User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ապրիլ 2011. կինոնորույթներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապրիլ 2011. կինոնորույթներ

    Աղմուկի հնչյունները / Sound of Noise





    Շատ օրիգինալ կինո է լինելու, կարելի է ասել՝ գրեթե արտ-հաուզ: Ֆիլմը քաղաքային «աղմուկ-երաժիշտների» մասին է, ովքեր զանազան խենթուխելառ, հակահասարակական ու արգելված բաներ են անում հանուն բարձր արվեստի: Օրինակ՝ բանկ են «թալանում», ու ընթացքում շատ ռիթմիկ կերպով փողերի տրցակները մտցնում են թուղթ ոչնչացնող սարքի մեջ՝ զուգահեռ «նվագակցելով» տասնյակ ուրիշ ձայներով՝ ստեղնաշարի չխկոցներ, շտամպերի շրխկոցներ... Կամ, ասենք, հիվանդանոցի սաբոտաժով են զբաղվում, որը վերաճում է հերթական «աղմուկային» համերգի, ընդ որում՝ առաջին ջութակը վիրահատական սեղանին պառկած անգիտակից հիվանդն է: «Աղմուկիստները» խոստացել են, որ շուտով քաղաքի մաստաշով են համերգ տալու, ու որ դա կլինի իրենց լավագույն ստեղծագործությունը: Իսկ գլխավոր հերոսը՝ ոստիկանության քննիչ Ամադեուս Ուորնբրինգը, ով սրտանց ատում է երաժշտության հետ կապ ունեցող ցանկացած բան, պիտի ամեն գնով խանգարի նրանց:





    Այս կինոն արժանացել է քննադատների միաձայն գովեստներին, շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսների կողմից ու առաջադրվել է որպես մի քանի հեղինակավոր կինոմրցանակների թեկնածու: Կարևորը այստեղ ֆիլմի հետաքրքիր կոնցեպցիան է (հիմքում ռեժիսորական զույգի այս կարճամետրաժն է): Ըստ հանդիսատեսի կարծիքների՝ «Աղմուկի ձայները» շատ թեթև, դինամիկ ու պայծառ ֆիլմ է: Եվ, բնականաբար, շատ երաժշտական. վերնագիրը հստակ ակնարկ է «Երաժշտության ձայները» դասական մյուզիքլի մասին: Ֆիլմի հեղինակները, կարծես թե, հումորի զգացումից էլ զուրկ չեն. գլխավոր հերոսի անունը մենակ ամեն ինչ արժի: Ֆիլմը, թերևս, կարելի է շատ յուրահատուկ կոմեդիա համարել:



    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (14.04.2011), Norton (15.04.2011), Sagittarius (14.04.2011), Shah (14.04.2011), Skeptic (14.04.2011), Ռուֆուս (14.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2011
    Հեղինակ՝ Hayazn, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 692
    Վերջինը: 17.09.2011, 02:25
  2. Մայիս 2011. կինոնորույթներ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 22
    Վերջինը: 15.05.2011, 22:27
  3. Մէկ կադր 2011
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.05.2011, 16:21
  4. ՆՓԱԿ թատրոն, Ապրիլ
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 28.05.2009, 12:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •