Lion-ի խոսքերից
Ես այդպես չեմ կարծում:
Սուտ ես ասում, ես իմ ու իմ ընտանիքի ճակատագիրը ոչ մեկի ձեռքն էլ չեմ տվել: Իսկ այն, որ ռուսները այժմ օբյեկտիվորեն մեր օգտին են աշխատում և այլ ալտերնատիվա չկա, փաստ է: Համենայն դեպս այս թեմայում, բացի ամերիկյան կուշտ ու ապահով նվնվոցներից, այլ բան ես չլսեցի:
Փառք աստծո, որ չեք ընտրում: Երկքաղաքացիության օրենքին ես սկզբունքորեն եմ դեմ և ուրախ եմ, որ գոնե ընտրության հնարավորություն Ձեզ չտվեցին: Էդ էր պակաս, դուք կուշտ ու կուռ և ապահով ապրեք ձեր ամերիկաներում, ստեղ որոշեք, թե ես ինչ նախագահ կամ ԱԺ պիտի ունենամ ու դրանք ինչ քաղաքականություն պետք է վարեն: Իրականում ՀՀ-ն պետք է այնքան հզոր լինի, որ սփյուռքահայերը, ովքեր էլ նրանք լինեն, նայեն մեր երկրին որպես փրկարար ու լուսավոր մի փարոսի, այլ ոչ թե խղճան ու... մի երկու հատ բանանի փող ուղարկեն:
Որովհետև ես հերիք չեմ: Որ իմանայի, որ ես հերիք եմ, առաջինը ես կողմ կլինեի ՌԴ բազայի հեռացմանը: Ֆռշտեին?
Մի քիչ մտածի, կհասկանաս:
Դեմագոգիա է: Ինչպես արդեն ցույց տրվեց այս թեմայում, ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ՀՀ անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է:
Դու ես տեր ման գալիս, ու քո տերը ավելի վատն է - դու կուշտ փորիդ ստրուկն ես ու դրա համար էս հասել ամերիկաները: Հը, չկարողացար, հա, մնալ Հայաստանում ու նորմալ երկիր կառուցելու համար պայքարել, փախար... ու հիմա մեծ-մեծ խոսում էս: Է մնայիր, է տեսնեիր ստեղի բոլոր պրոբլեմները, տեսնեինք ոնց կխոսեիր այդ դեպքում:
Հերթակա միֆը - ԱՄՆ-ում էլ են ձեր իրավունքնրը սահմանափակում տեսական մակարդակով նույնքան, ինչքան մեզ մոտ:
Իսկ ես ինձ վաղուց ու անվերադարձ համարում եմ հայ ու հայաստանցի: Ու ընտրությունից ինքս ինձ վաղուց զրկել եմ: Ահա սա է մեր տարբերությունը:
Ինչու, իրավունք ունի խոսելու? Ինչ իրավունքով պիտի խոսի ու առաջարկներ անի, եթե դրանք ուղղակի կերպով ազդելու են իմ ճակատագրի վրա, իսկ ինքը կուշտ ու բավարարված նստի ամերիկայում? Էդ որնցա, որ ես երբեք ինձ չեմ թույլ տալիս ասել, թե Օբամային ինքը ընտրի, թե Մակկեյնին? Իսկ տրանսֆերտների պահով - նախ 3 միլիարդը շատ է և հետո` թող չուղարկեին, անձամբ ես իրենց չեմ խնդրել: Ավելին, գտնում եմ, որ հենց այդ տրանսֆերտներն են շատ ու շատ խնդիրների պատճառ...
Իսկապես դաշնակից չկա և չի եղել: Շահեր են...
Էջանիշներ