Ճիշտ ես, Տրիբուն ջան, ուղղակի խնդիրն այն է, որ դրսինները նման հարցերում ներսիններից մի քիչ պակաս խոսքի տեղ ունեն ու համեստությունը, ոչ կտրուկությունը և դիմացինի վիճակինի մեջ մտնելու հատկությունն իրենց չի խանգարի: Ամեն անգամ, երբ սրվում է իրավիճակը ճակատում, ես, ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ջոկի հրամանատարս, պահեստի կրտսեր սերժանտս, որը նաև Տ-72-ի անձնակազմի հրամանատար է և որի 30-ը այս տարի է լրացել, սկսում եմ ինձ նախապատրաստել ամենավատթարին, ընդհուպ միննչև նրան, որ, հնարավոր է, ես 31 չդառնամ, իսկ իմ ծնողներն էլ կամ վշտից մեռնեն, կամ աղքատությունից:
Ու դրա համար էլ, երբ նման մարդիկ ապահով հեռուներից նման բաներ են խոսում, սկսում են իմ ու իմ ընտանիքի ապահովության հաշվին իրենց քաղաքական նախասիրություններին հագուրդ տալ այն դեպքում, երբ պատերազմի դեպքում առաջիններից մեկը երևի ես ճակատում հայտնվեմ... մեղմ ասած նյարդանում եմ:
Էջանիշներ