Microsoft Internet Explorer
Google Chrome
Mozilla Firefox
Opera
Apple Safari
Այլ
Էտ իֆորմացիա վերցնելուց վախենալը ես տենց էլ չհասկացա: Ասենք թող հետևի ինձ, թող տենա՝ ոնց եմ ակումբ, ֆեյսբուք կամ ստեղ ընդեղ մտնում, հետո՞, հո իմ Փայփալի պառոլը չի գողանալո՞ւ: Քեզ հետևում ա, որքան որ ես հասկացա, տեսնի, թե դու ինչ նախասիրություններ ունես, որ հետո գուգլի ռեկլամների մեջ քեզ հետաքրքրող նյութեր դնի:
A long time ago, in a galaxy far, far away...
Աթեիստ (23.12.2013)
Եթե իրար ճիշտ ենք հասկացել ու Speed dial-ի որոնման տողի մասին ես ասում, ապա ահագին փնտրեցի, բայց չգտա փոխելու տեղ: Զզվում եմ, որ պիտի բացեմ ու պարտադիր Յանդեքս տեսնեմ:
19-ը ինստալ անելուց էլ տվեցի, որ 18-ի վրայից ափգրեյդ անի, արեց, բայց որ բացվեց, լրիվ զրոյական վիճակ էր, Speed Dial, extension-ները, բաները, սաղ կորան: Չնայած հիմա հետ եկա 18-ին, էլի վերադարձան:
Հետո էս Օպերան, ինչպես քրոմը, չունի առանձին լեզվի համար ֆոնտ ընտրելու հնարավորություն, որը իսկական օպերան ու ֆայրֆոքսը ունեն: Նույնիսկ IE-ն ունի: Իմ համար շատ էական մինուս ա: Չեմ կարա հանդուրժեմ, որ ասենք Speed Dial-ի մեջ «ԴԱՐ» Ակումբ գրված ա Sylfaen-ով, էդ ֆոնտը հնարավոր չի կարդալ:
Մի խոսքով ես դեռ մնում եմ իմ հին ու բարի Opera 12-ի հույսին: Մենակ fb-ի համար եմ Opera 18 օգտագործում, որտեւ 12-ը կախում, մեկ-մեկ էլ crash ա լինում ֆեյսբուքից:
Չամշ, ինչ պտի ասեի, սաղ ասեցիր :-)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ռամշ, բայց դու ինչ քթի մազ ես, ո՞նց ես աղջիկ ուզելուԱսենք էդ speed dial-ի մեջի տեքստը ամեն անգամ բրաուզերը բացելուց կարդու՞մ ես
Դու ինչի՞ QA մասնագետ չես, դեվելոփերները քեզ շատ կսիրեին![]()
I may be paranoid but no android!
Ուրեմն իմ տրակտոր կոմպը ինտերնետի հետ առնչվելիս ցանկացած բրաուզերի դեպքում սաղսափելի դանդաղ էր աշխատում, հետն էլ գժվում կախում էր և այլն: Չգիտեմ որտեղից մի օր կոմպիս վրա հայտնվեց նոր բրաուզեր, որ կոչվի Torch, ախպերս պնդում ա, որ ես եմ քաշել, բայց ես տենց բանի գոյության մասին չեմ էլ իմացել, գուցե ինչ-որ ուրիշ բան եմ քաշել, հետը հայտնվել ա: Միայն ու միայն էդ Torch-ով եմ մտնում, որ էնքան արագ ա աշխատում, երբեք չէի էլ կարող պատկերացնել, թե տենց բան հնարավոր ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ