Էլի եմ ասում` լեզուն ու էթնոսը ի նկատի չունեի:
Կրոնը շատ մեծ դեր է խաղացել եվրոպական երկրների կյանքում, մասնավորապես կաթոլիկ քրիստոնեությունը ընդհանուր եզրեր է կերտել կենցաղային և ավանդույթային դաշտում: Ի դեպ 17-րդ դարի սկզբի լեհաական ինտերվենցիան հենց շղարշված էր կաթոլիկության քողով և Հռոմի Պապի անմիջական թույլատվությամբ ու "օրհնությամբ էր":
Բայց արի լյախերի թեման թողենք` շատ ենք եղվել
Պատկերացրում որ` հա, առանց պարտադրանքի: Ադրբեջանում ապրող հայերից շատերը ազատորեն շփվում էին թուրքերենով, ռուսերենով, բայց ոչ հայերենով:
Նույն կերպ և Թուրքիայում: Իհարկե դրանում մեծ դեր ուներ նաև մի անի դարյա թուրքական լուծը, պարտադրանքը, հալածանքը: Իսկ Արևելյան Հայաստանում սկզբից ռուսերենը ուղղակի պետական մակարդակով պարտադրվում էր: Ազգանունդ հայի է` բանի չես հասնի: Գրում էս հայերեն` բանի չես հասնի: Սովետի պետական լեզուն ռուսերենն էր, սովետական քաղաքացին արտերկրում` "ռուս" էր: Ու եթե ոմանց թվում է, որ ռուսերենը այս կամ այն կերպ չեին փորձում պարտադրել,ապա սխալվում են: բայց այդպես էլ չկարողացա ըմբռնել "Օյ, Ծիգրանչիկ, նիլիզյա" ասող ներկայիս անկախության սերնդի մայրիկներին, որոնք իրենց ասած ռուսերեն նախադասությունները առանց տառասխալների չեն կարող գրել: Սա արդեն ձևի հետևանքն է: Ինչու են հայերը "մերսի" կամ "OK" ասում? ՀՀ բնակչության ներկայիս լեկսիկոնում առկա են ինչպես օտարալեզու, այնպես էլ օտար, բայց հայավարի անճանաչելության աստիճանի աղավաղված բազմաթիվ բառեր: Սենց որ գնա, հայերենից բան չի մնա: Պատկերացրու, որ վերջին 10-նամյակում ռուսերենը բավականին զիջել է դիրքերը![]()
Էջանիշներ