User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Եթե ունեք Google/Gmail-ի հաշիվ, խնդրում եմ կարդացեք և օգնեք

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եթե ունեք Google/Gmail-ի հաշիվ, խնդրում եմ կարդացեք և օգնեք

    Չնայած սրա մասին տարբեր թեմաներում արդեն գրվել է, սակայն լավ կլիներ առանձին թեմա էլ ունենալ, որպեսզի հնարավորինս չափ շատ մարդիկ կարդան և օգնեն:

    Google-ի բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ ունեն ծրագրային խնդիրների, պրոբլեմների բաց համակարգ (Issue Tracking System), որտեղ օգտագործողները նշում են խնդիրը և քվեարկում դրա լուծման օգտին: Ներկայումս գոյություն ունեն մի քանի խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված են Google-ի հայաֆիկացման հետ: Եթե ունեք Google-ի հաշիվ, ձեր քվեարկությամբ դուք նույնպես կարող եք նպաստել խնդիրների լուծմանը: Ինչքան շատ մարդ քվեարկի, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ Google-ը շուտափույթ կլուծի այս խնդիրները:

    Ի՞նչ պետք է անել: Ընդամենը պետք է բացել համապատասխան խնդրի (issue) էջը, sign in լինել ձեր Google-ի հաշվով (եթե դա արված չէ) և սեղմել խնդրի վերնագրի կողքի աստղի վրա: Եթե աստղը դեղնեց, ուրեմն ձեր քվեն ընդունված է: Եթե աստղը ձեր մոտ արդեն դեղին է, նշանակում է, դուք արդեն քվեարկել եք այս խնդրի օգտին և այլևս ոչ մի բան անել պետք չէ: Issue-ի տակ մեկնաբանություն թողնելը պարտադիր չէ, սակայն ցանկության դեպքում կարող եք նաև մեկնաբանել: Նաև խնդրեք ձեր բոլոր ընկերներին, որպեսզի իրենք նույնպես քվեարկեն և նպաստեն այս խնդիրների լուծմանը:

    Անդրոիդի խնդիրներ

    Անդրոիդի խնդիր 4230 http://code.google.com/p/android/iss...ummary%20Stars
    Անդրոիդը ներկա պահին ամենատարածված օպերացիոն սիստեմն է նախատեսված սմարթֆոնների համար: Դժբախտաբար Անդրոիդը ցույց չի տալիս հայկական տառատեսակները: Քվեարկելով այս խնդրի օգտին, դուք կնպաստեք, որպեսզի Google-ը շուտ լուծի այս խնդիրը և Անդրոիդի հետագա տարբերակներում ներառի հայկական տառեր: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 575 հոգի:

    Անդրոիդի խնդիր 5925 http://code.google.com/p/android/iss...ummary%20Stars
    Այս խնդիրը նույնպես կապված է հայերենի հետ: Եթե Անդրոիդի մեջ ներառվեն բոլոր Unicode նշանները, ապա հայերենի հետ կապված խնդիրը կլուծվի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 513 հոգի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Google Maps-ի խնդիրներ

    Խնդիր 750 http://code.google.com/p/google-mapm...ars%20Internal
    Ներկա պահին Google Mapmaker ծրագրում շատ լուրջ ծրագրային սխալ կա, ինչի պատճառով այլևս հնարավոր չէ Google Maps-ում հայերեն գրել: Բոլոր հայերեն տառերը save անելուց հետո վերածվում են չինական հիերոգլիֆների: Գուգլը ընդունել է խնդիրը, բայց մինչև հիմա այն չի լուծել: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 5 հոգի:

    Խնդիր 231 http://code.google.com/p/google-mapm...ars%20Internal
    Այդքան էլ հրատապ խնդիր չէ, բայց քվեարկելը չէր խանգարի: Ընդամենը խնդրում ենք Google-ին, որ հայերենում փողոց, պողոտա, նրբանցք, փակուղի բառերը անհրաժեշտության դեպքում հապավի: Տվյալ պահին այս խնդրի օգտին քվեարկել են 56 հոգի:

    Հնարավոր է, որ հետագայում նոր խնդիրներ ավելացվեն:

    Խնդրում եմ հնարավորինս չափ տարածել այս հաղորդագրությունը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 14.04.2011, 14:09:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (14.04.2011), ArmSOAD (14.04.2011), Chilly (14.04.2011), davidus (14.04.2011), Freeman (14.04.2011), Jarre (14.04.2011), keyboard (08.02.2012), Monk (14.04.2011), Moonwalker (14.04.2011), Rammstein (14.04.2011), Sagittarius (14.04.2011), tikopx (14.04.2011), Yellow Raven (14.04.2011), Zhor(ARM) (14.04.2011), Ապե Ջան (14.04.2011), Ավետիք (23.02.2012), Դատարկություն (14.04.2011), Ձայնալար (07.02.2012), Նաիրուհի (14.04.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժողովուրդ խի չենք ուզում միասին սաղ անել, Հայաստանում գոյություն ունի GTUG.am կայք, որը հենց զբաղվում է բոլոր գուգլի հարցերով, միացրեք ուժերը
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Եթե ունեք Google/Gmail-ի հաշիվ, խնդրում եմ կա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.02.2012, 11:57
  2. խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ MS-Doctor, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.05.2009, 19:59
  3. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.09.2008, 16:30
  4. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ vr_anna, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.04.2008, 00:45
  5. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ vr_anna, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.03.2008, 19:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •