Օգտագործում եմ «Google Chrome»: Արդեն երկար ժամանակա ու շատ գոհ եմ, նորմալ աշխատումա:
Microsoft Internet Explorer
Google Chrome
Mozilla Firefox
Opera
Apple Safari
Այլ
Օգտագործում եմ «Google Chrome»: Արդեն երկար ժամանակա ու շատ գոհ եմ, նորմալ աշխատումա:
Mozilla Firefox![]()
օրեր հազար տագնապների,սակայն երբե՛ք, երբե՛ք ծնկի չեկած…
0david0 (28.07.2012)
Հիմնականում օգտագործում եմ Google Chrome, սակայն էդ բրաուզերը ունի ժամանակ առ ժամանակ համակարգչի աշխատանքը ծանրացնելու, ինքը ծանրանալու և դանդաղ էջերը բացելու հատկություն, անգամ եթե քեշը մաքրում ես: Այ երբ հայերեն ասած նադայել եմ լինում իրա էդ մեծ թերությունից, ժամանակավորապես օգտագործում եմ այլ բրաուզեր: Աշխատացրել եմ և Mozilla Firefox-ը, և Opera-ն (Next տարբերակը), և Maxthon-ը ու անգամ Safari-նGoogle Chrome-ի հերթական նոպայից հետո էլի ջղայինացած ուզեցի անցնեմ այլ բրաուզերի, բայց ուրիշ բան չքաշեցի էս անգամ: Սկսեցի օգտագործել Internet Explorer 10, ոչը, պարզ ա, ՕՀ-ի հետ կա: Պատկերացրեք, կարծես Ամերիկան հայտաբերած լինեմ: Ինքս էլ միշտ ծաղրել եմ էդ բրաուզերը դանդաղկոտության, լիքը թերությունների համար, բայց ոնց որ ինձ ինադու, երբ որ սկսեցի օգտվել, Chrome-ից արագ աշխատեց
էջերը շատ արագ են բացում, ու դեռ նորից Chrome-ին վերադառնալու ցանկություն չի առաջացել
![]()
Վերջին խմբագրող՝ romanista: 17.09.2013, 18:54:
Հա, ճիշտ ես ասում: Բայց ես օգտագործողների էն դասին եմ պատկանում, որը ծրագրից ստանում ա առավելագույնը: Այսինքն, եթե Chrome-ի միջոցով կարելի ա օգտագործել մի հատ էքսթենշն, որն ինձ հարմար ա, ու ասենք կօգնի, որ էդ էքսթենշնը օգտագործելով ես դրա նման համապատասխան առանձին ծրագիր կոմպի մեջ չքաշեմ, պարզ ա, ես բրաուզերս դրանով կլցնեմ, սենց ասած սաղ մի տեղու հիմա, եթե իրա դանդաղ աշխատելը իմ մեղքով ա, ուրեմն թող Գուգլի ծրագրավորողները էդքան ֆունկցիանալություն չհաղորդեն դրան, ամեն մեկն էլ էքսթենշններ չսարքի ու լցնի սթորի մեջ
Էքսփլորերի դեպքում տենց հավելումներ չկան, զուտ բրաուզեր ա, դրա համար էլ ոչ էլ կարաս ծանրացնես, ու նորմալ աշխատում ա
![]()
Չնայած մի ժամանակ նշել եմ ԻԵ, բայց օգտվում եմ Ֆայրֆոքսից (Նայթլի x64): Խռոմով սքրուգլ լինելուց բացի, ֆլեշով սայտերը նորմալ չեն աշխատում (օր՝ յութուբ, օկ.ռու): Հենց սկսում ես ուրիշ էջ նայել Խռոմով, ֆլեշով երգերը սկսումա հա կախել, ու էտ մենակ իմ մոտ չի տենց: Մի խոսքով Ֆայրֆոքս ֆորեվր![]()
Ես էլ եմ chrome-ից յան տվել, հիմա Opera Next-ն եմ փորձարկում, հլը որ նորմալ է, ինչ որ արագության փոփոխություն չեմ տեսնում, մնացածն էլ ընթացքում կասեմ:
Ընդհանուր վատը չի Օպերա 18-ը, քրոմից լավ ա շատ բաներով, բայց անդուր բաներ էլ ունի: Առաջին անդուր բանը Speed Dial-ի որոնման համակարգն ա, որը չի լինում Yandex-ից փոխել ուրիշ բանի: Մյուս անդուր բանը address bar-ն ա, որտեղ URL-ը լրիվ չի ցուցադրվում: Նշելուց հետո ցույց ա տալիս, բայց նաեւ անդուր ա էն, որ http-ն ցույց չի տալիս, բայց որ քոփի փեյսթ ես անում, http-ով ա անում: Անիմաստ անհարմարություն ա, որտեւ անձամբ ես սովոր եմ, որ ինչ նշում եմ քոփի անելուց, միայն դա քոփի լինի: Հետո մեկ-մեկ ասենք ֆբ-ում լոգինս գրում եմ, հետո սկսում եմ գաղտնաբառս գրել, առաջի մի քանի նիշը ճիշտ տեղում գրվում ա, մեկ էլ թռնում ա լոգինի դաշտ, մնացածը ընտեղ ա գրվում: Մեկ-մեկ էլ որ Middle ckick-ով նոր թաբում լինկ եմ բացում, հետո էդ թաբը ակտիվացնում եմ, բան չի երեւում, պիտի մի հատ փոխեմ ուրիշ թաբ, հետո նորից ըտեղ, որ երեւա: Հլը որ էսքան:![]()
Ռամշ ապեր ես Opera 19 -ի մասին եմ խոսում: Ու պրիտոմ, լրիվ նշածդ թերությունները արդեն չկան
Opera Next
Բացի էն URL-ն կիսատ գրելուց:
Վերջին խմբագրող՝ Արամ: 23.12.2013, 02:36:
Rammstein (23.12.2013)
քրոմանման բրաուզերներին այլևս չեմ վստահում, անձնական ինֆորմացիաս իրանց կողմից հավաքելու պատճառով։ Անցել եմ մոզիլային։
Շնորհակալությունը պատահական ստացվեց։ Իսկ ի՞նչ գիտես` ֆայրֆոքսը ինչ ինֆորմացիա ա հավաքում։
Մեկ էլ չհասկացա, թե Նայթլին ինչ ա` պիտի փոխարինի ֆֆ-ի՞ն, թե՞ զուգահեռ գոյություն ունենա։ Եթե առաջինը, ապա էն ա վատ, որ էդ նայթլիի բրենդը 0 ա, բրենդ չկա ընտեղ, որպես ռեբրենդինգ դա սխալ ա ու վատ, իսկ եթե երկրորդը, ապա երկուսի գոյության իմաստը չեմ հասկանում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ