Լիոն, ի՞նչ ես խոսում: Ինչ հարգանքի տուրք, ինչ պրիզնատ գալ: Դու գոնե պատկերացնում ես էտ ամբողջ աբսուրդը: Տոն: Անկախության: Ումի՞ց: Ռուսներից: Ու առնվազն խնդալու եթե ոչ լացելու ա Ռուսներից անկախության տոնին ռուսների ըտեղ լինելը:
Իսկ ռուսների հետ ուս-ուսի կռվելու բոլշևիկյան հեքիաթներին հավատալուց առաջ խորհուրդ կտայի գնայիր պատմություն կարդայիր: Էտ նույն ռուսները չէի՞ն որ մեծապես հայերի օգնության ու օժանդակության հաշվին թուրքիայի մաման լացացնում էին առաջին համաշխարհայինի ժամանակ, ու հետո դավադրաբար զորքերը հետ քաշեցին որ թուրքերը մնացած հայերին էլ կոտորեն: Էտ նույն Ռուսները չէի՞ն մի երկու տարի անց թուրքերի հետ միասին Նժդեհի ջոկատի դեմ էին պայքարում:Հապա՞ էտ նույն ռուսները չէին որ Սումգայիթ ու Բաքվի ջարդեր էին թույլատրում, զորքերը «պատահաբար ուշացնելով»: Տո բա էտ նույն ռուսները չէի՞ն «Օղակ» օպերացիան անում: Իսկ կարո՞ղ ա պատահաբար էտ էն նույն ռուսները չէին որ ադրբեջանական կործանիչներն էին վարում: Կամ վարձկան կռվում:
Լիոն մի խնդացրու էլի: Ռուսը երբեք էլ հային գործընկեր, դաշնակից չի համարել: Ինքը մենակ իրա շահին ա նայել: Մի՛շտ: Երբ պետք ա եղել պաշտպանել ա, երբ ուրիշ բան ա պետք եղել, առանց աչքը թարթելու դավաճանել ա: Ես իրանց չեմ մեղադրում, իրանց տեսակետից շատ էլ ճիշտ են անում: Բայց քանի մենք վզներս ծռած նայելու ենք ռուսի թաթին հա էլ տենց ա լինելու, հա էլ գլխներիս տալու են, եղած չեղածներս էլ վերցնեն:
Ես չեմ ասում ռուսից լրիվ յան տանք, բայց գոնե արժանապատիվ լինի էտ հարաբերություններում ամեն ինչ:
Էջանիշներ