Էս էլ էն երգը, որով առանձնացրել ու սիրել եմ Արմեն Մովսիսյանին։ Մեր գրասենյակում ամբողջ օրը միացրած էր...
Նոստալժի՜...
Մինչև հիմա էլ լսելիս ամեն բառն ապրում ու տեսնում եմ։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն վերքերը վիրավոր հողի
Հուշում էին, որ դեռ պատերազմ էր գնում:
Խրամատի մեջ մի պատանի զինվոր
Կարոտով նամակ էր գրում.
Նա հիշում էր տունը հայրենի`
Ծվարած հայոց լեռներում:
«Մի լացիր, իմ մայրիկ,
Սպասիր ինձ, և ես կգամ,
Ես քեզ շատ եմ սիրում,
Կարոտել եմ, իմ մայրիկ:
Ես հիշում եմ խոսքերը քո՝
Սիրել հողը մեր հայրենի,
Ես հիշում եմ արցունքները քո,
Երբ պատմում էիր ջարդերի մասին:
Ես հիշում եմ տունը մեր,
Մեր բակի բարդին ծերացած,
Ես հիշում եմ խոխոջն առվակի,
Ու մանկական խաղերս անցած»:
Ու լսվեց հրաման, մի որոտ դղրդաց,
Ծանր արկերի տակ հողը տնքաց,
Ձեռքին հրացան, նամակը ծոցում պահած՝
Տղան առաջ նետվեց ատամները սեղմած:
Պետք էր անցնել ընդամենը հարյուր,
Լոկ հարյուր քայլ հայրենի հողի,
Բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ
Եվ ինչքան երկար դաշտում այս կռվի:
Ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ,
Տղան հնձված հասկի պես ընկավ՝
Ձեռքերում սեղմած նամակը ծակված,
Հայացքը ուղղած կապույտ երկնքին:
Նա նայում էր կապույտ երկնքին,
Ու հիշում էր տունը հայրենի,
Ու բակի բարդին ծերացած,
Որի տակ մայրը կսպասի նամակին:
Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին,
Հրետանու ձայնը լսվում էր հեռվում,
Ու միայն մահամերձ ընկած հայորդին
Հայոց լեռների երգն էր երգում:
...Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն էր արթուն...
Էջանիշներ