«Այբ» դպրոցը առաջին հայկական դպրոցական ավանն է, որտեղ համադրվում են Մեսրոպյան դպրության լավագույն ավանդույթներն ու կրթական ժամանակակից տեխնոլոգիաները: «Այբ» դպրոցը ձգտում է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը, դպրոց, որը՝ իր հոգևոր, մշակութային, մտավոր և սոցիալական չափումներով հանդերձ, դառնալու է «Հայկական դպրոցի» բրենդը:
«Այբ»-ի տեսլականն է՝ ձևավորել
ուսյալ և մրցունակ սերունդ, սերունդ երիտասարդ հայերի, որ պատրաստ է կերտել ապագան: Մարդիկ, ովքեր ճանաչում և օգնում են միմյանց, օրինակ են ծառայում, տարածում են իրենց գաղափարները, ոգևորում են, ում ձեռք են մեկնել ժամանակին, և ովքեր պատրաստ են ձեռք մեկնել իրենցից հետո եկողներին: «Այբ»-ի տեսլականն է ստեղծել կրթված և առաքինի երիտասարդների ցանց, ովքեր համարձակորեն գրավում են իրենց մասնագիտական բարձունքները և ապահովում իրենց ներկայությունը համաշխարհային զարգացումների կիզակետերում:
«Այբ» դպրոցը կառուցվում է այսօր և դարերի համար…
Էջանիշներ