Կոնկրետ ես ոչ մի պատճառ չունեմ Քրոմին անցնելու, որովհետեւ ոչ մի եսիմինչ առավելություն չեմ նկատել, էն ա որ արագ ա: Է հա, Օպերան էլ ա արագ: Որ 10.50-ը նոր դուրս եկավ, ամենաարագն էր, հիմա 10.53-ն ա, ու նույն ձեւի արագ ա:
Օպերայի back-ը իրոք ամեն ինչ արժի: Ուրիշ բրաուզերներով back անելուց նորից սկսում ա էջը բեռնել, իսկ Օպերան մի անգամից հիշածը բերում ա: Հետո opera:config-ն ա շատ հարմար բան, չգիտեմ` մյուսները նման բազմազան հնարավորություններ ունե՞ն: Քրոմում սկի մի հատ հասարակ ֆոնտ չի լինում փոխել, address bar-ում հայերեն տառերը միշտ էն անճոռնի Arial Unicode MS-ով են երեւում: Էլ չասեմ Քրոմում Stop-ի կոճակի մասին` բոլոր կոճակները ձախում են, ստոպը` աջ կողում ա, պարտադի՞ր էր IE-ին կրկնօրինակել…
Էջանիշներ