Գրքերի մասին կարծիքս հետո կասեմ, բայց սերիալների մասին կասեմ, որ դա նայում են ինտելեկտով համեմատաբար ցածր հասարակության մասը, որը չգիտի ուրիշ ինչով իրեն զբաղեցնի:
Չէ՛, Արթուր, էդպես պետք չէ ասել: Գուցե մեծ մասամբ ինտելեկտով ցածր մարդիկ են դիտում… Օրինակ, տատիկս, որը պրոֆեսոր է, սերիալներ նայում է… մենակությունից: Այո՛, ոչ ոք չկա նրա մոտ, որ հետը զրուցի, դրա համար էլ սերիալներ է նայում: Ասում է. «Դրանք էլ մեծերի հեքիաթներն են»:

Ես չեմ հիշում, թե ինչու և ինչպես սկսեցի գրքեր կարդալ: Միայն գիտեմ, որ դրանք ինձ շատ բան են տվել, ազդել իմ անձի ընդհանուր ձևավորման, մտածողության, մտքերը շարադրելու կարողության և այլնի վրա: Ավա՜ղ, հիմա միայն արձակուրդներին եմ կարողանում կարդալ, իսկ մնացած ժամանակ շրջում եմ մասնագիտական հաստափոր գրքերով: