Մաքսայինի կայքում որևէ բան գտնելն ինձ չհաջողվեց: Երկու էջում կար գրած ինձ հետաքրքրող հարցի պատասխանը, երկուսն էլ իրար հակասում են... Կարճ ասած, ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջանում մաքսայինի հետ կապված, այս թեմայում քննարկենք այդ հարցերը:
Մաքսայինի կայքում որևէ բան գտնելն ինձ չհաջողվեց: Երկու էջում կար գրած ինձ հետաքրքրող հարցի պատասխանը, երկուսն էլ իրար հակասում են... Կարճ ասած, ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջանում մաքսայինի հետ կապված, այս թեմայում քննարկենք այդ հարցերը:
Սենց հարց, սուրճ կարո՞ղ եմ ստանալ փոստային առաքմամբ: Ի՞նչ քանակությամբ: Ենթակա՞ է այն մաքսազերծման: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Մի հարց էլ ես տամ: Ուզում եմ ներմուծել սուրճ սարքող սարք: Ինչ մաքսային հարկեր պետքա տամ, ու մոտավորապես ինչքան կնստի վրես մաքսազերծումը, եթե սարքը մոտավոր 2500 դոլարի կարգիա:
Կարող ես ստանալ: Եթե որպես ֆիզիկական անձ ես ներմուծում, ապա մինչև 50 կգ կամ 150.000 դրամ քանակի դեպքում չի հարկվում: Դրա գերազանցող մասը հարկվում է մաքսային արժեքի 32 տոկոսի չափով: Սակայն ֆիզ անձը տարվա մեջ 2 անգամ կարող է օգտվել արտոնությունից:
Որպես իրավաբանական անձ (կազմակերպությունով) ներմուծելու դեպքում պարզապես հարկվում է մաքսային արժեքի 32 տոկոսի չափով:
Morg (15.04.2011)
Մի հարց ունեմ, կապ ունի որ երկրից են ներմուծում, ինչ որ տարբերություն կա? Եվ ինչպես են գնահատում արժեքի %-ով թե քանակի?
Ու ինչ ֆիքսված տոկոս կա? 32 թե 20?
Полюбить так короля, своровать так миллион
Король +
120$ արժողությամբ հեռախոս եմ պատվիրել, էսօր մտել է Հայաստան ու ուղևորվել մաքսատուն ։Դ ամենայն հավանականությամբ վաղը կտրոնը կստանամ, որ գնամ «մաքսազերծելու» հեռախոսը։ Երկու հատ էլ հեռախոս, ամեն մեկը մոտ 100$-ի կարգի, հուլիսին եմ ստացել։ Ո՞վ է նման խնդրի հանդիպել, ի՞նչ կարելի է անել։
Իմ հիշելով էդ ժամկետը պահը հանել էին։
Բայց եթե սխալվում եմ, հարկը պետք ա որ լինի 200.000-ը գերազանցող գումարի 5%-ի չափով (էլի վստահ չեմ)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Գտա, ասում ա՝
աղբյուր՝ Մաքսային ծառայության կայքԵվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով.
0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.
22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը.
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:
StrangeLittleGirl (07.09.2017), Աթեիստ (07.09.2017)
Չգիտեմ։ Իմ ունեցած վերջին տվյալներով 50 000 էր կես տարին մեկ։ Նոր գուգլեցի, դա 2014-ի բան էր։ Կարող ա դրանից հետո լիքը ջրեր են հոսել, տեղյակ չեմ։
John (07.09.2017)
Կարո՞ղ ա ստեղ ա խնդիրը․
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ