Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն, եթե Հայաստանը իր ջոկատով չի մասնակցում Ռուսաստանի անկախության օրվան նվիրված շքերթին, ուրեմն Հայաստանը չի ճանաչում Ռուսաստանի անկախությունը, կամ լուրջ չի ընդունում Ռուսաստանի անկախությունը:
Իհարկե ոչ, բայց... քանի որ մենք եղել ենք ՌԴ կազմում, իսկ իրենք ՀՀ կազմում` ոչ, ապա ասածս լրիվ ճիշտ տեսքն է ստանում

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինձ թվում ա, որ շքերթը, ու հատկապես անկախության օրվան նվիրված շքերթը, իր մեջ լուրջ սիմվոլիկայա պարունակում, ու անկախության տոնին նվիրված շքերթին ամեն դեպքում պիտի մասնակցեն միայն հայկական զորքերը, անկախ այն բանից, թե ովքեր են կանգնած սահմանի վրա, ռուսները, թե ուզբեկները:
Դե, ճաշակի հարց է: Ես այստեղ վատ բան չեմ տեսնում ու արդեն ասացի, թե ինչու

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էտ շքերթին մասնակցում էին բազմաթիվ այլ երկրների հետ մեկտեղ նաև ադրբեջանցիները, թուրքմենները (ի միջի այլոց ձիերով), տաջիկները, ֆրանսիացիները .... ու սենց շարունակ: Այնպես որ, համեմատությունը տեղին չի:

Տվյալ դեպքում, կոնկրետ իմ համար ռուսները մասնակցությունը մոտավորապես հետևյալն ա ասում - ղուրբան ըլնի մեր անկախությունը ռուս սահմանապահներին, իրանք որ չլինեին չռթ կտեսնեինք, անկախություն չէինք տեսնի:
Իսկ իմ մտքով, օրինակ, մազաչափ իսկ տենց բան չի անցնում: Ես այստեղ տեսնում եմ ՌԴ հարգանքի տուրքը մեր անկախության հանդեպ:

Մեջբերում Bujak2012-ի խոսքերից Նայել գրառումը
/Բայց ինչու ենք նվիրում? Կարծում եմ, որ սա ոչ ողջամիտ մեկնաբանություն է - մեր անկախության տոնը հարգելով մի հզոր ու մեզ բարեկամաբար տրամադրված երկրի ջոկատը մասնակցում է մեր ուրախությանը: Շատ գեղեցիկ ժեստ է, կուզենայի, որ ամերիկացիք ևս մասնակցեին, հիանալի կլիներ:/
Փաստորեն ուրիշ ոչ մի պետություն չի հարգում մեր տոնը: Տղերքից մեը լավ էր գրել բռնաբարության պահով: Չմոռանանք շքերթից հետո մի հատ ծխենք:
Ուրիշ ոչ մի պետություն հարկ չի համարել իր հարգանքը նման կերպ ընգծել, իսկ բռնաբարության պահով էլ` ես այդ կարծիքին չեմ:

Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
Լիոն, ի՞նչ ես խոսում: Ինչ հարգանքի տուրք, ինչ պրիզնատ գալ: Դու գոնե պատկերացնում ես էտ ամբողջ աբսուրդը: Տոն: Անկախության: Ումի՞ց: Ռուսներից: Ու առնվազն խնդալու եթե ոչ լացելու ա Ռուսներից անկախության տոնին ռուսների ըտեղ լինելը:
Իսկ ռուսների հետ ուս-ուսի կռվելու բոլշևիկյան հեքիաթներին հավատալուց առաջ խորհուրդ կտայի գնայիր պատմություն կարդայիր: Էտ նույն ռուսները չէի՞ն որ մեծապես հայերի օգնության ու օժանդակության հաշվին թուրքիայի մաման լացացնում էին առաջին համաշխարհայինի ժամանակ, ու հետո դավադրաբար զորքերը հետ քաշեցին որ թուրքերը մնացած հայերին էլ կոտորեն: Էտ նույն Ռուսները չէի՞ն մի երկու տարի անց թուրքերի հետ միասին Նժդեհի ջոկատի դեմ էին պայքարում:Հապա՞ էտ նույն ռուսները չէին որ Սումգայիթ ու Բաքվի ջարդեր էին թույլատրում, զորքերը «պատահաբար ուշացնելով»: Տո բա էտ նույն ռուսները չէի՞ն «Օղակ» օպերացիան անում: Իսկ կարո՞ղ ա պատահաբար էտ էն նույն ռուսները չէին որ ադրբեջանական կործանիչներն էին վարում: Կամ վարձկան կռվում:
Ներսես_AM ջան, ինձ ռազմական պատմություն կարդալուն ուղղվածդ կոչը մի իրական դեպք/անեկդոտ հիշեցրեց, որ ժամանակին շատ էր պատմվում շախմատի տան շրջակայքում: Ուրեմն 70-ականների վերջին թե 80-ականների սկզբին ընենցա ստացվում, որ ֆիզկուլտ ինստիտուտում իրար են հագնում շախմատիստների ու բռնցքամարտիկների ընկերախմբերը: Աղջկա պահա լինում, թե ինչ, կարևոր չի: Գնում են հարցերը պարզելու, դե, ինքդ պատկերացրու, շախմատիստները բռնցքամարտիկների հետ: Սենց մի լավ շախմատիստ ու կարգին տղա ունենք, Աշոտ Նադանյան, հիմա էլ ՀՀ ուժեղագույնների մեջա ու մի քիչ լցվելա, բայց էն տարիներին շատ նիհաաաարր, փոքր-մոքր, բայց միաժամանակ նաև շատ դուխով տղա էր (է): Ըհը, ուրեմն երբ կրքերը շիկանում են, էս բաքսյորներից մեկը, ափսոս անունը մոռացել եմ, բայց իրոք հայտնի մի բաքսյոր, չգիտեմ ինչա ասում, էս Աշոտն էլ չի համբերում, տանում-բերումա ու... առը, հա, տուր թե կտաս էս բոքսյորին ինչքան ուժ ունի: Ու էս մասից սկսած շախմատի տան մոտակայքում էս պատմությունները պատմողներն արդեն չեն դիմանում ու սովորաբար սկսում են հռհռալ: Ասում են, որ Աշոտը էս բաքսյորին հենց խփեց, չէ, էս բաքսյորը... փորը բռնեց ու սկսեց հռհռալ: Հիմի հռհռումա ու հո չի հռհռում, էնենցա հռհռում, որ սաղ շրջապատում վերջը չեն դիմանում ու իրենք էլ են սկսում խժժալ, թե յանըմ, այ Աշոտ, դուու ընչի խփիր էդ տղուն, սաղ ուժով բոքսիր մեկին, որի հեչ պետքն էլ չեր հարվածդ, ընդ որում էն աստիճան, որ սա ոչ միայն պատասխան հարված չհասցրեց կամ էլ գոնե չզայրացավ, այլ սկսեց... հռհռալ

Հմի քո ասածնա, ախպերս, ինձ ուղարկում ես ռազմական պատմություն կարդալու... բա ամոթ չի

Կարդացել եմ, եղբայր, ռուս-թուրքական պատերազմների մասին էլ եմ կարդացել, որի մասին բոլորը գիտեն, Ալտա գետի ճակատամարտի մասին էլ կարող եմ պատմել, որի մասին քչերը գիտեն: Ու այս ամենն իմանալով վստահ պնդում եմ, որ մեր ռազմական եղբայրությունն իրոք շատ բան արժե: Թեև, իհարկե, եղել են նաև քո ասած էպիզոդները, որոնք, սակայն, մարտի դաշտում ռազմական եղբայրության հետ մի քիչ քիչ կապ ունեն և ավելի շատ քաղաքական հարության վրա գտնվող խնդիրներ են...

Լիոն մի խնդացրու էլի: Ռուսը երբեք էլ հային գործընկեր, դաշնակից չի համարել: Ինքը մենակ իրա շահին ա նայել: Մի՛շտ: Երբ պետք ա եղել պաշտպանել ա, երբ ուրիշ բան ա պետք եղել, առանց աչքը թարթելու դավաճանել ա: Ես իրանց չեմ մեղադրում, իրանց տեսակետից շատ էլ ճիշտ են անում: Բայց քանի մենք վզներս ծռած նայելու ենք ռուսի թաթին հա էլ տենց ա լինելու, հա էլ գլխներիս տալու են, եղած չեղածներս էլ վերցնեն:
Ես չեմ ասում ռուսից լրիվ յան տանք, բայց գոնե արժանապատիվ լինի էտ հարաբերություններում ամեն ինչ:
Ճիշտ ես, բոլորն են իրենց շահերին նայում: Բայց մեր անկախության շքերթին իրենց մասնակցություն կոկռազ հենց շատ գեղեցիկ ու արժանապատիվ քայլ է: Պարզ բան ասեմ, եթե մեկ երկրի զինվորական հարգում է մեկ այլ երկրի, հենց սրա հիմնը հնչում է, անկախ այն բանից, որ դա իր երկրի հիմնը չէ, ոտքի է կանգնում է պատիվ է առնում - հիմի ինչ, եթե ՀՀ հիմնի ժամանակ ՌԴ զինծառայողը պատիվ տա, նշանակում է նա չի հարգում մեր հիմնը?