User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացմանը

Քվեարկողներ
76. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են

    18 23.68%
  • Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի

    32 42.11%
  • Հայաստանը պիտի հայը պաշտպանի

    15 19.74%
  • Մեր շահերը համընկնում են և կհամընկնեն միշտ

    5 6.58%
  • Շուտով մեկնում եմ Հայաստանից

    6 7.89%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 476 հատից

Թեմա: 49 տարի ռուսի զորքը Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս վերաբերում էր միայն երկրի ռազմական անվտանգությանը:
    Երկրի ռազմական անվտանգությունը երկրի ներսի կայունությունն ա, կայուն զարգացումը, կայուն ժողովրդավարությունը, որը արդյունքում արտաքին հեղինակություն ու ինքնություն ա բերում:

    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մենք հնարավորություն ունե՞նք ինքներս պաշտպանենք մեր սահմանները: Եթե քո տրամաբանությամբ շարժվենք, ապա պարտադիր ժամկետային ծառայությունը պետք է դարձնել 3 տարի, էլ չեմ ասում պատերազմի դեպքում հնարավոր զարգացումները: Անձամբ քեզ ինչո՞վ են խանգարում սահմանին կանգնած ռուսները:
    Հարցիս չպատասխանեցիր: Ո՞ր երկրներում են ռուսական զորքեր կանգնած:

    Հուշեմ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից:

  2. #2
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրի ռազմական անվտանգությունը երկրի ներսի կայունությունն ա, կայուն զարգացումը, կայուն ժողովրդավարությունը, որը արդյունքում արտաքին հեղինակություն ու ինքնություն ա բերում:
    Ժողովրդավարությունն ի՞նչ կապ ունի ռուսների զորքի հետ:
    Ամեն կերպ տնտեսական կախվածությունը փորձում ես կապել ռազմականի հետ: Ասենք Ռուսաստանը տնօրինում է ատոմակայանը, երկաթուղիները, խոշոր բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, բայց դա ի՞նչ կապ ունի ռուսների ռազմական ներկայության հետ: Եթե զորքերը դուրս էլ բերվեն, այդ տնտեսական կախվածությունը միևնույն է մնալու է (սա արդեն քննարկման լրիվ այլ թեմա է):
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցիս չպատասխանեցիր: Ո՞ր երկրներում են ռուսական զորքեր կանգնած:

    Հուշեմ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից:
    Հարցիդ իմաստն, անկեղծ, չեմ հասկանում:
    Ասենք կարող է Տաջիկստանում մնացած լինեն, հետո ի՞նչ:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովրդավարությունն ի՞նչ կապ ունի ռուսների զորքի հետ:
    Ամեն կերպ տնտեսական կախվածությունը փորձում ես կապել ռազմականի հետ: Ասենք Ռուսաստանը տնօրինում է ատոմակայանը, երկաթուղիները, խոշոր բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, բայց դա ի՞նչ կապ ունի ռուսների ռազմական ներկայության հետ: Եթե զորքերը դուրս էլ բերվեն, այդ տնտեսական կախվածությունը միևնույն է մնալու է (սա արդեն քննարկման լրիվ այլ թեմա է):
    Լավ, չես ուզում գրել, ես գրեմ, խոսենք փաստերով:

    Ռուսաստանի զորքերը

    Հայաստանի Հանրապետություն - 4000 հոգի
    Հայաստանը ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ չի ստանում այս բազաների դիմաց, ավելին մատակարարում է ԱՆՎՃԱՐ բոլոր կոմունալ ծառայությունները:
    Ժամկետը - 16.03.1995 ից 25 տարով, հետո + 49 տարի:

    Ադրբեջանի Հանրապետություն - 900 հոգի
    Ռուսաստանը վճարում է $7 մլն դոլար ամեն տարի (Ադրբեջանը պահանջում էր $20-30 մլն) + $31 մլն դոլար միանվագ վճար:
    Ժամկետը - 25.01.2002 - 10 տարով

    Բելառուս - 600 հոգի
    Մասնակի գազի պարտքի դիմաց + տեղեկատվություն օդատիեզերային իրավիճակի մասին, ինչպես նաև պոլիգոններ:
    Ժամկետը - 06.01.1995 ից 25 տարով:


    Մնացածը փոքր բազաներ են
    Ղազախստան - տարեկան $1.5 մլն + $4,454 մլն + $115 մլն
    Ղրղստանում ինչ-որ բաներ կան, էլի գումարով:
    Տաջիկստան - $2 մլրդ 5 տարվա ընթացքում
    Ուկրայինա - Ղրիմ - $98 մլն

    Ու հետո գալիս են չճանաչվածները
    Պրեդնեստրովյե, Աբխազիա, Հարավային Օսեթիա...

    Վրաստանի Հանրապետություն - գրաված տարածքներում
    2006 թվականին ստորագրած պայմանագրով 2008 թվականի հոկտեմբերի 1-ից ռուս զինվորի սապոգը չպիտի կեղտոտեր Վրաստանի հողը: Արդյունքում, պատերազմ, օկուպացիա և բոլորիս քաջ հայտնի իրավիճակը:


    ՀԱՐՑ
    Արդյո՞ք ռուսական զորքերը պաշտպանում են Հայաստանի շահերը: Արդյո՞ք կնքած պայմանագիրը օգուտ է Հայաստանին:

    Հարցերին պատասխանելուց, չմոռանալ բազաների համար վճարվող գումարների, օրեցօր թանկացող գազի և այլ «մանրուքների» մասին:

    Այո՛, ես մտածում եմ, որ նրանք կոպիտ խառնվում են ներքին կյանքին:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.07.2011), Rammer (05.07.2011), Հայաստան-Վրաստան (05.07.2011), Հայկօ (05.07.2011), Տրիբուն (05.07.2011)

  5. #4
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանի զորքերը

    Հայաստանի Հանրապետություն - 4000 հոգի
    Հայաստանը ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ չի ստանում այս բազաների դիմաց, ավելին մատակարարում է ԱՆՎՃԱՐ բոլոր կոմունալ ծառայությունները:
    Ժամկետը - 16.03.1995 ից 25 տարով, հետո + 49 տարի:

    Ադրբեջանի Հանրապետություն - 900 հոգի
    Ռուսաստանը վճարում է $7 մլն դոլար ամեն տարի (Ադրբեջանը պահանջում էր $20-30 մլն) + $31 մլն դոլար միանվագ վճար:
    Ժամկետը - 25.01.2002 - 10 տարով

    Բելառուս - 600 հոգի
    Մասնակի գազի պարտքի դիմաց + տեղեկատվություն օդատիեզերային իրավիճակի մասին, ինչպես նաև պոլիգոններ:
    Ժամկետը - 06.01.1995 ից 25 տարով:


    Մնացածը փոքր բազաներ են
    Ղազախստան - տարեկան $1.5 մլն + $4,454 մլն + $115 մլն
    Ղրղստանում ինչ-որ բաներ կան, էլի գումարով:
    Տաջիկստան - $2 մլրդ 5 տարվա ընթացքում
    Ուկրայինա - Ղրիմ - $98 մլն

    Ու հետո գալիս են չճանաչվածները
    Պրեդնեստրովյե, Աբխազիա, Հարավային Օսեթիա...
    Շնորհակալություն լրացուցիչ ինֆորմացիայի համար:
    Քո նշած երկրների մեծ մասում ռուսական զորքերի ներկայությունը կրում է զուտ ռազմավարական նշանակություն, մինչդեռ ՀՀ-ում նրանք իրականացնում են նաև սահմանների պաշտպանություն: Արդյո՞ք նրանք պետք է վճարեն ուրիշ երկրի սահմանների պաշտպանության համար:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանի Հանրապետություն - գրաված տարածքներում
    2006 թվականին ստորագրած պայմանագրով 2008 թվականի հոկտեմբերի 1-ից ռուս զինվորի սապոգը չպիտի կեղտոտեր Վրաստանի հողը: Արդյունքում, պատերազմ, օկուպացիա և բոլորիս քաջ հայտնի իրավիճակը:
    Քո կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը ձեռքերը ծալած նստեր և նայեր, թե ինչպես է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խաղաղ բնակչությունը վրացական զորքերի զոհը դառնում:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՐՑ
    Արդյո՞ք ռուսական զորքերը պաշտպանում են Հայաստանի շահերը: Արդյո՞ք կնքած պայմանագիրը օգուտ է Հայաստանին:

    Հարցերին պատասխանելուց, չմոռանալ բազաների համար վճարվող գումարների, օրեցօր թանկացող գազի և այլ «մանրուքների» մասին:

    Այո՛, ես մտածում եմ, որ նրանք կոպիտ խառնվում են ներքին կյանքին:
    Տես էլի փորձում ես տնտեսականը կապել ռազմականի հետ: Ես կարող եմ ասել միայն, որ ներկայիս ձևավորված պայմաններում ռուսական զորքերի ներկայությունը բխում է մեր երկրի ազգային անվտանգության շահերից:
    Ինչ վերաբերում է գազի սակագներին, ապա Ռուսաստանը Հայաստանին գազը տրամադրում է բավականին զեղչված գներով, իսկ դրա գների աստիճանաբար բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում դրա գների բարձրացման հետ:
    Ի դեպ մեկ հավելում ևս. ռուսական ռազմական բազան, նախնական պայմանավորվածության համաձայն, պետք է ապահովեր Հայաստանի անվտանգությունը արեւմտյան եւ հարավային սահմաններից` Թուրքիայից եւ Իրանից, եւ դա արել է: Այդ պայմանագրին կից Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովումը արտաքին սահմաններից: Հայաստանի մյուս երկու հարեւանները` Վրաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամներ էին, եւ արտաքին սահման ասելով ընկալվում էր Թուրքիան եւ Իրանը: Իսկ վերջերս կնքված 49 տարվա պայմանագրի համաձայն իրավիճակը փոխվել է: Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին փոխարինել է ՀԱՊԿ-ը, որի անդամ չեն ո՛չ Վրաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը: Ռուսաստանն էլ այդ փոփոխությունները հաշվի առնելով` առաջարկում է նոր ձեւակերպում, այսինքն` ռուսական կողմը ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը բոլոր հարեւաններից: Սա միայն կարելի է ողջունել:

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ-ում նրանք իրականացնում են նաև սահմանների պաշտպանություն: Արդյո՞ք նրանք պետք է վճարեն ուրիշ երկրի սահմանների պաշտպանության համար:
    Հայաստանը ե՞րբ են պաշտպանել: Արցախի պատերազմի ժամանա՞կ, հետո՞, հիմա՞: Ե՞րբ: Իմ կարծիքով, նրանք միայն Կրեմլի շահերն են պաշտպանում ու Հայաստանի փողերը խժռում: Փողեր, որոնք կարող էին ուղղվել Հայաստանի զարգացմանը:
    Քո կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը ձեռքերը ծալած նստեր և նայեր, թե ինչպես է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խաղաղ բնակչությունը վրացական զորքերի զոհը դառնում:
    Իմ կարծիքով լավ կլիներ Ռուսաստանը չխցկվեր ուրիշ երկրի տարածք, չռմբակոծեր ուրիշ երկրի գյուղերն ու չվառեր խաղաղ բնակչության տները:
    Չնայած անիմաստ ա էդ թեմայով խոսել մի մարդու հետ, ով 3 տարի անց, երբ Լավրովի, Պուծինի ու Մեդվեդևի ստերի փուչիկը վաղուց պայթել ա, շարունակում ա ինչ-որ զոհերի մասին խոսել: Քանի՞ հոգի են սպանել վրացիները:

    Տես էլի փորձում ես տնտեսականը կապել ռազմականի հետ:
    21-րդ դարում տնտեսականը չկապել ռազմավարականի հետ առնվազն հիմարություն ա:

    Ինչ վերաբերում է գազի սակագներին, ապա Ռուսաստանը Հայաստանին գազը տրամադրում է բավականին զեղչված գներով, իսկ դրա գների աստիճանաբար բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում դրա գների բարձրացման հետ:
    Ոհու, ու տրամադրում ա ՆՈՒՅՆ ԳՆՈՎ, ինչ գնով, որ պատրաստվում էր տրամադրել հարևան Վրաստանին, որը պահանջում էր անտեր զորքի դուրսբերումն ու որի վրա վերջում հարձակվեց:
    http://lenta.ru/news/2006/10/05/cost/

    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանն էլ այդ փոփոխությունները հաշվի առնելով` առաջարկում է նոր ձեւակերպում, այսինքն` ռուսական կողմը ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը բոլոր հարեւաններից: Սա միայն կարելի է ողջունել:
    Արդյունքում կունենանք դաշնակների ու Ռուսաստանի երազած Հայաստանը, էն որ որոշ այսպես կոչված պատմաբաններ «հզոր Հայաստան» են անվանում, լրիվ մեկուսացված, նեխած ու 4 ճակատով:

    ՈՒՌԱ ՏՈՎԱՐԻՍՉԻ՜

    Հ.Գ. Դաշնա՞կ ես

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (06.07.2011), Հայկօ (05.07.2011), Տրիբուն (05.07.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը ե՞րբ են պաշտպանել: Արցախի պատերազմի ժամանա՞կ, հետո՞, հիմա՞: Ե՞րբ: Իմ կարծիքով, նրանք միայն Կրեմլի շահերն են պաշտպանում ու Հայաստանի փողերը խժռում: Փողեր, որոնք կարող էին ուղղվել Հայաստանի զարգացմանը:
    Ապեր, դու գնալով ավելի ես խճճվում:
    Վերևում նշել ես, որ ռուսական զորքեր մտցնելու պայմանագիրը կնքվել է 1995 թ.-ին, իսկ գիտես ե՞րբ է ավարտվել արցախյան պատերազմը՝ 1994թ.-ին: Էլ ո՞նց կարողեին պաշտպանեին, եթե մի տարի ուշ են մտցվել Հայաստան:
    Կրեմլի շահերն անշուշտ պաշտպանում են, քանզի ինչպես արդեն նշել եմ, ցանկացած պայմանագիր կնքվում է փոխադարձ շահերի հիման վրա:
    Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի փողերն են խժռում: Մի հատ բացի պետական բյուջեի նախագիծը ու նայի տես, խժռում են, թե ոչ:
    Հայաստանի տնտեսական զարգացման մասին ես մտածում՝ կոռուպցիայի, փողերի լվացման, բյուջետային միջոցների վատնման դեմ պայքարի:
    Իմ կարծիքով լավ կլիներ Ռուսաստանը չխցկվեր ուրիշ երկրի տարածք, չռմբակոծեր ուրիշ երկրի գյուղերն ու չվառեր խաղաղ բնակչության տները:
    Ցեղասպանության կողմնակից ես: Ռուսաստանը խաղաղ բնակչությանը չի ռմբակոծել, տներ էլ չի վառել:
    Քանի՞ հոգի են սպանել վրացիները:
    Այնտեղ չեմ եղել, որ կարողանայի հաշվել: Պաշտոնական տվյալներ բնականաբար լինել չեն կարող:
    21-րդ դարում տնտեսականը չկապել ռազմավարականի հետ առնվազն հիմարություն ա:
    Թեմայի վերնագրին նայի: Դրա մասին արդեն գրել եմ՝
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք Ռուսաստանը տնօրինում է ատոմակայանը, երկաթուղիները, խոշոր բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, բայց դա ի՞նչ կապ ունի ռուսների ռազմական ներկայության հետ: Եթե զորքերը դուրս էլ բերվեն, այդ տնտեսական կախվածությունը միևնույն է մնալու է (սա արդեն քննարկման լրիվ այլ թեմա է):
    Ոհու, ու տրամադրում ա ՆՈՒՅՆ ԳՆՈՎ, ինչ գնով, որ պատրաստվում էր տրամադրել հարևան Վրաստանին, որը պահանջում էր անտեր զորքի դուրսբերումն ու որի վրա վերջում հարձակվեց:
    http://lenta.ru/news/2006/10/05/cost/

    Նայել ես գտածդ հոդվածը ո՞ր թվի ա՝ 2006: 2007թ.-ից Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից և այն գնում է Ադրբեջանից:
    Արդյունքում կունենանք դաշնակների ու Ռուսաստանի երազած Հայաստանը, էն որ որոշ այսպես կոչված պատմաբաններ «հզոր Հայաստան» են անվանում, լրիվ մեկուսացված, նեխած ու 4 ճակատով:
    Դե սա քո սուբյեկտիվ կարծիքն է:
    Հ.Գ. Դաշնա՞կ ես
    Բնականաբար ոչ:

    Հ.Գ. Վրացի ե՞ս:
    Վերջին խմբագրող՝ Artyom: 05.07.2011, 17:04:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (05.07.2011)

  10. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դու գնալով ավելի ես խճճվում:
    Վերևում նշել ես, որ ռուսական զորքեր մտցնելու պայմանագիրը կնքվել է 1995 թ.-ին, իսկ գիտես ե՞րբ է ավարտվել արցախյան պատերազմը՝ 1994թ.-ին: Էլ ո՞նց կարողեին պաշտպանեին, եթե մի տարի ուշ են մտցվել Հայաստան:
    Մտցվել չէ, օրինականացվել: http://ru.wikipedia.org/wiki/102-%D1...B0%D0%B7%D0%B0 Նրանք մինչ այդ էլ այդտեղ էին:

    Կրեմլի շահերն անշուշտ պաշտպանում են, քանզի ինչպես արդեն նշել եմ, ցանկացած պայմանագիր կնքվում է փոխադարձ շահերի հիման վրա:
    Հայաստանի շահը Ո՞ՐՆ Ա:
    Իսկ ի՞նչ է նշանակում Հայաստանի փողերն են խժռում: Մի հատ բացի պետական բյուջեի նախագիծը ու նայի տես, խժռում են, թե ոչ:
    Ես չեմ ուզում, որ իմ վճարած հարկով ինչ-որ ռուս զինվոր ու նրա տիկինը ուտեն: ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Պա՞րզ ա:
    Հայաստանի տնտեսական զարգացման մասին ես մտածում՝ կոռուպցիայի, փողերի լվացման, բյուջետային միջոցների վատնման դեմ պայքարի:
    Էս էն դեպքն ա, ասում եմ միջանցքում ջուր ա կաթում, ասում ես խոհանոցում ավելի ուժեղ ա կաթում:

    Բացի դրանից իմ խորը համոզմամբ, փոխկապակցված երևույթներ են, որտեղ ռուս զինվոր, էնտեղ վայ: Վրաստանը վկա: Հենց դուրս էկան, սկսվեց կոռուպցիայի վերացումն ու զարգացումը: Համաձայն եմ, վիճելի ա, որպես փաստարկ չեմ բերում, խնդրում եմ չանդրադառնալ:

    Ցեղասպանության կողմնակից ես: Ռուսաստանը խաղաղ բնակչությանը չի ռմբակոծել, տներ էլ չի վառել: Այնտեղ չեմ եղել, որ կարողանայի հաշվել: Պաշտոնական տվյալներ բնականաբար լինել չեն կարող:
    Ուհու... Ծաղիկներ ու ուրախություն շաղ տալով գալիս էին ռուսական տանկերը, իսկ կազակները փուչիկներ ու խաղալիքներ էին նվիրում երեխաներին... Ո՞նց էր ասել էն կորած-մոլորածը... Օրհնվի էն սհաթը... Լենի՛ն, Ստալի՛ն, Պուծի՛ն, Պուծի՛ն, Պուծի՛ն...

    Պաշտոնական տվյալներ կան, բայց ոչ այս թեմայում:

    Նայել ես գտածդ հոդվածը ո՞ր թվի ա՝ 2006: 2007թ.-ից Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից և այն գնում է Ադրբեջանից:
    Նայել եմ, քեզնից լավ տեղյակ եմ, թե Վրաստանը երբ է հրաժարվել Ռուսաստանի գազից: Բայց փաստը մնում է փաստ, որ «եղբայրական» Հայաստանի ու «թշնամի» Վրաստանի համար նույն գնով կվաճառվեր գազը:
    Դե սա քո սուբյեկտիվ կարծիքն է:
    Միանշանակ, որը ցավոք օբյեկտիվ փաստերով հիմնավորվում է:
    Բնականաբար ոչ:
    Հմ... Բա ռո՞ւս ես:
    Հ.Գ. Վրացի ե՞ս:
    Ազգությամբ ոչ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.07.2011, 17:32:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (06.07.2011), Տրիբուն (06.07.2011)

  12. #8
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե Վրաստանի մասին դրական է խոսում ուրեմն վրացի է? Հետաքրքիր մտածողություն է Փաստորեն մի մասը վրացի են իսկ մի մասը ռուս հայ չկա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (07.07.2011)

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրի ռազմական անվտանգությունը երկրի ներսի կայունությունն ա, կայուն զարգացումը, կայուն ժողովրդավարությունը, որը արդյունքում արտաքին հեղինակություն ու ինքնություն ա բերում:
    Այդ թվում և դա է, բայց ոչ միայն դա: Հնարավոր է դու բոլոր պայմաններն ունենաս նորմալ, կայուն, ժողովրդավար պետություն կառուցելու համար, բայց ուղղակի չհասցնես, խեղդեն քեզ: Մեզ նման վտանգ սպառնում է, դրա համար էլ պետք է սկզբում կառուցել ինչ պետք է, հետո նոր միայն հանել անվտանգության գլխավոր երաշխիքը:

    Հայաստանը ե՞րբ են պաշտպանել: Արցախի պատերազմի ժամանա՞կ, հետո՞, հիմա՞: Ե՞րբ: Իմ կարծիքով, նրանք միայն Կրեմլի շահերն են պաշտպանում ու Հայաստանի փողերը խժռում: Փողեր, որոնք կարող էին ուղղվել Հայաստանի զարգացմանը:
    Խիստ է ասված - Հայաստանը իրենք հիմա էլ են պաշտպանում...

    Ազգությամբ ոչ:
    Իսկ էլ ինչ կարող է լինել, որ ազգությունը շեշտեցիր

    Եթե Վրաստանի մասին դրական է խոսում ուրեմն վրացի է? Հետաքրքիր մտածողություն է Փաստորեն մի մասը վրացի են իսկ մի մասը ռուս հայ չկա
    Դե, Artgeo-ն ինքը սկսեց, հարցնելով, թե Arty0m-ը դաշնակ է, թե ոչ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artyom (05.07.2011)

  16. #10
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ թվում և դա է, բայց ոչ միայն դա: Հնարավոր է դու բոլոր պայմաններն ունենաս նորմալ, կայուն, ժողովրդավար պետություն կառուցելու համար, բայց ուղղակի չհասցնես, խեղդեն քեզ: Մեզ նման վտանգ սպառնում է, դրա համար էլ պետք է սկզբում կառուցել ինչ պետք է, հետո նոր միայն հանել անվտանգության գլխավոր երաշխիքը:



    Խիստ է ասված - Հայաստանը իրենք հիմա էլ են պաշտպանում...



    Իսկ էլ ինչ կարող է լինել, որ ազգությունը շեշտեցիր



    Դե, Artgeo-ն ինքը սկսեց, հարցնելով, թե Arty0m-ը դաշնակ է, թե ոչ...
    Իսկ դաշնակը ազգություն է?

  17. #11
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայաստան-Վրաստան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Վրաստանի մասին դրական է խոսում ուրեմն վրացի է? Հետաքրքիր մտածողություն է Փաստորեն մի մասը վրացի են իսկ մի մասը ռուս հայ չկա
    Մեջբերում Հայաստան-Վրաստան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դաշնակը ազգություն է?
    Չե՞ս գտնում, որ հումորդ տեղին չէ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (05.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այս տարի ես որոշել եմ...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.01.2019, 22:54
  2. Շնորհավորանք Rammstein + 1 տարի
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 13.01.2014, 21:03
  3. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  4. + մեկ տարի Freddieին
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.08.2009, 17:52
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •