ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից պարզվում է, ՀՀԿն ժամանակին Հայաստանի կատարյալ անկախության էր ձգտում ու դրանից դեմ էր քվեարկում Հայաստանում ռուսական զորքեր տեղակայելու որոշմանը իսկ հիմա զգացել են, որ Հայաստանը անկախ լինել չի կարող... Հարգեցի, ազնվորեն ասում է, որ ՀՀԿն հայաստանը որպես ռուսաստանի մաս ու փոռպոստ է տեսնում...

Մի՞թե օպորտունիզմ չէր, օրինակ, փաստը, որ ժամանակին` դեռ 1995 թ. ՀՀԿ-ն լինելով Հանրապետություն խմբավորման մեջ, դեմ քվեարկեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցին, իսկ նախորդ տարի կողմ քվեարկեց այդ ռամզաբազաների երկարաձգմանը, քանի որ իշխանություն էր:

Այդ ժամանակաշրջանի անկախական մտքի դերակատարներից մեկը ՀՀԿ-ն էր, այդ ժամանակ կատարյալ անկախության պրոցեսներ էին ընթանում: Հետո տարիների ընթացքում պարզորոշ դարձավ մեր հարեւանների դիրքորոշումը` մեր հանդեպ, եւ ընդհանրապես Արեւմուտքի ժողովրդավարական գործընթացները: Իհարկե, մենք դեմ ենք քվեարկել այն ժամանակ, քանի որ մտածում էինք` հնարավոր կլինի կազմակերպել պետություն, որը ստեղծման օրվանից անկախ կլինի ընդհանրապես միջպետական համակարգերում: Բայց այսօր զգացինք, որ ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում ոչ թե անհրաժեշտ է, այլ` պարտադիր է, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք:
http://www.lragir.am/armsrc/politics54051.html