ես չէի ասում՝ մարդկային չեն, գրել էի սովորական մարդկային։ Դե, դրա համար էլ տարբերակվում են, չէ՞։ Ու գրառմանս նպատակը բոլորովին այլ էր, քան կասկածի տակ առնել ախտորոշման իսկությունը քեզ մոտ, դա էլ էի նշել։ Ուղղակի կարծես չհաջողվեց միտքս պարզ արտահայտել։ Փորձեմ այսպես։ Սովորաբար մենք ատիպիկ կամ արտառոց ենք համարում այն, ինչը չենք հասկանում։ Խոսքս մարդու վարքագծի մասին է։ Ինձ մոտ այսպիսի հարց է առաջանումԼ Իսկ ո՞վ ասաց, որ հավաքույթներ սիրելն ու դրանց ձգտելը հասկանալի վարքագիծ է, հետևաբար՝ տիպական, ու դրա հակառակ դրսևրումը՝ ոչ տիպական։ Օրինակ, ինձ համար լրիվ անհասկանալի է, թե ինչ հետաքրքիր կամ ցանկալի բան կա մարդաշատ հավաքույթներում, ուր պիտի գինու բաժակը ձեռքիդ սմոլ թոկ վարես մարդկանց հետ որոնց չես ճանաչում և երևի էլ երբեք էլ չտեսնես, ուր աղմուկ-աղաղակ է ու մեծ հաշվով ոչինչ չի կատարվում։ Նմանապես ես, օրինակ, չեմ հասկանում շոփինգամոլությունը, ու էլի լիքը բաներ, այսինքն՝ դրանց հավեսները։ Բայց ես լրիվ ընդունում եմ, որ պարզապես ես չեմ հասկանում, բայց լիքը մարդիկ հասկանում են դրանց հավեսները, քանի որ դրանք տեղավորվում են հավեսի իրենց ընկալման ֆորմատի մեջ, մինչդեռ էն բաները, որոնք ինձ համար են հավես, իրենց ընկալման ֆորմատի մեջ կարող են չտեղավորվել, ու լավ-վատի, ճիշտ ու սխալի հարց չէ սա, այլ ընդամենը տեսակի։ Հիմա, մեզնից ո՞ր մեկս ենք ատիպիկ։ Տրամաբանորեն՝ ոչ մեկս։ Յուրաքանչյուրս տիպական ենք մեր տեսակի մեջ։ Ընդունելով դա, ուզում էի ընդամենն ասել, որ մի քանի հատկանիշների հիման վրա չարժե, որ մարդ իրեն սպիտակ ագռավ զգա։ Խոսքս նորից քո մասին չէր, պարզապես կոնկրետ քո նկարագրած էդ մի քանի հատկանիշներն օգտագործեցի՝ միտքս բացատրելու համար, որոնցից բոլորն առանց բացառության հատուկ են ինձ, ու բնականաբար հասկանալի էր, որ դրանք բոլորը չէին։
Ես իհարկե կասկած չունեմ, որ քո դեպքում թեսթերն ու հետազոտություններն արվել են մասնագետների կողմից ու հնարավորինս համապարփակ, ու չէի էլ ենթադրում, որ միայն էդ գրածս նկարագրությունն է հանդիսացել հիմք։ Ուղղակի ուզում էի մատնանշել նաև, որ հավանաբար քիչ չեն լինի այն դեպքերը, որ մարդն ինչ-որ ստերեոտիպային նորմերից ելնելով /օրինակ, որ մեծ հավաքույթներ կամ շոփինգ սիրելը տիպային է/ իրեն օտարված զգա, ինչը գուցեև ինչ-որ պահերի հարմարավետության զգացողություն է առաջացնում, քանի որ հանդես է գալիս որպես հարցերի պատասխաններ ու տեղավորում մարդուն ինչ-որ փակ, ապահով զոնայի մեջ։
Ի դեպ, դու մտքերդ բացառիկ հստակ, առարկայական ու դիպուկ ես արտահայտում։ Եթե դա էլ է ինչ-որ չափով կապված աուտիզմի հետ, ապա կարծես հեչ վատ բան չի էդ աուտիզմը (կիսակատակ էր
)
Էջանիշներ