Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Մոտիկությունը չակերտներում էր, եթենկատեցիր: Խոսքս չէր գնում բուն մարդաբանական մոտիկության մասին, այլ կենսակերպի: Լատվիացիները հնդևրոպական ազգ են, լեզուն էլ բալթյան լեզուներից է:
Ռուսները ևս հնդեվրոպական ազգ են։ Լեզուն էլ սլավոնական լեզուներից է։ Շվեդների լեզուն էլ գերմանական լեզուներից է։ Այնպես որ չեմ կարծում, թե լատվիացիները շվեդներին ավելի մոտ են, քան ռուսներին։ Համաձայն եմ՝ կրոնը նույնպես կարևոր է։ Դա է եղել պատճառներից մեկը, որ լեհերը, լինելով կաթոլիկ (ընդ որում, բավական թունդ հավատացյալներ), ռուսների հետ պատմականորեն չեն կարողացել համերաշխ ապրել։ Սակայն միայն կրոնով դա բացատրելը չեմ ընդունում։ Կրկին հիշենք տաջիկներին, ովքեր ընդհանրապես մուսուլման են, սակայն ռուսական օկուպացիային լրիվ այլ կերպ են վերաբերվում։

Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Էդ որ հայերը "կապկում" են օտար ազգերին` անհերքելի փաստ է ու մեր ներկայիս ժողովրդի մեծագույն թերություններից մեկը: Բայց թուրքի լծի տակ էլ թուրքերեն էին խոսում: Հիմա ինչ? թուրքերիրն հայերից բարձր էին դասում?
Հենց այնպես, առանց որևէ պատճառի ու պարտադրանքի, սեփական միջավայրում թուրքերեն էի՞ն խոսում։ Ճիշտն ասած՝ մի տեսակ հավատս չի գալիս։