Չնայած սրա մասին տարբեր թեմաներում արդեն գրվել է, սակայն լավ կլիներ առանձին թեմա էլ ունենալ, որպեսզի հնարավորինս չափ շատ մարդիկ կարդան և օգնեն:
Google-ի բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ ունեն ծրագրային խնդիրների, պրոբլեմների բաց համակարգ (Issue Tracking System), որտեղ օգտագործողները նշում են խնդիրը և քվեարկում դրա լուծման օգտին: Ներկայումս գոյություն ունեն մի քանի խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են Google-ի հայաֆիկացման հետ: Եթե ունեք Google-ի հաշիվ, ձեր քվեարկությամբ դուք նույնպես կարող եք նպաստել խնդիրների լուծմանը: Ինչքան շատ մարդ քվեարկի, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ Google-ը շուտափույթ կլուծի այս խնդիրները:
Ի՞նչ պետք է անել: Ընդամենը պետք է բացել համապատասխան խնդրի (issue) էջը, sign in լինել ձեր Google-ի հաշվով (եթե դա արված չէ) և սեղմել խնդրի վերնագրի կողքի աստղի վրա: Եթե աստղը դեղնեց, ուրեմն ձեր քվեն ընդունված է: Եթե աստղը ձեր մոտ արդեն դեղին է, նշանակում է, դուք արդեն քվեարկել եք այս խնդրի օգտին և այլևս ոչ մի բան անել պետք չէ: Issue-ի տակ մեկնաբանություն թողնելը պարտադիր չէ, սակայն ցանկության դեպքում կարող եք նաև մեկնաբանել: Նաև խնդրեք ձեր բոլոր ընկերներին, որպեսզի իրենք նույնպես քվեարկեն և նպաստեն այս խնդիրների լուծմանը:
Անդրոիդի խնդիրներ
Անդրոիդի խնդիր 4230 http://code.google.com/p/android/iss...ummary%20Stars
Անդրոիդը ներկա պահին ամենատարածված օպերացիոն սիստեմն է նախատեսված սմարթֆոնների համար: Դժբախտաբար Անդրոիդը ցույց չի տալիս հայկական տառատեսակները: Քվեարկելով այս խնդրի օգտին, դուք կնպաստեք, որպեսզի Google-ը շուտ լուծի այս խնդիրը և Անդրոիդի հետագա տարբերակներում ներառի հայկական տառեր: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 575 հոգի:
Անդրոիդի խնդիր 5925 http://code.google.com/p/android/iss...ummary%20Stars
Այս խնդիրը նույնպես կապված է հայերենի հետ: Եթե Անդրոիդի մեջ ներառվեն բոլոր Unicode նշանները, ապա հայերենի հետ կապված խնդիրը կլուծվի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 513 հոգի:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Google Maps-ի խնդիրներ
Խնդիր 750 http://code.google.com/p/google-mapm...ars%20Internal
Ներկա պահին Google Mapmaker ծրագրում շատ լուրջ ծրագրային սխալ կա, ինչի պատճառով այլևս հնարավոր չէ Google Maps-ում հայերեն գրել: Բոլոր հայերեն տառերը save անելուց հետո վերածվում են չինական հիերոգլիֆների: Գուգլը ընդունել է խնդիրը, բայց մինչև հիմա այն չի լուծել: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 5 հոգի:
Խնդիր 231 http://code.google.com/p/google-mapm...ars%20Internal
Այդքան էլ հրատապ խնդիր չէ, բայց քվեարկելը չէր խանգարի: Ընդամենը խնդրում ենք Google-ին, որ հայերենում փողոց, պողոտա, նրբանցք, փակուղի բառերը անհրաժեշտության դեպքում հապավի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 56 հոգի:
Հնարավոր է, որ հետագայում նոր խնդիրներ ավելացվեն:
Խնդրում եմ հնարավորինս չափ տարածել այս հաղորդագրությունը:
Էջանիշներ