User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացմանը

Քվեարկողներ
76. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են

    18 23.68%
  • Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի

    32 42.11%
  • Հայաստանը պիտի հայը պաշտպանի

    15 19.74%
  • Մեր շահերը համընկնում են և կհամընկնեն միշտ

    5 6.58%
  • Շուտով մեկնում եմ Հայաստանից

    6 7.89%
Էջ 14 32-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 476 հատից

Թեմա: 49 տարի ռուսի զորքը Հայաստանում

  1. #196
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ավելի շատ ես ամերիկացիները ձեռը, քան ես ու Լիոնը ռուսների։ Իմ մուծած հարկի գոնե ինչ-որ մասը գնում է հայ ժողովրդի բարեկեցությանը, քո մուծած հարկը ու՞ր է գնում։ Ես ու Լիոնը, գոնե տեսականորեն, կարող ենք օրերից մի օր ռուսներին ասել "հելաք մեր երկրից"։ Դու ամերիկացիներին ի՞նչ ես ասելու։ Կամ պիտի ինքդ քեզ ամերիկացի համարես (այդ դեպքում պարզ չի թե ինչ ես կորցրել այս թեմայում)։ Դու ուզում ես ոչ շիշը վառել (համարվել ոչ թե ամերիկացիների ծառան, այլ ազատ մարդ), ոչ խորովածը (հայաստանցիներին հավասար բարոյական իրավունք ունենալ երկրի ներքին հարցերը քննարկել)։ Չի ստացվի։ Ավելի շուտ համ շիշը կվառես, համ խորովածը։
    ապեր, գիտե՞ս ինչն ա հետաքրքիր, էն որ ինձ ամերիկայում ոչ ոք իմ իրավունքները չի սահմանափակում էլ չասեմ բարոյական իրավունքների մասին, բայց դուք արդեն ինձ դիսկրիմինացիայի եք ենթարկում, մինչդեռ ռուսներին տալիս եք անսահման իրավունքներ ու հլա իրանց բազաների համար էլ վճարում եք… ու երբ որ էնքան պլոճիկ կունենաք որ կասեք "հելաք մեր երկրից" էն ժամանկ էլ կխոսանք, քաջնազարություն պետք չի, իսկ հարկերի հաշվով էլ ասեմ, մեր համ հարկերից ա գալիս Հայաստան ու Ղարաբաղ, համ էլ ընենց տրանսֆերներով…

    ես ամերիկացիներին ի՞նչ ասեմ, ասեմ "գնացեք ստեղի՞ց" դրա իմաստը ո՞րն ա… ոչ ես եմ ամերիկայում բազա որ ինձ ասեն գնա ոչ էլ ամերիկան ա բազա ամերիկայում որ ասեմ գնացեք ստեղից… էդ ի՞նչ համեմատելու բան ա… ես դրա կարիքը չունեմ… դու մտածում ե՞ս ինչ ես գրում…

    … ի դեպ ես ինձ կարամ համարեմ ամերիկացի և կարամ չհամարեմ… էտ իմ ընտրությունն ա…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (07.07.2011), Rammer (07.07.2011)

  3. #197
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեջ ասած, ես էլ ոչ մեկից փող չեմ ուզել, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ ՀՀ ներքին կյանքը մենակ ինձանով ու ձեզանով չի որոշվում, իսկ եկած փողով ապրում ա ՀՀ բնակչության կեսից ավելին:

    2011-ի 4 ամսում արտասահմանից Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար

    Երկրորդ, քննարկումներին մասնակցելն ու կարծիք հայտնելը բացարձակապես չի նշանակում որ ինչ-որ մեկը խաղատիկնիկների նման մեր կյանքի հետ խաղում ա: Կարծիքը կարելի ա ընդունել, կարելի ա չընդունել, բայց կարծիք հայտնելու իրավունք ունեն բոլորը: Կոնկրետ էս թեմայի շրջանակներում, ՀՀ-ում ապրողներ կան, որոնք կողմ են ռուս-հայկական դարավոր բարեկամությանը, ու կան ապրողներ որոնք դեմ են ռուս-հայկական դարավոր լծին: Համոզված եմ, որ ԱՄՆ-ում ապրող հայրենակիցներ կան, որոնք, ի տարբերություն Մեֆի, կողմ են ռուս-հայկական բարեկամությանը: Իրանց կարծիքը երևի հաճույքով կլսեք: Ինձ էլ թույլ տվեք լսել իմ ԱՄՆ-ում ապրող այն հայրենակցի կարծիքը, որը դեմ ա ռուսական լծին:

    Այո, Սփյուռքնել է բաժանված երկու մասի այդ հարցով: Բայց ինչու Հայը չի կարող արտահայտել իր կարծիքը ապրելով երկրից դուրս, դա ես չեմ հասկանում: Հայա, սիրտը ցավում է, արտահայտվում է: Ցավոք սրտի, ոմանք սիրում են երեսով լղոզել այն փաստը, որ եթե Հայաստանում չես ապրում, քաղաքականությունից ընդհանրապես պետք չի խոսելը:
    Չնայած ես Լիոնին հասկանում եմ: Այնքան են թմբկահարել, որ Սփյուռքում հակա-հայկական պատմությունն է ուսուցանվում, որ ակամա Սփյուրքը հրեշ է աչքին երևում...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (07.07.2011)

  5. #198
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկան պաշտոնական հաշվարկներով մոտ 3 միլիարդ փող է անվերադարձ ուղարկել Հայաստան, վերջին 20 տարիներին: Դա չհաշված Սփյռքահայերի օգնությունը իրենց բարեկամներ-ընկերներին: Ռուսաստանը ինչ է ուղարկել այս 20 տարում? Սահմանը առանց Ռուսի օգնության էլ կարելի է պաշտպանել: Եթե իսկապես Ռուսաստանը մեզ դաշնակից է, առանց սահմանապահության գլխացավանքի նա կգա օգնության պատերազմի դեպքում:

    Ադրբեջանցիները իրենց շքերթը արեցին, ցույց տալով Ս 300 սիստեման գնված մեր "եղբայրներից"? Բարեկամական ժեստ էր դա, թե փողի մունաթ?
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (07.07.2011), Mephistopheles (07.07.2011), Rammer (07.07.2011), Տրիբուն (07.07.2011)

  7. #199
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ... ո՛չ անկախության ենք արժանի, ո՛չ պետականության: Մեծ վերահսկող ա պետք, թուրք, սելջուկ, պարսիկ, ռուս... Թե չէ կխժռենք իրար...
    Ես այդպես չեմ կարծում:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    քո և քո ընտանիքի ճակատագիրը լավ էլ տվել ես ռուսի ձեռն անվերադարձ, ոնց ուզում ֆռռցնում ու ինչ պոզիցիայով ուզում "կանգնացնում" են բայց սփյուռքի խառնվելը պատվիդ չես կերցնու՞մ…

    էս չի՞ քո հայրենասիրությունը…
    Սուտ ես ասում, ես իմ ու իմ ընտանիքի ճակատագիրը ոչ մեկի ձեռքն էլ չեմ տվել: Իսկ այն, որ ռուսները այժմ օբյեկտիվորեն մեր օգտին են աշխատում և այլ ալտերնատիվա չկա, փաստ է: Համենայն դեպս այս թեմայում, բացի ամերիկյան կուշտ ու ապահով նվնվոցներից, այլ բան ես չլսեցի:

    Լիոն ջան, մենք չենք ընտրում Հայաստանում և ոչ մի պաշտոնյաի… ու դրանով մեր ազդեցությունը հավասարվում ա զրոյի… որ կուզես իմանալ, մեռած մարդն ավելի շատ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքականության վրա քան մենք… իրանք բոլոր ընտրություններին մասնակցում են ու միաձայն ընտրում են իշխանություններին…
    Փառք աստծո, որ չեք ընտրում: Երկքաղաքացիության օրենքին ես սկզբունքորեն եմ դեմ և ուրախ եմ, որ գոնե ընտրության հնարավորություն Ձեզ չտվեցին: Էդ էր պակաս, դուք կուշտ ու կուռ և ապահով ապրեք ձեր ամերիկաներում, ստեղ որոշեք, թե ես ինչ նախագահ կամ ԱԺ պիտի ունենամ ու դրանք ինչ քաղաքականություն պետք է վարեն: Իրականում ՀՀ-ն պետք է այնքան հզոր լինի, որ սփյուռքահայերը, ովքեր էլ նրանք լինեն, նայեն մեր երկրին որպես փրկարար ու լուսավոր մի փարոսի, այլ ոչ թե խղճան ու... մի երկու հատ բանանի փող ուղարկեն:

    դե էդ եմ ասում էլի, դու որ կաս էլ ռուսը մեզ ինչ… ինչի՞ իզուր փող ծախսենք…
    Որովհետև ես հերիք չեմ: Որ իմանայի, որ ես հերիք եմ, առաջինը ես կողմ կլինեի ՌԴ բազայի հեռացմանը: Ֆռշտեին?

    բայց եթե քո ու քո ընտանիքի անվտանգությունը կախված ա ռուսի ներկայությունից, բա էս քո զինվորական կոչումներն ու՞մ ա պետք ապեր…
    Մի քիչ մտածի, կհասկանաս:

    մի խոսք կա ասում են "եթե քո բանակը չես կերակրմում, ապա կերակրում ես ուրիշի բանակը" հիմա մեր մոտ էդ ասացվածքը սենց ա "համ քո բանակն ես կերակրում, համ էլ ուրիշի" էս ժողովուրդը մեղք չի՞… խեղճ ժողովուրդը ոչ թե պատերազմից կմեռնի այլ էս բեռի ծանրությունից ու ստորացումից…
    Դեմագոգիա է: Ինչպես արդեն ցույց տրվեց այս թեմայում, ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …անպայման ինչ որ մեկի ձեռը պիտի լինե՞ս… իհարկե չունեմ, որովհետև դուք տեր եք ման գալիս, իսկ ես տիրոջ առաջարկ չեմ կարող անել… տիրոջ առաջարկ ծառային են անում…

    ես տենց առաջարկ ոչ մի ժողովրդի չեմ անի
    Դու ես տեր ման գալիս, ու քո տերը ավելի վատն է - դու կուշտ փորիդ ստրուկն ես ու դրա համար էս հասել ամերիկաները: Հը, չկարողացար, հա, մնալ Հայաստանում ու նորմալ երկիր կառուցելու համար պայքարել, փախար... ու հիմա մեծ-մեծ խոսում էս: Է մնայիր, է տեսնեիր ստեղի բոլոր պրոբլեմները, տեսնեինք ոնց կխոսեիր այդ դեպքում:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, գիտե՞ս ինչն ա հետաքրքիր, էն որ ինձ ամերիկայում ոչ ոք իմ իրավունքները չի սահմանափակում էլ չասեմ բարոյական իրավունքների մասին, բայց դուք արդեն ինձ դիսկրիմինացիայի եք ենթարկում, մինչդեռ ռուսներին տալիս եք անսահման իրավունքներ ու հլա իրանց բազաների համար էլ վճարում եք… ու երբ որ էնքան պլոճիկ կունենաք որ կասեք "հելաք մեր երկրից" էն ժամանկ էլ կխոսանք, քաջնազարություն պետք չի, իսկ հարկերի հաշվով էլ ասեմ, մեր համ հարկերից ա գալիս Հայաստան ու Ղարաբաղ, համ էլ ընենց տրանսֆերներով…
    Հերթակա միֆը - ԱՄՆ-ում էլ են ձեր իրավունքնրը սահմանափակում տեսական մակարդակով նույնքան, ինչքան մեզ մոտ:

    ես ամերիկացիներին ի՞նչ ասեմ, ասեմ "գնացեք ստեղի՞ց" դրա իմաստը ո՞րն ա… ոչ ես եմ ամերիկայում բազա որ ինձ ասեն գնա ոչ էլ ամերիկան ա բազա ամերիկայում որ ասեմ գնացեք ստեղից… էդ ի՞նչ համեմատելու բան ա… ես դրա կարիքը չունեմ… դու մտածում ե՞ս ինչ ես գրում…

    … ի դեպ ես ինձ կարամ համարեմ ամերիկացի և կարամ չհամարեմ… էտ իմ ընտրությունն ա…
    Իսկ ես ինձ վաղուց ու անվերադարձ համարում եմ հայ ու հայաստանցի: Ու ընտրությունից ինքս ինձ վաղուց զրկել եմ: Ահա սա է մեր տարբերությունը:

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, Սփյուռքնել է բաժանված երկու մասի այդ հարցով: Բայց ինչու Հայը չի կարող արտահայտել իր կարծիքը ապրելով երկրից դուրս, դա ես չեմ հասկանում: Հայա, սիրտը ցավում է, արտահայտվում է: Ցավոք սրտի, ոմանք սիրում են երեսով լղոզել այն փաստը, որ եթե Հայաստանում չես ապրում, քաղաքականությունից ընդհանրապես պետք չի խոսելը:
    Չնայած ես Լիոնին հասկանում եմ: Այնքան են թմբկահարել, որ Սփյուռքում հակա-հայկական պատմությունն է ուսուցանվում, որ ակամա Սփյուրքը հրեշ է աչքին երևում...
    Ինչու, իրավունք ունի խոսելու? Ինչ իրավունքով պիտի խոսի ու առաջարկներ անի, եթե դրանք ուղղակի կերպով ազդելու են իմ ճակատագրի վրա, իսկ ինքը կուշտ ու բավարարված նստի ամերիկայում? Էդ որնցա, որ ես երբեք ինձ չեմ թույլ տալիս ասել, թե Օբամային ինքը ընտրի, թե Մակկեյնին? Իսկ տրանսֆերտների պահով - նախ 3 միլիարդը շատ է և հետո` թող չուղարկեին, անձամբ ես իրենց չեմ խնդրել: Ավելին, գտնում եմ, որ հենց այդ տրանսֆերտներն են շատ ու շատ խնդիրների պատճառ...

    Եթե իսկապես Ռուսաստանը մեզ դաշնակից է, առանց սահմանապահության գլխացավանքի նա կգա օգնության պատերազմի դեպքում:
    Իսկապես դաշնակից չկա և չի եղել: Շահեր են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (07.07.2011), Malxas (07.07.2011), Արէա (07.07.2011)

  9. #200
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպես չեմ կարծում:



    Սուտ ես ասում, ես իմ ու իմ ընտանիքի ճակատագիրը ոչ մեկի ձեռքն էլ չեմ տվել: Իսկ այն, որ ռուսները այժմ օբյեկտիվորեն մեր օգտին են աշխատում և այլ ալտերնատիվա չկա, փաստ է: Համենայն դեպս այս թեմայում, բացի ամերիկյան կուշտ ու ապահով նվնվոցներից, այլ բան ես չլսեցի:



    Փառք աստծո, որ չեք ընտրում: Երկքաղաքացիության օրենքին ես սկզբունքորեն եմ դեմ և ուրախ եմ, որ գոնե ընտրության հնարավորություն Ձեզ չտվեցին: Էդ էր պակաս, դուք կուշտ ու կուռ և ապահով ապրեք ձեր ամերիկաներում, ստեղ որոշեք, թե ես ինչ նախագահ կամ ԱԺ պիտի ունենամ ու դրանք ինչ քաղաքականություն պետք է վարեն: Իրականում ՀՀ-ն պետք է այնքան հզոր լինի, որ սփյուռքահայերը, ովքեր էլ նրանք լինեն, նայեն մեր երկրին որպես փրկարար ու լուսավոր մի փարոսի, այլ ոչ թե խղճան ու... մի երկու հատ բանանի փող ուղարկեն:



    Որովհետև ես հերիք չեմ: Որ իմանայի, որ ես հերիք եմ, առաջինը ես կողմ կլինեի ՌԴ բազայի հեռացմանը: Ֆռշտեին?



    Մի քիչ մտածի, կհասկանաս:



    Դեմագոգիա է: Ինչպես արդեն ցույց տրվեց այս թեմայում, ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է:



    Դու ես տեր ման գալիս, ու քո տերը ավելի վատն է - դու կուշտ փորիդ ստրուկն ես ու դրա համար էս հասել ամերիկաները: Հը, չկարողացար, հա, մնալ Հայաստանում ու նորմալ երկիր կառուցելու համար պայքարել, փախար... ու հիմա մեծ-մեծ խոսում էս: Է մնայիր, է տեսնեիր ստեղի բոլոր պրոբլեմները, տեսնեինք ոնց կխոսեիր այդ դեպքում:



    Հերթակա միֆը - ԱՄՆ-ում էլ են ձեր իրավունքնրը սահմանափակում տեսական մակարդակով նույնքան, ինչքան մեզ մոտ:



    Իսկ ես ինձ վաղուց ու անվերադարձ համարում եմ հայ ու հայաստանցի: Ու ընտրությունից ինքս ինձ վաղուց զրկել եմ: Ահա սա է մեր տարբերությունը:



    Ինչու, իրավունք ունի խոսելու? Ինչ իրավունքով պիտի խոսի ու առաջարկներ անի, եթե դրանք ուղղակի կերպով ազդելու են իմ ճակատագրի վրա, իսկ ինքը կուշտ ու բավարարված նստի ամերիկայում? Էդ որնցա, որ ես երբեք ինձ չեմ թույլ տալիս ասել, թե Օբամային ինքը ընտրի, թե Մակկեյնին? Իսկ տրանսֆերտների պահով - նախ 3 միլիարդը շատ է և հետո` թող չուղարկեին, անձամբ ես իրենց չեմ խնդրել: Ավելին, գտնում եմ, որ հենց այդ տրանսֆերտներն են շատ ու շատ խնդիրների պատճառ...



    Իսկապես դաշնակից չկա և չի եղել: Շահեր են...
    Լիոն ջան, դու չես հասկանու՞մ որ իզուր տեղը հոխորտում ես… դու ոչ իրավական ոչ էլ բարոյական իրավունք ունես մեզ արգիլելու որևէ հարց քննարկելու… և դու էլ կարող ես ինչքան սիրտդ ուզի քննարկել Օբամայի ու Մաքքեյնի ընտրության հարցը… ստեղ ոչ մի սահամափակում չկա… դու ուղղակի դեռ սովետական ուղեղով ես մտածում ու հայրենասիրության մասին շատ տարօրինակ ու հիվանդագին դատողություններ ես անում… քո համար ռուսն ավելի շատ իրավունքներ ունի քան սփյուռքակայը, բայց որ հայրենասիրության մասին ա խոսքը գնում սաղին դաս ես տալիս…

    դու պետք ա կողմնորոշվես… ռուսների տակը պառկելու պրոբլեմ կարծես չունես, բայց որ մի սփյուռքահայ հանկարծ երկրիդ մասին կարծիք ա հայտնում հայրենասիրությունդ ա բռնում… դու քո ազգակցին ավելի վատ ես վերաբերվում քան օտարին որ ամբողջ էկոնոմիկադ իր ձեռքն ա վերցրել ու քեզ էլ վասալի տեղ ա պահում… սա դասական ստրուկի հոգեբանություն է…

    … դու քո ռազմական կոչումներն ես մեջտեղ բերում ու հետո էլ ռուսների ներկայությունը համարում ես քո անվտանգության երաշխիքը… գոնե հասկանքում ե՞ս որ հակասում ես ինքնդ քեզ…

    … դու հասկանում ե՞ս որ էսօր Հայաստանը Մադագասկանից հետո ամենավատ տնտեսությունն ունի… հասկանում ե՞ս թե դու քեզ քո հայրենասիրական ճառերով օրգազմի ես հասցնելու…

    խնդիր չկա ընգեր …

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (07.07.2011), Դավիթ (07.07.2011)

  11. #201
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև ես հերիք չեմ: Որ իմանայի, որ ես հերիք եմ, առաջինը ես կողմ կլինեի ՌԴ բազայի հեռացմանը: Ֆռշտեին?
    Զինվո՛ր, կներեք, պարո՛ն կրտսեր սերժանտ, խաբա՞ր ես, որ մենակ դու չես Հայաստանում, որ տանկ քշել գիտի:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմագոգիա է: Ինչպես արդեն ցույց տրվեց այս թեմայում, ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է:
    Էտ որտե՞ղ ու ու՞մ կողմից այս թեմայում ցույց տրվեց դա: Չլինի՞ կարծում ես, որ քո մի քանի հնամաշ տանկի, զրահամեքենայի ու հինգ հազար զինվորի (որի կեսը հայ ա) մասին մեջբերումները տենց վառ ապացույց էին: Դրանք նույնքան ապացուցողական էին, որքան քո ռազմական տարեգրքից մջեբերումները հարյուր հազարավոր բանակների, միլիոնավոր փղերի, մի քանի կայսրությունների մասին:

    Իմ համեստ կարծիքով, թեման, ընդհակառակը, հաջողությամբ ապացուցում է, որ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում հարված է Հայկական պետականությանը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (07.07.2011), Rammer (07.07.2011)

  13. #202
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչու, իրավունք ունի խոսելու? Ինչ իրավունքով պիտի խոսի ու առաջարկներ անի, եթե դրանք ուղղակի կերպով ազդելու են իմ ճակատագրի վրա, իսկ ինքը կուշտ ու բավարարված նստի ամերիկայում? Էդ որնցա, որ ես երբեք ինձ չեմ թույլ տալիս ասել, թե Օբամային ինքը ընտրի, թե Մակկեյնին? Իսկ տրանսֆերտների պահով - նախ 3 միլիարդը շատ է և հետո` թող չուղարկեին, անձամբ ես իրենց չեմ խնդրել: Ավելին, գտնում եմ, որ հենց այդ տրանսֆերտներն են շատ ու շատ խնդիրների պատճառ...

    Առաջի հերթին, Մեֆի առաջարկները քո վրա չեն ազդի, քանի որ ինչպես ինքը ասեց, մեռած մարդուց ավելի օգուտ կա ընտությունների ժամանակ Հայաստանում, քան Սփյուռքում ապրող մեկից, որը ի դեպ քո նման ծնվել և ապրել է Հայաստանում: Կարող է դու չես խառնվում Ամերիկայի ընտրությունների հարցում, բայց հիմք էլ չկա խառնվելու, ամերիկացի չես: Մի քուչ շուտ ես Սփյուռքի հայերին դասում այս կամ այն ազգերին:

    Դե փողի հարցն էլ շաբլոնային պատասխան է: Ինչ փող... հա էն փողը?
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 07.07.2011, 08:38:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (07.07.2011)

  15. #203
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Զինվո՛ր, կներեք, պարո՛ն կրտսեր սերժանտ, խաբա՞ր ես, որ մենակ դու չես Հայաստանում, որ տանկ քշել գիտի:



    Էտ որտե՞ղ ու ու՞մ կողմից այս թեմայում ցույց տրվեց դա: Չլինի՞ կարծում ես, որ քո մի քանի հնամաշ տանկի, զրահամեքենայի ու հինգ հազար զինվորի (որի կեսը հայ ա) մասին մեջբերումները տենց վառ ապացույց էին: Դրանք նույնքան ապացուցողական էին, որքան քո ռազմական տարեգրքից մջեբերումները հարյուր հազարավոր բանակների, միլիոնավոր փղերի, մի քանի կայսրությունների մասին:

    Իմ համեստ կարծիքով, թեման, ընդհակառակը, հաջողությամբ ապացուցում է, որ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում հարված է Հայկական պետականությանը:
    ի դեպ սա ռուսների մեղքը չի, մենք ենք տվել ու արել…

  16. #204
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, դու չես հասկանու՞մ որ իզուր տեղը հոխորտում ես… դու ոչ իրավական ոչ էլ բարոյական իրավունք ունես մեզ արգիլելու որևէ հարց քննարկելու… և դու էլ կարող ես ինչքան սիրտդ ուզի քննարկել Օբամայի ու Մաքքեյնի ընտրության հարցը… ստեղ ոչ մի սահամափակում չկա… դու ուղղակի դեռ սովետական ուղեղով ես մտածում ու հայրենասիրության մասին շատ տարօրինակ ու հիվանդագին դատողություններ ես անում… քո համար ռուսն ավելի շատ իրավունքներ ունի քան սփյուռքակայը, բայց որ հայրենասիրության մասին ա խոսքը գնում սաղին դաս ես տալիս…

    դու պետք ա կողմնորոշվես… ռուսների տակը պառկելու պրոբլեմ կարծես չունես, բայց որ մի սփյուռքահայ հանկարծ երկրիդ մասին կարծիք ա հայտնում հայրենասիրությունդ ա բռնում… դու քո ազգակցին ավելի վատ ես վերաբերվում քան օտարին որ ամբողջ էկոնոմիկադ իր ձեռքն ա վերցրել ու քեզ էլ վասալի տեղ ա պահում… սա դասական ստրուկի հոգեբանություն է…

    … դու քո ռազմական կոչումներն ես մեջտեղ բերում ու հետո էլ ռուսների ներկայությունը համարում ես քո անվտանգության երաշխիքը… գոնե հասկանքում ե՞ս որ հակասում ես ինքնդ քեզ…

    … դու հասկանում ե՞ս որ էսօր Հայաստանը Մադագասկանից հետո ամենավատ տնտեսությունն ունի… հասկանում ե՞ս թե դու քեզ քո հայրենասիրական ճառերով օրգազմի ես հասցնելու…

    խնդիր չկա ընգեր …
    Դասական դեմագոգիա էս անում, պարոն Mephistopheles, դասական դեմագոգիա, որի հիմնական պրիոմներից մեկն էլ այն է, որ դիմացինիդ վերագրես խոսքեր ու մտքեր, որն ինքը չի ասել, մեղադրես զրուցակցիդ նրա մեջ, ինչը իրականություն չէ և, ստիպելով վերջնիսի անվերջ արդարանալ, տպավորություն ստեղծել, թե ճշմարտությունը քո կողմում է: Պարզ ասած, Mephistopheles, պոստիդ ոչ մի բառն էլ չի համապատասխանում ճշմարտությանը և յուրաքանչյուր ոք, ով կկարդա սույն թեմայում իմ պոստերը, կհամոզվի դրանում: Ըստ էության բան ունես ասելու, ասա, թե չէ դեմագոգիան, համենայն դեպս ինձ մոտ, չի անցնի:

    … դու հասկանում ե՞ս որ էսօր Հայաստանը Մադագասկարից հետո ամենավատ տնտեսությունն ունի… հասկանում ե՞ս թե դու քեզ քո հայրենասիրական ճառերով օրգազմի ես հասցնելու…
    Ի դեպ, օրգազմասեր հասարակություն, որ ՌԴ բազան հանեցիք Հայաստանից, Հայաստանը կդադարի Մադագասկանից հետո ամենավատ տնտեսությունն ունենալ?

    Տրիբուն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Զինվո՛ր, կներեք, պարո՛ն կրտսեր սերժանտ, խաբա՞ր ես, որ մենակ դու չես Հայաստանում, որ տանկ քշել գիտի:
    Իհարկե Եվ?

    Էտ որտե՞ղ ու ու՞մ կողմից այս թեմայում ցույց տրվեց դա: Չլինի՞ կարծում ես, որ քո մի քանի հնամաշ տանկի, զրահամեքենայի ու հինգ հազար զինվորի (որի կեսը հայ ա) մասին մեջբերումները տենց վառ ապացույց էին: Դրանք նույնքան ապացուցողական էին, որքան քո ռազմական տարեգրքից մջեբերումները հարյուր հազարավոր բանակների, միլիոնավոր փղերի, մի քանի կայսրությունների մասին:

    Իմ համեստ կարծիքով, թեման, ընդհակառակը, հաջողությամբ ապացուցում է, որ ռուսական ռազմական բազայի ներկայությունը Հայաստանում հարված է Հայկական պետականությանը:
    Ցույց տվեց իմ կողմից, մի քանի պոստ առաջ, այնտեղ, որտեղ դու այդպես էլ չկարողացար այլ ռեալ ալտերնատիվ առաջարկել ՌԴ բազայի փոխարեն: Իսկ կարծիք յուրաքանչյուր ոք ինքը կկազմի, այս հարցում ազատություն է...

    hetanos

    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջի հերթին, Մեֆի առաջարկները քո վրա չեն ազդի, քանի որ ինչպես ինքը ասեց, մեռած մարդուց ավելի օգուտ կա ընտությունների ժամանակ Հայաստանում, քան Սփյուռքում ապրող մեկից, որը ի դեպ քո նման ծնվել և ապրել է Հայաստանում: Կարող է դու չես խառնվում Ամերիկայի ընտրությունների հարցում, բայց հիմք էլ չկա խառնվելու, ամերիկացի չես: Մի քուչ շուտ ես Սփյուռքի հայերին դասում այս կամ այն ազգերին:

    Դե փողի հարցն էլ շաբլոնային պատասխան է: Ինչ փող... հա էն փողը?
    Փառք աստծո, որ չեն ազդելու, էդ էր պակաս, որ ազդեին: Ես սփյուռքի հայերին ոչ մի այլ ազգի չեմ դասում, եթե իրենք իրենց չդասեն: Բայց միաժամանակ և կարծում եմ ու պնդում եմ, որ Հայաստանի ճակատագրի հարցով հայաստանցի հայը հաստատ ավելի շատ իրավունքներ ու տեղ ունի խոսելու, քան սփյուռքահայը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (07.07.2011), Malxas (07.07.2011)

  18. #205
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցույց տվեց իմ կողմից, մի քանի պոստ առաջ, այնտեղ, որտեղ դու այդպես էլ չկարողացար այլ ռեալ ալտերնատիվ առաջարկել ՌԴ բազայի փոխարեն: Իսկ կարծիք յուրաքանչյուր ոք ինքը կկազմի, այս հարցում ազատություն է...
    Դե իհարկե, քո բոլոր գրածները միշտ խիստ ապացուցողական են, հարկավոր է միայն դրանք հազար անգամ նույն հաստատական տոնով գրել, և ցանկացած տափակաբանություն կդառնա ապացույց: Իսկ ես, իհարկե, չեմ կարող ցանկացած տափակաբանությանը հակափաստարկ բերել: Հարյուր փիղ, ուրեմն հարյուր փիղ = երկու հարյուր փդած տանկ, առանց այլընտրանքի: Մարսը քառակուսի ա, երկիրը` կլոր, հիքսոսը` հայ:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (07.07.2011), Mephistopheles (07.07.2011), Rammer (07.07.2011)

  20. #206
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դու այդպես էլ չկարողացար այլ ռեալ ալտերնատիվ առաջարկել ՌԴ բազայի փոխարեն:
    խի չկա ՞ որ…… բա էս ի՞նչ ա…
    ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ջոկի հրամանատարս, պահեստի կրտսեր սերժանտս, որը նաև Տ-72-ի անձնակազմի հրամանատար է և որի 30-ը այս տարի է լրացել
    կամսամոլկա, սպարտսմենկա ի նականեց կռասավիցա

  21. #207
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե իհարկե, քո բոլոր գրածները միշտ խիստ ապացուցողական են, հարկավոր է միայն դրանք հազար անգամ նույն հաստատական տոնով գրել, և ցանկացած տափակաբանություն կդառնա ապացույց: Իսկ ես, իհարկե, չեմ կարող ցանկացած տափակաբանությանը հակափաստարկ բերել: Հարյուր փիղ, ուրեմն հարյուր փիղ = երկու հարյուր փդած տանկ, առանց այլընտրանքի: Մարսը քառակուսի ա, երկիրը` կլոր, հիքսոսը` հայ:
    Տեսար, հերթական անգամ ապացուցեցիր ասածս
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. #208
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ... ո՛չ անկախության ենք արժանի, ո՛չ պետականության: Մեծ վերահսկող ա պետք, թուրք, սելջուկ, պարսիկ, ռուս... Թե չէ կխժռենք իրար...
    Ապեր նորմալա ազգն էլ կարա հիավնդ լինի, իսկ հիվանդը միշտ միշտ հսկողի կարիք ունի մինչև մեռնելը...

  23. #209
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր նորմալա ազգն էլ կարա հիավնդ լինի, իսկ հիվանդը միշտ միշտ հսկողի կարիք ունի մինչև մեռնելը...
    Ախր... էսքա՞ն... Էս աստիճա՞ն: Ինչ-որ ռուսի պատճառով, նեղված տոնով գրել, որ «էս հայը դրսում կուշտ ա, իսկ ես ստեղ սոված ու հենց էդ պատճառով ես որոշում եմ, որ ռուսը պիտի ստեղ մնա, իրեն ինադու, այ տենց ուխ, ուխ...»... Սարսափելի ա:

    Չեմ հասկանում, թե ինչո՞վ ենք մենք հրեաներից պակաս, ինչո՞վ են նրանք մեզնից ավել: Ինչո՞ւ չենք կարող ստեղծել համաշխարհային հզոր ազգ ու Հայկական հզոր պետականություն, անկախ ու ինքնավար: Պակա՞ս սփռված ենք, թե՞ ավելի քիչ փող ունենք: Միակ բանը որ տեսնում եմ էս թեմայում, խելք չունենք ու ուժեղ աբիժնիկություն ունենք, որը վեր ա ցանկացած զգացմունքից... Տխուր ա...

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.07.2011), Lion (07.07.2011), Malxas (07.07.2011), Mephistopheles (07.07.2011), Rammer (07.07.2011), Tig (07.07.2011), Դավիթ (07.07.2011), Տրիբուն (07.07.2011)

  25. #210
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում, թե ինչո՞վ ենք մենք հրեաներից պակաս, ինչո՞վ են նրանք մեզնից ավել: Ինչո՞ւ չենք կարող ստեղծել համաշխարհային հզոր ազգ ու Հայկական հզոր պետականություն, անկախ ու ինքնավար ինքնիշխան:
    Չեմ հիշում, որ Artgeo որևէ գրածի հետ երբևէ ավելի համաձայն եղած լինեմ, քան սրա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 14 32-ից ԱռաջինԱռաջին ... 410111213141516171824 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այս տարի ես որոշել եմ...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.01.2019, 22:54
  2. Շնորհավորանք Rammstein + 1 տարի
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 13.01.2014, 21:03
  3. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  4. + մեկ տարի Freddieին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.08.2009, 17:52
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •