Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Երկրի ռազմական անվտանգությունը երկրի ներսի կայունությունն ա, կայուն զարգացումը, կայուն ժողովրդավարությունը, որը արդյունքում արտաքին հեղինակություն ու ինքնություն ա բերում:
Ժողովրդավարությունն ի՞նչ կապ ունի ռուսների զորքի հետ:
Ամեն կերպ տնտեսական կախվածությունը փորձում ես կապել ռազմականի հետ: Ասենք Ռուսաստանը տնօրինում է ատոմակայանը, երկաթուղիները, խոշոր բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, բայց դա ի՞նչ կապ ունի ռուսների ռազմական ներկայության հետ: Եթե զորքերը դուրս էլ բերվեն, այդ տնտեսական կախվածությունը միևնույն է մնալու է (սա արդեն քննարկման լրիվ այլ թեմա է):
Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Հարցիս չպատասխանեցիր: Ո՞ր երկրներում են ռուսական զորքեր կանգնած:

Հուշեմ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից:
Հարցիդ իմաստն, անկեղծ, չեմ հասկանում:
Ասենք կարող է Տաջիկստանում մնացած լինեն, հետո ի՞նչ: