Lion (13.04.2011)
Մալխասի հետ միանշանակ համաձայն եմ: Հենց քո նշած ժողովուրդը՝ անեցիները մի քանի անգամ ջախջախեցին բյուզանդական զորքերին: Նախ Հովհաննես-Սմբատի մահից հետո (կարծեմ 1043թ.-ի սկզբին), ևս 3 անգամ մինչև 1044թ.-ը, 1044-ի աշնանը (հայտնի Ասիտ զորավարի արշավանքը): Ուղղակի ժողովուրդը ընթարկվեց քննարկվող կաթողիկոսի ու Վեստ Սարգսի քարոզչությանը: Մի բան էլ մարդիկ հիասթափվեցին, այն բանից որ Գագիկ արքայի հետևից գնացած Գրիգոր Մագիստրոսը չվերադարձավ: Չես կարծում, որ չդիմադրող ժողովուրդը 5 անգամ իր կյանքը չէր վտանգի քաղաքի ու արքայի համար:![]()
Ոչ թե արքայի վերացմամբ, այլ առաջնորդի բացակայությամբ և հունամետ ուժերի ուժեղացմամբ:
Դու ինչ որ շատ ես ամեն ինչ սև ու սպիտակ ասում: Աշխատիր մանրամասները պատկերացնել:
Lion (13.04.2011)
Lion (13.04.2011)
Ես մեղմ ասացի, դու ավելի ռեալ
Ես ուղղակի ցանկանում էի ասել, որ մեր գրած մի քանի տաղերի ետևում տարիներ տևաց, բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած իրադարձություններ են տեղի ունեցել: Իսկ ժողովրդի մեղը այստեղ չկա: Քանի առաջնորդներ ուներ ամենաարժանի կերպով էր պահում իրեն: Զրկվելուց հետո կոտրվեց:
Խորհուրդ կտայի մի փոքր մանրամասնորեն ուսումնասիրել Հայաստանի այդ ժամանակվա պատմությունը:
Հայերեն էլեկտրոնային տարբերակը չունեմ.
Аристакес Ластиверци.
Повествование вартапета Аристакеса Ластиверци о бедствиях, принесенных нам инородными племенами.
Х
ЦАРСТВОВАНИЕ КОНСТАНТИНА, МОНОМАХА ПО ПРОЗВИЩУ, СЫНА ФЕОДОСИЯ
...Когда великим Константином овладел недуг, от которого он и умер, он приказал своим ближним, мол, разыщите кого-нибудь в Армении и приведите его сюда. И отправленные на розыски нашли некоего иерея Кюракоса, ведающего странноприимным домом при патриарших палатах, и доставили его к императору. Император увидел его, вручил грамоту по поводу Армении и сказал: «Доставь это письмо, передай царю Армении. И скажи ему, что нас, как и всех смертных, достиг зов смерти, поэтому, мол, возьми свою грамоту и передай царство сыну своему, а сын твой—своим отпрыскам навечно». И он улегся на своем ложе и умер.
А Кюракос припрятал у себя грамоту до воцарения Михаила и тогда продал ему, взяв великие ценности. О, горькая сделка! Сколь великой крови стал он виновником! Сколько церквей разорила эта продажа! Сколько гаваров обезлюдело, обратившись в пустыню. Сколько больших аванов потеряло своих жителей...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (14.04.2011), Moonwalker (14.04.2011)
Կարող է մի փոքր խորանանք պարզվի, որ այս կաթողիկոսը սրբերի շարքում է:![]()
Մալխաս, եթե հիշողությունս չի դավաճանում Գրիգոր Լուսավորչից սկսած մեր կաթողիկոսներից 12-ն են սրբերի շարքը դասվել: Ընդ որում առաջին 9-ը մինչև 5-րդ դարի վերջերը (Սբ. Հովհաննես Մանդակունի): Կարճ ասած առաջին 15 հայրապետներից 9-ը սրբացվել է: Հետո սրբերի կարգն են դասվել նաև Սբ. Հովհան Օձնցին (8-րդ դար), Սբ. Ներսես Շնորհալին (12-րդ դար) ու Սբ. Մովսես Տաթևացին (17-րդ դար): Պետրոս Գետադարձը Հայ առաքելական սուրբ եկեղեցու սրբերից չէ:![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (14.04.2011), Moonwalker (14.04.2011), Պանդուխտ (14.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ