Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
Ձրի փող է, բա չվերցնեն? Մտածելակերպն էլ գիտես արդեն, մի բան կանենք էլի, կարող է նույնիսկ ներեն պարտքը վերջում:
Վերջում էլ ներելու բան չի մնա, մինչև հիմա էլ ոչ մի բան չեն ներել:
Անկեղծ ասեմ, զուտ ռազմական տեսանկյունից, չեմ կարողոնում հասկանալ, թե մի քանի հազար ռուսական զինճառայողները, որոնք կանգնած են թուրքիայի սահմանի վրա, ինչպես կարող են անդրադառնալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի արդյունքի վրա? Հաստատ ռուսական սահմանապահ զորքը ոչ մի կոնֆլիկտի չի մասնակցի, իսկ լրացուցիչ ուժեր տեղակայելը միանշանակ չի խրախուսի եվրոմիության և ԱՄՆ-ի կողմից:
Էլ չեմ ասում, որ Վրաստանը չորս ոտով դեմ կլինի: Եթե ռուսները կտրուկ մեծացնեն իրենց ռազմական ներկայությունը ՀՀ-ում, այն էլ ռազմական գործողություների ժամանակ, ապա դա միջազգային վայնասուն կբարձրացնի, էլ չեմ ասում, որ նույնիսկ ՀՀ անվտանգության հարցը կբարձրանա: