Ապեր, դու գնալով ավելի ես խճճվում:
Վերևում նշել ես, որ ռուսական զորքեր մտցնելու պայմանագիրը կնքվել է 1995 թ.-ին, իսկ գիտես ե՞րբ է ավարտվել արցախյան պատերազմը՝ 1994թ.-ին: Էլ ո՞նց կարողեին պաշտպանեին, եթե մի տարի ուշ են մտցվել Հայաստան:
Կրեմլի շահերն անշուշտ պաշտպանում են, քանզի ինչպես արդեն նշել եմ, ցանկացած պայմանագիր կնքվում է փոխադարձ շահերի հիման վրա:
Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի փողերն են խժռում: Մի հատ բացի պետական բյուջեի նախագիծը ու նայի տես, խժռում են, թե ոչ:
Հայաստանի տնտեսական զարգացման մասին ես մտածում՝ կոռուպցիայի, փողերի լվացման, բյուջետային միջոցների վատնման դեմ պայքարի:
Ցեղասպանության կողմնակից ես: Ռուսաստանը խաղաղ բնակչությանը չի ռմբակոծել, տներ էլ չի վառել:Իմ կարծիքով լավ կլիներ Ռուսաստանը չխցկվեր ուրիշ երկրի տարածք, չռմբակոծեր ուրիշ երկրի գյուղերն ու չվառեր խաղաղ բնակչության տները:
Այնտեղ չեմ եղել, որ կարողանայի հաշվել: Պաշտոնական տվյալներ բնականաբար լինել չեն կարող:Քանի՞ հոգի են սպանել վրացիները:
Թեմայի վերնագրին նայի: Դրա մասին արդեն գրել եմ՝21-րդ դարում տնտեսականը չկապել ռազմավարականի հետ առնվազն հիմարություն ա:
Ոհու, ու տրամադրում ա ՆՈՒՅՆ ԳՆՈՎ, ինչ գնով, որ պատրաստվում էր տրամադրել հարևան Վրաստանին, որը պահանջում էր անտեր զորքի դուրսբերումն ու որի վրա վերջում հարձակվեց:
http://lenta.ru/news/2006/10/05/cost/
Նայել ես գտածդ հոդվածը ո՞ր թվի ա՝ 2006: 2007թ.-ից Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից և այն գնում է Ադրբեջանից:
Դե սա քո սուբյեկտիվ կարծիքն է:Արդյունքում կունենանք դաշնակների ու Ռուսաստանի երազած Հայաստանը, էն որ որոշ այսպես կոչված պատմաբաններ «հզոր Հայաստան» են անվանում, լրիվ մեկուսացված, նեխած ու 4 ճակատով:
Բնականաբար ոչ:Հ.Գ. Դաշնա՞կ ես![]()
Հ.Գ. Վրացի ե՞ս:
Էջանիշներ