Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հանդեպ իմ վերաբերմունքը խանգարում ա, որ դրական արտահայտվեմ էս դպրոցի մասին (ինքը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ա, այլ կերպ ասած` էս դպրոցը իրա օբեկտն ա):
xaladilnick (12.04.2011)
Էս էլ մի թեթև հումորային մոտեցում. եթե խոսքը էս դպրոցի մասին չի, ապա ինձ համար էս դպրոցի մասին էլ ա: Նայեք 5:33-ից 7:38 հատվածը:
Վերջին խմբագրող՝ Kuk: 12.04.2011, 00:50:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Rammstein (08.02.2012), xaladilnick (12.04.2011)
Ուրեմն 9-10որդ դասարանցին պիտի TOEFl-ի մակարդակի լինի ու հանձնի էլ? Էտ գրեթե անհնար բան էԿարեւոր պայման է նաեւ անգլերենի իմացությունը, որը, սակայն, չենք ստուգվում առանձին քննության միջոցով: Եթե երեխան չունի անգլերենի գիտելիքների որոշակի նիշը հաստատող համապատասխան հավաստագիր, (օրինակ`TOEFL, IELTS) Ամերիկյան համալսարանում հանձնում է համապատասխան թեստ, որը մեզ համար հիմք է դիմորդի անգլերենը բավարար համարելու համար: Հաջորդ փուլը՝ մայիսի սկզբին, հարցազրույցն է «Այբ»-ի նախաձեռնողների հետ: Քննությունների և հարցազրույցի արդյունքում աշակերտները հավաքում են իրենց միավորները: Հունիս ամսվա կեսերին կհրապարակվի ընդունվածների ցուցակը:Նույնիսկ թեքումով դպրոցնի լավագույն աշակերտները նորմալ չեն հանձնի
![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Երևի Շիրակացի ճեմարանի փորձն են ուզում կրկնել։ Բարձր ուսման վճար, անապահով, բայց շնորհալի երեխաների անվճար ուսուցում, արտասահմանյան կրթական հաստատությունների հետ կապեր, գոնե սովորական հանրակրթական դպրոցների հետ համեմատած բարձրորակ կրթություն, ուսուցման նոր մեթոդներ, ազգային ոգու պահպանում, հանրակացարան... Հլը որ բառացի կրկնում է ճեմարանին, ուղղակի քանի որ ուսման վարձն ավելի շատ է, ենթադրվում է, որ կարող է մի քիչ էլ ավելի բարձր որակ ապահովել։
Վերջը բարի։ Ասա՝ մի քանի տարուց չհոգնեն ու աչքաթող չանեն։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
StrangeLittleGirl (18.05.2011)
Կիտ, արտագրել ե՞ս, թե՞ copy-paste ես արել
Կարեւոր պայման է նաեւ անգլերենի իմացությունը, որը, սակայն, չենք ստուգվում առանձին քննության միջոցով: Եթե երեխան չունի անգլերենի գիտելիքների որոշակի նիշը հաստատող համապատասխան հավաստագիր, (օրինակ`TOEFL, IELTS) Ամերիկյան համալսարանում հանձնում է համապատասխան թեստ, որը մեզ համար հիմք է դիմորդի անգլերենը բավարար համարելու համար: Հաջորդ փուլը՝ մայիսի սկզբին, հարցազրույցն է «Այբ»-ի նախաձեռնողների հետ: Քննությունների և հարցազրույցի արդյունքում աշակերտները հավաքում են իրենց միավորները: Հունիս ամսվա կեսերին կհրապարակվի ընդունվածների ցուցակը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արտ իինչ արտագրելու մասին էր խոսքը, երևում էր պարզ որ quote եմ արել ընտեղից:
Ու չեն ստուգում, բայց`
Եթե երեխան չունի անգլերենի գիտելիքների որոշակի նիշը հաստատող համապատասխան հավաստագիր, (օրինակ`TOEFL, IELTS) Ամերիկյան համալսարանում հանձնում է համապատասխան թեստ, որը մեզ համար հիմք է դիմորդի անգլերենը բավարար համարելու համար:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Դե դա պարզ է։ Ես հոգնել ասելով նկատի ունեի, որ սկզբում հաստատ որակյալ կրթություն են տալու, գոնե դա պահեն։
Ճեմարանն, օրինակ, 1990-ին սկսել է միայն պետպատվերի համակարգով, ու էն ժամանակվա կրթության որակի մասին լեգենդներ են պատմում։ Իսկ իմ ու կուրսեցուդ սովորած տարիներին արդեն վճարովին էլ էր իր իրավունքների մեջ մտել, ու նկատելի անկում կար, որովհետև մարդիկ սկսում են մտածել, որ եթե էդքան մեծ գումար են տալիս, ուրեմն կարող են նաև թելադրել, իսկ վերևներում էլ ոչ թե միանգամից կանգնեցնում են թելադրողներին, այլ մտածում. «Դե որ ուզում ես թելադրել, ուրեմն արի մի երկու հարյուր հազար էլ ավել վճարի»։ Ու հիմա հաստատ ճեմարանն էն ճեմարանը չի, ու ամեն տարի զգացվում է անկումը։
Եսի՞մ, է...
Որ փողի գայթակղությանը շատ չտրվեն, էս դրած մակարդակով բավարարվեն, գուցե մի բան ստացվի...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ ջան, ես որակյալ կրթությանը դեմ չեմ, իհարկե, նույնիսկ եթե վճարովի լինի, որտև սենց թե նենց էսօր բոլոր դպրոցները, անխտիր բոլոր դպրոցները վճարովի են: Բայց վճարին չափ պետքա լինի: Իրանք գոնե ձևական չեն ուզում մտածեն միջին խավ հասկացության մասին: Դուրս ա գալիս՝ երկու մասի են բաժանում՝ հարուստներ ու փող չունեցողներ. եթե հարուստ ես, տուր էդ վեց հազարը, եթե փող չունես, արի ապացուցի, որ փող չունես, մի տուր էդ վեց հազարը, կամ քիչ տուր: Սա սխալ ա: Ես հարուստ չեմ, բայց պատրաստ եմ երեխուս ուսման համար վճարեմ, օրինակի համար, բայց ստեղ հարց ա ծագում ինձ մոտ, ինչի՞ համար եմ վճարում հենց վեց հազար, այլ ոչ ասենք՝ վեց հարյուր կամ երեք հազար կամ չգիտեմ՝ տասը հազար: Ուղղակի մեր երկրում շատ հարցերում մակարդակն էն կարգի են իջեցրել, որ շատ ապրանքներ կամ ծառայություններ իրենց «պրիստիժը» պահում են գնով: Ես կարամ լավ հագուստ բերեմ վաճառեմ օրինակ՝ հարյուր դոլարով, բայց էդ գնով վաճառում են աղբը, ու եթե ես իմ ապրանքի համար սահմանեմ նույն գինը, մարդիկ, սովոր լինելով կողմնորոշվել ոչ թե ապրանքի որակով, այլ գնով, իմ՝ որակով ապրանքը հավասարեցնելու են նույն գնով վաճառվող աղբին: Էս ա խնդիրը, ու սրան ոչ թե հարմարվել ա պետք, այլ դեմը առնել, հակառակն ապացուցել: Իսկ էս դպրոցը, եթե իսկապես էդքան բարի նպատակներ ունի, որ ուզում ա իսկապես որակյալ կրթություն տա, թող տա էդ կրթությունը նորմալ գնով, թե՞ ուզում ա էդ ծախսած փողերը հանի հենց առաջին ուս. տարում: Իսկ ես հակված եմ մտածել, որ ստեղ հարցը լրիվ այլ ա. էս մարդիկ ուղղակի բացում են էլիտար կոչված դպրոցը, որը ամիսներ առաջ բուռն քննարկումների, ես կասեի՝ խրախճանքի առարկա դարձավ հասարակության համար: Ամեն դեպքում, էս տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, դպրոցը բացվելու է, եթե ոչ այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա վերջ, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ կլինի այս դպրոցի մասին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
http://www.mediamax.am/am-column-72.htmlԱզատությո՛ւն երեխաներին
![]()
Արամ Փախչանյան
ABBYY ընկերության փոխնախագահ
Անցյալ շաբաթ ես մասնակցում էի Այբ ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովի աշխատանքին: Մենք հարցազրույցներ էինք անցկացնում քննություններում բավականաչափ միավորներ հավաքած թեկնածուների հետ: Նախօրոք գիտեի, որ ինձ համար դրանք շատ հուզիչ օրեր են լինելու: Ավարտված քննությունները մեր հույսերի եւ երազանքների իրականացման մի շատ կարեւոր փուլ հանդիսացան. դրանք նոր ստեղծված դպրոցի առաջին քննություններն էին: Սակայն չէի ակնկալում, որ դիմորդներն ինձ բազմաթիվ այլ պատճառներ պիտի պարգեւեին հուզվելու, մտորելու եւ ուրախանալու համար: Հակիրճ այսպես կարտահայտեմ տպավորություններս. հանձինս մեր երեխաների` մենք ունենք մեծ հույս եւ մեծ հնարավորություն: Բայց մի պայմանով. եթե մեր երեխաներին զերծ պահենք մեր խնդիրներից եւ մեր իսկ ստեղծած ճահճի մեջ չքաշենք:
Ինչպես կատակել է ամերիկացի երգիծաբան Ռոբերտ Բենչլին, «մարդիկ երկու տեսակի են լինում. նրանք, ովքեր սովորություն ունեն մարդկանց բաժանելու երկու տեսակի, եւ նրանք, ովքեր այդպիսի սովորություն չունեն»: Ես երեւի առաջին խմբին եմ պատկանում, քանի որ տեսածս երեխաներին կբաժանեի երկու վառ արտահայտված խմբի. երեխաներ, ովքեր ինքնուրույն մտածել չգիտեն եւ ընդամենը կրկնում են ծնողներից կամ ուսուցիչներից լսած կլիշեները, եւ երեխաներ, ովքեր, դրան հակառակ, ձգտում են ամեն ինչում սեփական կարծիքն ունենալ: Պարզ է, որ շատ ավելի հետաքրքիր եւ կենդանի զրույց էր ծավալվում երկրորդ խմբի երեխաների հետ:
Ցավալի է, որ մեր դպրոցներում երեխաներին ինքնուրույն մտածել չեն սովորեցնում: Մեր առաջարկած շարադրությունների բազմաթիվ թեմաներից երեխաների ճնշող մեծամասնությունն ընտրել էր մի քանի նմանատիպ թեմա: Եվ դարձյալ, հիմնական մասն իրենց շարադրություններում գործածել էր ստանդարտ, կարծրացած, անգիր արված արտահայտություններ: Բացի ձանձրալի եւ միապաղաղ լինելուց, դրանք շատ հեռու են իրականությունից: Բացահայտ էր, որ, օրինակ, Մեսրոպ Մաշտոցին նվիրված թեման ընտրած երեխաներից ոչ մեկը ոչ միայն պատմական որեւէ գիրք չի կարդացել նրա մասին, այլ նույնիսկ չի բացել նրան նվիրված էջը ինտերնետային հանրագիտարանում: Այս խնդիրը համատարած բնույթ ունի: Դրա մեկ այլ դրսեւորումն այն է, որ երեխաներին չեն հետաքրքրում այն խնդիրների լուծումները, որոնք նրանք չեն հաղթահարել քննության ընթացքում: Տպավորություն է ստեղծվում, որ երեխաները կորցրել են հետաքրքրությունը առհասարակ որեւէ գիտելիքի նկատմամբ, քանի որ հագեցած են անհետաքրքիր, միապաղաղ դասագրքերով, դատարկախոսությամբ, հնչեղ, սակայն ներկայիս իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող գաղափարներով եւ նշանաբաններով: Այդ ամենը բացահայտ երեւում էր շարադրություններում եւ երեխաների հետ հարցազրույցների ընթացքում:
Այդուհանդերձ, ես հիացած եմ մեր երեխաներով: Երբ մենք այնպիսի հարցեր էինք տալիս, որոնց պատասխանները նրանք դեռ չէին հասցրել անգիր սովորել, նրանցից շատերը «բացվում էին», խոսում շատ հետաքրքրիր, նրանց ձայներն արտահայտում էին ներքին հուզմունքն ու եռանդը: Ակնհայտ էր դառնում, որ նրանք ունեն սեփական, կարծրատիպերից զերծ ու բավականին խորը մտքեր կյանքի եւ իրականության մասին: Իսկ ամենագլխավորը` այդ մտքերը կենդանի էին եւ հետաքրքիր:
Մի բան եւս ինձ շատ ուրախացրեց. հազվադեպ բացառությամբ երեխաները հավատում են Աստծուն: Քրիստոնեության մասին նրանց պատկերացումները հիմնականում շատ մակերեսային էին, սակայն պատգամների իմաստը, ամեն դեպքում, նրանք ճիշտ էին ընկալել: Եվ ամենակարեւորը` այդ հարցի շուրջ խոսելիս նրանք շատ անմիջական էին եւ իրենց զգացմունքը Աստծո հանդեպ չէին արտահայտում անգիր արած կաղապարներով:
Այս ամենը ինձ որոշ մտորումների առիթ տվեց: Մենք պետք է վերջապես հասկանանք, որ մեր սերունդը առանձնապես չի կարելի հաջողակ անվանել: Հայտնվելով երկու շատ տարբեր իրականությունների արանքում` մենք հարմարվելու ժամանակ չենք ունեցել: Մեր մտածողությունը շատ հարցերում ետ է մնում աշխարհի առաջադեմ մտքից: Մենք առանց բռնակի ճամպրուկի պես շարունակում ենք կրել մեր խորհրդային անցյալից փոխանցված ժառանգությունը, որից ինչ-ինչ պատճառներով չենք ուզում հրաժարվել: Հետեւաբար, աճող սերնդին պետք է փոխանցել ոչ թե մեր անհաջող փորձը եւ հնացած գաղափարները, այլ ազատություն տալ ձեւավորելու սեփական մտածելակերպը: Մենք պետք է հոգանք, որ երեխաները ազատ եւ անկաշկանդ մտածեն, դրա շնորհիվ իրական եւ օգտակար գիտելիք ստանան եւ ամուր հոգեւոր արմատներ ունենան, որպեսզի կարողանան ինքնուրույն կերպով չարը տարբերել բարուց: Եթե այս ամենը հաջողվի, կունենանք հզոր սերունդ եւ խոստումնալից ապագա:
Արամ Փախչանյանը «Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Ariadna (13.10.2011), Kita (13.05.2011), StrangeLittleGirl (18.05.2011), Արշակ (13.05.2011)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Լրիվ ադնագլազնիկն ա…Հովանավորի՛ր և ստացի՛ր անվանակոչելու իրավունք:
Ընտրի՛ր քո դասասենյակը, քո լաբորատորիան, քո մասնաշենքը կամ վերջինիս քո՛ նախընտրած մասը և տո՛ւր դրան քո անունը: Կամ «ցուցանակ նվիրիր» սիրելի ուսուցչիդ, ծնողիդ, հարազատ դասարանիդ...
Ի հավելումն` կստանաս հավաստագիր, և քո անունը կհիշատակվի պատվո պատին ու Դպրոցի կայքում: Կորպորատիվ հովանավորների համար նախատեսված են PR հնարավորություններ:
Ընտրում եմ Դպրոցի հետևյալ մասերը.
Մասնաշենքեր
c Ա մասնաշենք
c Բ մասնաշենք
1-ին հարկ
c Մարզասրահ
c Դահլիճ
c Ճաշարան
c Գրադարան
c Պողոտա
c Լաբորատորիա (2-ից 1-ը)
2-րդ հարկ
c Արվեստներիստուդիա
c Դասասենյակ (10-ից 1-ը)
c Փողոց
c Բուժկետ
c Սերվերների սենյակ.
$ 550,000
$ 650,000
$ 350,000
$ 300,000
$ 150,000
$ 75,000
$ 55,000
$ 45,000
$ 45,000
$ 30,000
$ 15,000
$ 15,000
$ 15,000
*Ա մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվելու է գոյություն ունեցող անավարտ շինության հիմքի վրա: Այստեղ տեղակայված կլինեն դպրոցի դահլիճը, գրադարանը, երկու առարկայական լաբորատորիաներ (ֆիզիկայի/աստղագիտության և քիմիայի/կենսաբանության), արվեստների ստուդիան, չորս դասասենյակներ ու վարչական տարածքներ, բուժկետը և սերվերների սենյակը: «Այբ» ավագ դպրոցի Բ մասնաշենքը հիմնովին նոր կառույց է լինելու: Այստեղ են գտնվելու մարզասրահը, ճաշարանը և վեց դասասենյակներ:Վճարովի սմայլիկներն ու 5+-ները հիշեցի:
Եթե լուրջ, ապա մի՞թե տարեկան 6000 $ ուսման վարձ սահմանած դպրոցը հովանավորվելու կարիք կարա ունենա:
Chuk (08.02.2012)
Նայած ինչ օբյեկտ լիներ, Չուկ: Հա, գուցե համաձայնեի, բայց չեմ կարծում, որ «Այստեղ կարող է լիներ Ձեր գովազդը» տիպի հայտարարություններ տեղադրեի, ինչը տվյալ դեպքում արվել ա:
Իրականում ես չեմ զարմանում էս առաջարկի վրա, ընդամենը ամրապնդում եմ սկզբից էլ ունեցած այն տեսակետս, որ դպրոցը կոչված ա նախ եւ առաջ իրա տերերին ավելի հարստացնելու: Չեմ հերքում, որ ուսումը գուցե մյուս դպրոցներից էապես լավ ա, բայց նման գումարների, նույնիսկ դրանց 1/3-ի դիմաց որակյալ ուսում կազմակերպելը բարդ բան չի, ձեռի հետ գործ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ