Խնդիր չկա։ Ծնողներիս հետ հարաբերություններս ահագին բարդ են եղել։ Նախ ես շատ փոքր տարիքից ահավոր չեմ սիրել իրանց գրկել ու միշտ խուսափել եմ դրանից, ինչը իրանք ահավոր ծանր էին տանում։ Նաև չէի կարողանում իրանց հետ ընդհանուր ջերմ լինել։ Այսինքն ես իրենց կարոտում էի, կամ ինձ լիքը բաներ դուր էին գալիս, որ իրենք ինձ համար անում էին, կամ իրանց հետ լինելուց ինձ լավ էի զգում, բայց որևէ ձև չէի կարողանում արտահայտել կամ ցույց տալ։ Ասենք որ գնայի մամայիս գրկեի, ասեի մամ ջան, ոնց ես, ինչ կա, տենց բան չի եղել (ի դեպ, էս վերջերս եմ սկսել մամայիս հետ մեկ-մեկ ջան-ով խոսել, բայց անկեղծ չի, այսինքն զուտ ասում եմ, որովհետև գիտեմ դրանից իրեն լավ ա զգում)։ Ոչ թե որ մամայիս չէի (չեմ) սիրում, այլ ուղղակի չգիտեմ, չէի (չեմ) կարողանում, ինձ համար շատ արհեստական ու ոչ անկեղծ էր թվում, չնայած կողքից նայելով հասկանում էի, որ պիտի տենց անեմ։ Շատ հաճախ էին ինձ ասում, թե ես ինչքան սառն եմ ու թե ինչքան են իրանք երազում, որ ես ուրիշ երեխեքի նման «ջիգյարով» լինեմ, իրանց սաղ օրը չտեսնելուց հետո վազեմ իրանց գրկեմ, հետները կիսվեմ և այլն։ Մամաս շատ հաճախ էր բողոքում, որ շրջապատին չեմ մերվում, կամ որ հետ եմ մնում մյուս երեխեքից իրանց մեջ ինտեգրվել չփորձելով ու էդ ճնշումը ամենաահավորն էր ինձ համար։ Լիքը ընտանեկան հավաքներից, ծնունդ, կնունք, հարսանիքներից միշտ խուսափել եմ, նախ իմաստը չէի հասկանում դրանց, երկրորդ ֆիզիկապես թուլանում էի, երրորդ էդ սաղ գրկել-պաչել, անկապ խոսել, բարձր երաժշտություն ահագին ճնշող ու վախեցնող էր ընդհանուր, հետո օրերով ֆիզիկապես գերհոգնած էի զգում ու ոչ մի բան անել չէի կարողանում։ Դրա համար ամեն ձև փորձում էի չգնալ, տարբեր պատճառներ էի բերում, երբեմն ահավոր հիստերիաների մեջ էի ընկնում։ Շատ դժվար էր ծնողներիս բացատրելը, թե ինչու չեմ ուզում գնալ, միշտ մտածում էին, որ ուղղակի կապրիզնի երեխա եմ, իրանց չեմ ուզում լսել, ամեն հարցով իրենց փորձում եմ հակառակվել, ոչ մեկին չեմ սիրում և այլն և այլն։ Նաև լիքը repetitive/obsessive պահեր ունեի, ասենք նույն գիրքը հազար անգամ իրար հետևից կարդալ, որն ի դեպ մինչև հիմա էլ անում եմ։ Դրանից էին տանը խնդիրներ ստեղծվում, ծնողներս ահավոր ջղայնանում էին էդ ֆիքսացիաներից, իմաստը չէին հասկանում, մտածում էին ահավոր սահմանափակում եմ ինքս ինձ։ Հասարակ ուտելն էր երբեմն խնդիր։ Ես ահավոր զգայուն եմ համերի նկատմամբ, ու հազար ու մի բան կա, որ չեմ ուտում, ու նույնիսկ եթե էդ բաներից մեկը ուտելիքի մեջ կա, բայց հազար տակ թաքցրած ա, էն աստիճան, որ ձև չի նկատես, ես մեկ ա համը զգում եմ, ու չեմ կարողանում ուտել։ Գիտեմ, որ շատ երեխաների մոտ սա կարա հանդիպի, բայց ինձ մոտ ուղղակի ծայրահեղություն էր երբեմն։ Լիքը ուրիշ մանր մունր բաներ էլ կան, որ կարամ նստեմ հիշեմ։ Բայց ընդհանուր իմ ու ծնողներիս հարաբերությունները կարամ նկարագրել մի բառով՝ լարված, անընդհատ։ Ու էդ լարվածությունը ամենաշատը նրանից էր գալիս, որ իրենց չէի կարողանում բացատրել, թե ինչն ա խնդիրը։ Նույնիսկ եթե փորձում էի բացատրել, բացարձակ չէին հասկանում։ Եթե ծնողներիս մտքի ծայրով մի թեթև անցներ, թե իմ գլխում ի՞նչ ա կատարվում, ես ավելի երջանիկ մանկություն կունենայի՞, իրանք էլ ավելի բավարարված կզգայի՞ն իրանց երեխայի հետ հարաբերություններով։ Համոզված եմ, որ հա։
Դիագնոզի մասին դեռ մենակ պապայիս եմ ասել, շատ նորմալ ընդունեց ու երկար վերլուծեց։ Մամայիս դեռ չեմ ասել, որովհետև ինքը աուտիզմի մասին շատ ստերեոտիպիկ պատկերացնումներ ունի ու չեմ կարծում, որ ասելը որևէ բան կփոխի մեր հարաբերություններում, ինձ թվում ա առանձնապես լուրջ չի էլ ընդունի։ Ինձ թվում ա իրանց հետ հարաբերությունները հիմա ավելի են լավացել, բայց որովհետև ես եմ սկսել փորձել ավելի ակտիվորեն իրանց հետ շփվել։ Վերջին մոտ տասը տարին ընտանիքիս հետ չեմ ապրել գրեթե, դրա համար մեր կապը հիմնականում հեռվից հեռու շփումներով ու փոքր այցերով ա սահմանափակվել։ Էդ շփումները պահելն էլ ա հաճախ շատ բարդ։ Լիքը մարդիկ իրանց ծնողների հետ խոսում են ամեն օր, կամ շաբաթը գոնե մեկ կամ երկու անգամ։ Ես կարող եմ ամիսներ չխոսել ու դրա կարիքը չզգալ, եթե որևէ իրոք կարևոր կամ հետաքրքիր բան չկա, որն ուզում եմ իրենց ասել։ Դա նշանակում է, որ ես իրանց չե՞մ սիրում, կամ չե՞մ կարոտում։ Չէ, ես իրանց ահավոր սիրում ու կարոտում եմ, բայց շփման կարիքը չեմ զգում։ Բայց դե հիմա շատ ավելի հաճախ եմ հետները շփվում, իմ իսկ նախաձեռնությամբ, որովհետև գիտեմ իրանց համար ամենօրյա, կամ գոնե շաբաթը մեկ-երկու անգամյա շփումը կարևոր ա
Էջանիշներ