Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
Ասածս վերաբերում էր միայն երկրի ռազմական անվտանգությանը:
Երկրի ռազմական անվտանգությունը երկրի ներսի կայունությունն ա, կայուն զարգացումը, կայուն ժողովրդավարությունը, որը արդյունքում արտաքին հեղինակություն ու ինքնություն ա բերում:

Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ մենք հնարավորություն ունե՞նք ինքներս պաշտպանենք մեր սահմանները: Եթե քո տրամաբանությամբ շարժվենք, ապա պարտադիր ժամկետային ծառայությունը պետք է դարձնել 3 տարի, էլ չեմ ասում պատերազմի դեպքում հնարավոր զարգացումները: Անձամբ քեզ ինչո՞վ են խանգարում սահմանին կանգնած ռուսները:
Հարցիս չպատասխանեցիր: Ո՞ր երկրներում են ռուսական զորքեր կանգնած:

Հուշեմ, բացի Հայաստանից ու Ռուսաստանից: