Ungrateful-ի խոսքերից
Տափակ ա, թե ոչ՝ դա հարաբերական ա… օրինակ, կարողա քո գրառումները իմ համար տափակ լինեն, բայց քո ու կարծիքդ կիսողների համար՝ ոչ: Տակ չտօ, տափակության չափանիշ սահմանել չարժի՝ սուբյեկտիվ կարծիքդ արտահայտի ու մի գլոբալացրու:
Ես էլ, 32-ի ու իրենց գործունեության մոլի երկրպագու չեմ: Մեկ ու մեջ նայում, ուրախանում եմ:
Հա, իսկ ինչը վերաբերվում ա, իրենց "ալիքից ալիք գնալուն" ու քո համեմատություններին, կապված դրա հետ՝ ասեմ… Մարդիք աշխատում, բիզնես են անում: Մի քանի տարի առաջվա, փոքրիկ "32 ակումբ" պրոեկտը, էս օրով դարձել ա "32 Փրադաքշն" ու էդ բրենդի տակ, լիքը պրոեկտներ ա ստացել: "32 ատամ". "3 պատ", "16 բանալի", "մեր բակ 4"… Արմենիա ու ՏՎ5 տեղափոխումը, իրանց համար շատ շահավետ ստացվեց, քանի որ ասածս պրոեկտները կայացան հենց այդ ալիքներով:
Քեզ ո՞նց ա թվում, հետաքրքիր ա՞ իրանց, թե դու ու քո կարծիքը կիսող մարդիք ինչ են մտածում: Մարդիք լավ փողեր բռնեցին տեղափոխվելով... ո՞ր մի աշխատող մարդու համար դա համար 1-ը չի: + Իրանք ունեն իրենց նայողների, սիրողների մեծ բանակը... Ընգերս հաղթեց "16 բանալի" ռեալիթի շոուն, որը նույնպես իրենց պրոեկտն էր, ու հիմա՝ միայն էդ մի շոուի պատճառով, իրան փողոցում հաճախ ճանաչում են... դա էլ պրակտիկ ապացույց /դիտողների քանակի պահով/:
Էջանիշներ