Lion-ի խոսքերից
2005 թ-ի վիճակում (այսինքն չհաշված Վրաստանից տեղափոխված ոչ քիչ ուժերը) ՌԴ 102-րդ ռազմաբազան ունի 74 տանկ, 165 БМП և БТР, 18 МиГ-29 կործանիչներ և С-300 ԶՀՀ մի քանի դիվիզիոն: Ընդհանուր առմամբ առկա է մոտ 5.000 զինծառայող: Թույլ ռազմական միավոր չի և առիթի դեպքում այն ոչնչացնելու համար թուրքական լուրջ ռազմական ուժեր պետք է նրա վրա շեղվեն: Կարծում եմ, որ վատ չի լինի, որ մեր թշնամու բանակի մի մասը ստիպված լինի այս ռազմական միավորով զբաղվել, մանավանդ որ տագնապի դեպքում, եթե իհարկե քաղաքական շահերը համընկնեն, սկզբում ողջ հյուսիսկովկասյան, իսկ հետո էլ ՌԴ այլ ռազմական ուժերը ու ամենից առաջ օդուժը տեղ կհասնեն:
Մի անգամ խոսում էի այդ բազայի ոչ ցածրաստիճան մի ռուս սպայի հետ և սա ասաց, որ իրենց առաջ խնդիր է դրված դիմանալ ընդամենը... 15 րոպե: Դրանից հետո առնվազն օդային հզոր աջակցությունը իրենց ապահոված կլինի: Լավ, թող 15 չլինի, 150 րոպե լինի - չեմ կարծում, որ 2.5 ժամը հերիք է, որ Թուրքիան "խեղդի" նման տեխնիկայով ու 5.000 զինծառայողով ապահովված ռազմական միավորին - վերջը 74 տանկը, 165 БМП և БТР-ը, 18 МиГ-29 կործանիչները, С-300 ԶՀՀ մի քանի դիվիզիոնները ու 5.000 զինծառայողները կատակ բան չեն...
Էջանիշներ