Malxas (15.04.2011)
Առաջին գրառումը կարդալուց հետո էի գրել, որ տարբերություն կա: Նկատի չունեմ սոսկ ապրելակերպը: Փորձեմ հուշել: Ով է հայի համար ավելի հսականալի և ընդունելի, ասիացին, թե եվրոպացին:
Սկզբունքորեն դեմ չեմ, եթե այս գրառումները տեղափոխվեն քո առաջարկած բաժինը, բայց ես այլ տեսանկյունից եմ ցանկանում նայել այս հարցին:
Philosopher (15.04.2011), Ներսես_AM (15.04.2011)
Շինարարը ժամանակին սենց մի թեմա էր բացել հենց մտածելակերպերին վերաբերող: Որքան հիշում եմ, որովհետև չեմ գտնում որոնման համակարգով:
Հայերս ոնց-որ թե ապրելակերպով ավելի մոտ ենք եվրոպացիներին, բայց մշակութային առանձնահատկություններով ասիացի ենք: Բայց դե ապրելակերպն էլ մշակույթից բխող երևույթա, դրա համար վիճելի հարցա:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ես ընդհակառակը էն կարծիքի եմ, որ հայերը եվրոպացի են, մենակ թե վերջին 20 տարիների ընթացքում գլուխներս վերև պարզած հաստատուն քայլերով հպարտորեն գնում ենք դեպի Ասիա: Ընդ որում գնում ենք ոչ թե դեպի պրոգրեսիվ, զարգացած, բարձր մակարդակ ունեցող Ասիա, այլ ռեգրեսիվ, հետամնաց, գարշահոտ Ասիա:
Ինչ ասեմ, առա՜ջ Հայաստան:
I may be paranoid but no android!
Թեմայի մասին
Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարևոր ա՝ ասիացի ենք, թե եվրոպացի, թե աֆրիկացի: Ինքդ քեզ եթե հաշտ լինես, մնացածն էական չի: Հիմա սահմաններն էնքան խախուտ են դարձել, չարժե նորից կավիճն առնել ձեռքը ու հաստացնել դրանք: Սաղ ակումբը հոկու ա, հայկու ա գրում, հասկանում եմ դա lուրջ չի, բայց մի տեղ էլ ինչ-որ իմաստ կա չէ՞ դրա մեջ: Մաթևոսյանը եվրոպական, թե՞ ասիական մշակույթ էր ստեղծում, ինձ որ հարցնես՝ ուրեմն ամերիկյան, խոսքի![]()
Ժող, ախր պարսիկն ու ճապոնացին ԱՅՆՔԱՆ տարբեր են: Դուք այդ երկուսին գցում եք մի կաթսայի մեջ ու անունը դնում "ասիական մշակույթ", էստոնացուն ու իտալացուն էլ մի ուրիշ տեղ գցում, անունը դնում "եվրոպական մշակույթ", հետո հարց դնում, թե հայը այդ կաթսաներից որին ավելի շատ կսազի, ինչը, իմ կարծիքով, սխալ է: Ոնց որ մի թղթի վրա գրես "7, 31, 863, 287", մյուսի վրա "18, 1027, 185, 63", ու հարցնես, թե 37-ը որին ավելի շատ կսազի:
boooooooom (06.01.2012), Lem (15.04.2011), Malxas (15.04.2011), Quyr Qery (04.01.2012), Sagittarius (15.04.2011), Լուսաբեր (15.04.2011), Հայկօ (15.04.2011), Ներսես_AM (16.04.2011), Ռուֆուս (15.04.2011)
Այդպես եմ տեսնում` տարիներ ապրելով ոչ ասիացիների մեջ: Տարբերություններն ուղղակի աչք են ծակում: Հայերին բնորոշ է ասիացիներին հատուկ ոչ կիրթ պահվածքը հասարակական և հատկապես` ոչ հասարակական վայրերում, օրինակ գոռգոռալը, բարձր ձայնով խոսելը; կոպիտ շարժուձևն ու աժիոտաժը; պահանջկոտությունն ու խստությունը երեխաների նկատմամբ; ցուցամոլությունը` ուղղորդված հետամնաց երկրներին հատուկ չտեսությամբ, որն ուղեկցվում է ճաշակի զուտ ասիական նախընտրությամբ; արժեհամակարգը` մեծապես կապված նյութի հետ, ու այդ կարգի բաներ...
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.04.2011, 14:45:
laro (06.01.2012), Lionne_en_Chasse (16.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ