User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: «Այբ» դպրոց

  1. #31
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, ինձ թվում ա եթե անգամ դու միլիոնատեր լինեիր, կհամաձայնվեիր քո «օբյեկտում» 650 հազար դոլարի դիմաց գովազդ կպցնել, անգամ անձի գովազդ
    Չուկ, սա պրեզեռվածիվի զավոդ չի, կրթօջախ ա, կարծեմ: Հասկացանք՝ բիզնես, բայց բանականության սահմաններ պետք են չէ՞ ամեն դեպքում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #32
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեխեք խնդրում եմ, եթե մեկդ տեղյակ եք , թե անգլերենի քննությանը ինչ կարգի հարցեր են լինում գրեք էլի, կամ եթե Այբի ըդունելության հին թեստեր գտնեք, դրեք էլի։
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  3. #33
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դավիթ Յան. Մեր երազանքն է, որպեսզի բոլորը վերադառնան և փոխեն Հայաստանը
    ԼՈՒՍԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ | 20:56 |
    Հոկտեմբեր 15 2013

    Դավիթ Յանը ծնվել է 1969թ. Երևանում: Հայրը չինացի է, մայրը` հայ, երկուսն էլ ֆիզիկոս են, աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր: Դ. Յանը մեծացել է Երևանում, ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում` պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը: Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ: 1989թ.-ին, սովորելով Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում, Դավիթ Յանը, միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ միասին, հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997թ. վերանվանվել է ABBYY Software House-ի: Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն` 130 երկրներից: Լինելով 21-ամյա ուսանող` Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում: Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում: 2005թ. հիմնադրել է iiko («Այկո») ընկերությունը, որը ստեղծել է նոր սերունդների համակարգ` ռեստորանների և հյուրընկալության արդյունաբերության ծառայությունների կառավարման համար: Մոսկվայում տարբեր ռեստորան-ակումբ-սրճարանների հիմնադիր սեփականատեր է, ինչպիսիք են` FAQ-Cafe (2004թ.), ArteFAQ (2007թ.), SQUAT Cafe (2009թ.) և Grimm Sisters (2009թ.): 2005 թվականից «Այբ» կրթահամալիրի և հիմնադրամի հիմնադիրներից է, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի դիտորդական խորհրդի անդամ է: 2007թ. հրատարակել է երկհատոր, պատկերազարդ «Lingvo Մեծ ռուս-անգլիական բառարանը»: Բազմաթիվ հրատարակումների հեղինակ է և մի շարք արտոնագրերի սեփականատեր: Նրա կարողությունը «Forbes» ամսագիրը գնահատում է ավելի քան 200 միլիոն դոլար, ավելին` ըստ «Forbes»-ի, նա համարվում է Ռուսաստանից դուրս զրոյից բիզնես սկսած 10 ամենահաջողակ գործարարներից մեկը: – «Այբ» կրթական ավանում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին Դուք` որպես «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր՝ մասնակցում էիք: Այս եկեղեցու ստեղծումը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի: - Մենք կարծում ենք, որ հենց եկեղեցին է, որ հնարավորություն է տվել հայ ժողովրդին պահել և պահպանել իր մշակույթը հազարավոր տարիներ` չնայած պատերազմներին ու ամենադժվար ժամանակաշրջաններին: «Այբ»-ի համար ևս շատ կարևոր է, որպեսզի այն ամենն, ինչ մենք անում ենք երեխաների համար՝ նրանց հնարավորություն տալով կրթությունը շարունակել աշխարհի ամենալավ երկրների կրթական հաստատություններում, նրանց կապի այստեղի հետ, որպեսզի նրանք երբևէ վերադառնան Հայաստան և ինչ-որ լավ բան անեն Հայաստանի համար: Կարծում եմ` դպրոցի տարածքում եկեղեցու ստեղծումը կլինի շատ ամուր կապող օղակ, եթե նույնիսկ ոչ բոլորը գնան այդտեղ: Բացի այդ, սուրբ թարգմանիչները հանդիսանում են լուսավորության խորհրդանիշեր և մեր դպրոցի պահապանները, և մենք վստահ ենք, որ արդյունքում այն մեր երեխաներին հնարավորություն կտա ստանալ ոչ միայն տեխնոլոգիական կամ նկարչական և այլ կրթություն, այլև հոգևոր արժեքներ կփոխանցի: - Դուք հաջողակ մարդ եք: Ձեր հաջողության գաղտնիքն ինչո՞ւմ է կայանում, կկիսվե՞ք մեզ հետ: - Ոչ միայն ես, այլև իմ բոլոր ընկերները, ովքեր այս դպրոցին օգնում են, իրենց ձեռքբերումները միանշանակ կապում են կրթության հետ: Դրանք պարզապես վերամբարձ խոսքեր չեն, դա իսկապես այդպես է: Մենք ավարտել ենք Երևանի ֆիզմաթ դպրոցը: Դա այն վայրն էր, որտեղ մենք տեսել ենք ոչ միայն ուժեղ ուսուցիչների, այլև հայտնվել ենք ուժեղ աշակերտների շրջանում, ինչը շատ կարևոր էր: Այսինքն` այն միջավայրը, որտեղ մենք հայտնվեցինք, մեզ համար որոշիչ դարձավ: Երբ, օրինակ, մյուս դպրոցների երեխաները դասից հետո գնում էին վազելու կամ զբոսնելու, մեր դպրոցի շրջանավարտները ժամանում էին Մոսկվայից կամ այլ լավ բուհերից և պատմում էին մեզ ֆիզիկայի, մաթեմատիկայի մասին: Այսինքն` շատ ուժեղ էր հենց այդ միջավայրը, մարդիկ, մթնոլորտը. ամեն բան կապված էր կրթության հետ: Կարող եմ ասել, որ հենց ֆիզմաթ դպրոցի կրթությունն ինձ անձնապես օգնեց հետագայում ընդունվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, իսկ այն, որ ես սովորեցի ուժեղ մարդկանց հետ, ինձ հնարավորություն տվեց գտնել ինձ նման մտածող ընկերների և ստեղծել ընկերություն, որտեղ այժմ աշխատում է 2000 մարդ, և այն ունի մասնաճյուղեր աշխարհի 14 երկրներում: Այսինքն` ամեն ինչ սկսվել է դպրոցից. հենց դպրոցն է հանդիսացել այն կարևոր վայրը, որտեղ ես գտել եմ մարդկանց: Դպրոց ասելով՝ նկատի ունեմ նաև ուսուցիչներին, որովհետև իրականում այդ ամենը փոխկապակցված են: Իմ ուսուցիչը եղել է իմ հայրը, իմ ֆիզիկայի ուսուցիչը` Գարիկ Գրիգորյանը, իմ մաթեմատիկայի ուսուցիչը, իմ թենիսի ուսուցիչը և այլք, իսկ այնուհետև համալսարանում այդ ամենը շարունակվեց: Այսինքն` կրթության և ավելի մեծ դպրոց ասվածի մասին է խոսքը: Ու հենց դա էր պատճառը, որ, երբ Երևանի ֆիզմաթ դպրոցի ընկերներով մտածում էինք՝ ինչպե՞ս օգնել Հայաստանին և ինչպե՞ս փոխել կյանքը Հայաստանում, մենք միանշանակ հասկացանք, որ պետք է սկսենք դպրոցից, և, որ պետք է ստեղծենք ոչ միայն մեկ «Այբ», այլ իրականում մենք ցանկանում էինք անել «Այբ» և …, ու օգնել նաև Հայաստանի մնացած բոլոր դպրոցներին` բարձրացնելու ուսուցիչների որակավորումը, լավացնելու մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության և այլ առարկաների դասընթացների որակը, որպեսզի ընդհանուր առմամբ կրթության մակարդակը և ուսուցչի մասնագիտության նկատմամբ հարգանքը բարձրանա: Ու հենց դրանից էլ ամեն ինչ կսկսվի… - Դուք ղեկավարում եք մեծ ընկերություն, որն ունի մասնաճյուղեր աշխարհի 14 երկրում, Հայաստանում մասնաճյուղ հիմնելու ցանկություն կամ նպատակ ունե՞ք: - Հայաստանում մենք դեռևս մասնաճյուղ չունենք, Հայաստանում ունենք գործընկերներ: Մենք կուզենայինք երբևէ Հայաստանում մասնաճյուղ բացել և մեր որոշ մշակումներն այստեղ անել: Իրականում մենք հետևում ենք Հայաստանում ստեղծված նորաստեղծ ընկերությունների գործունեությանը: Մեզ հետաքրքրում են նոր մտքերը, սակայն ներկայումս դրանք միգուցե այդքան էլ շատ չեն, որքան ցանկալի կլիներ, որ լինեին: Կարծում եմ, սակայն, որ շնորհիվ այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Այբը», «Թումոն», Ռուբեն Վարդանյանի ստեղծած Դիլիջանի միջազգային դպրոցը և նմանատիպ այլ լավ կրթական ծրագրերը միասին, բոլոր այդ ջանքերը Հայաստանում հնարավորություն կտան մեծ թվով երիտասարդների ի հայտ գալ, դրսևորվել: Եվ այդ ժամանակ ոչ միայն մենք, այլև ուրիշ ընկերություններն այստեղ կսկսեն մասնաճյուղեր բացել: - Արդեն իսկ բավական հաջողությունների եք հասել, այժմ կա՞ ինչ-որ մի երազանք կամ նպատակ, որին ցանկանում եք հասնել… թեև ասում են, որ հաջողակ մարդիկ երազանքներ չեն ունենում, այլ նպատակներ են ունենում, որոնք պարզապես իրականացման կոնկրետ վերջնաժամկետ ունեն: - Բարդ հարց է: Իրականում, եթե խոսենք այն մասին, թե ինչո՞ւ են մարդիկ ապրում ընդհանրապես, և ինչո՞ւ են մասնավորապես ինչ-որ բան անում ձեռներեցները, ապա, կարծում եմ, որ բոլորը պետք է այս հարցին միանշանակ պատասխանեն: Անձնապես ես այսպես եմ պատասխանում այդ հարցին և գիտեմ մեծ թվով մարդկանց` ձեռներեցների, ովքեր նույնպես այդպես են պատասխանում: Ցանկացած մարդու խնդիրը, ով ինչ-որ նոր բան է ստեղծում՝ ուղղված է աշխարհն ավելի լավը դարձնելուն, այն ուղղված է մարդկանց կյանքը դեպի ավելի լավը փոխելուն ու մարդկանց ավելի երջանիկ դարձնելուն: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ է անում մեր ընկերությունը` ABBYY-ին, ապա մենք ստեղծում ենք տեխնոլոգիա արհեստական ինտելեկտի բնագավառում և սեմանտիկայի բնագավառում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց: Սեմանտիկան անգլերենով անվանում են` Natural language understanding (բնական լեզուն հասկանալը), դա տեխնոլոգիա է, որը հնարավորություն է տալիս վերլուծել տեքստը և հասկանալ մարդկանց լեզուները, մասնավորապես` որպեսզի համակարգիչը հասկանա, թե ինչի՞ մասին է խոսում մարդը, ինչը շատ կարևոր է: Մինչ օրս մարդիկ շփվում էին միմյանց հետ, սակայն համակարգիչները, պայմանականորեն ասած՝ բավականին պարզ էին, և մարդը ստիպված էր սովորել համակարգիչը, սակայն կգա ժամանակ, երբ համակարգիչները բավարար խելացի կլինեն, որպեսզի մարդկանց հետ իրենց լեզվով խոսեն, և ոչ միայն համակարգիչները, այլև սառնարանները, հեռուստացույցները, մեքենաները, և ինչ-որ կա մեր շուրջը՝ կշփվի մեզ հետ արդեն մեր իսկ լեզվով: Մենք ստեղծում ենք իրերի այդ լեզուն հասկանալու տեխնոլոգիան` Natural language understanding-ը: Մենք կարծում ենք, որ այդ ամենը փոխում է մարդկանց կյանքն ու այն ավելի է լավացնում, ու մարդիկ այդպիսով կարող են ավելիին հասնել և ավելի շատ ժամանակ ծախսել ստեղծագործական աշխատանքի վրա: Դե, իհարկե, մեր երազանքն է, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն, և մենք կարողանանք այդ ամենը հասցնել մինչև վերջ: Այս տեխնոլոգիայի ստեղծման գործում դեռևս որևէ մեկին չի հաջողվել հասնել լավ արդյունքի, ոմանք անգամ կարծում են, որ դա ընդհանրապես հնարավոր չէ, սակայն, մենք կարծում ենք, որ դա հնարավոր է, և մենք այդ ուղղությամբ աշխատելու ենք: Սա՝ ABBYY ծրագրերի մասին: Իսկ ինչ վերաբերում է «Այբի» հետ կապված երազանքներին, ապա մեր երազանքն է, որպեսզի մեզ, ի վերջո, հաջողվի հայթայթել անհրաժեշտ 45 մլն դոլարը: Այժմ մենք ինքներս`«Այբի» հիմնադիրներս, նվիրատուներս, ստացել ենք նաև աջակցություն ՀՀ նախագահից, մենք բոլորս միասին հավաքել ենք 7 մլն դոլար, որպեսզի կառուցեինք «Այբի» առաջին կորպուսը, սակայն դա բավարար չէ, քանի որ մենք ցանկանում ենք այստեղ կառուցել ամբողջական քաղաք, որը կլինի ինովացիոն կենտրոն, արվեստի յուրօրինակ կենտրոն, կլինի ոգեշնչման այգի, որտեղ կլինեն ժամանակի կապսուլաներ, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ պետք է հողին հանձնի իր կապսուլսան, որտեղ ինքը կգրի, թե ինչ է անելու Հայաստանի համար իր կյանքի ընթացքում: Այսպես, ժամանակի ընթացքում կլինեն հազարավոր նման կապսուլաներ, որի համար մենք հատուկ հրապարակ ունենք այդ ոգեշնչման այգում, և այդպիսով, բոլորը կկարողանան տեսնել այդ բոլորի անունները: Ինչ վերաբերում է ինովացիոն կենտրոնին, ապա դա բավականին բարդ է, դա իր մեջ ներառում է գերժամանակակից սարքավորումներ, գերժամանակակից տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա և այլն: Այդ ամենը քիչ փող չարժե: Ծրագիրը գնահատվել է նվազագույնը 45 մլն դոլար, որը դեռևս մեզ չի հաջողվում գտնել, որն էլ այժմ մեզ համար մեծ խնդիր ու նպատակ է: Իհարկե, իմ երազանքն է, որ մենք հայթայթենք ու հավաքենք այդ գումարները` թե մեր ուժերով, թե մեկենասների օգնությամբ: Մենք վստահ ենք, որ, եթե նմանատիպ բոլոր ծրագրերը, ինչպիսիք են՝ «Այբը», Դիլիջանի միջազգային դպրոցը, «Թումոն» և նաև այլ ծրագրերը, որոնք ստեղծվում են, միասին կարող են արդեն 5-10 տարի հետո ուղղակի փոխել լանդշաֆտը, փոխել մեր դպրոցականների միջին մակարդակը, և հետագայում արդեն այդ շրջանավարտները և այդ մարդիկ` որպես կայացած ֆինանսիստներ, գործարարներ, գիտնականներ, ինժեներներ և այլն, կվերադառնան Հայաստան՝ նոր ծրագրեր իրագործելու: Մեր երազանքն է, որ այդ ամենը տեղի ունենա, որպեսզի նրանք բոլորը վերադառնան և փոխեն Հայաստանը: - Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: - Իրականում ես ինձ միշտ եմ երջանիկ մարդ համարել, անգամ այն ժամանակվանից, երբ ընդունվեցի Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ: Ես այդ ժամանակ էլ ինձ արդեն համարում էի երջանիկ մարդ: Կարծում եմ՝ երջանկությունը կապված չէ որևէ բանի հետ, երջանկությունը պարզապես մի բան է, որը գտնվում է մարդու ներսում, և, եթե մարդը երջանիկ է, ապա նա երջանիկ է՝ անկախ արտաքին հանգամանքներից: «168 ԺԱՄ»

    © 168 Ժամ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.01.2014), Vardik! (03.01.2014)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը` դպրոց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.04.2014, 18:48
  2. Ավագ դպրոց
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.02.2011, 20:20
  3. ՌԱՀՀԿ փորձագետների դպրոց
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2010, 08:36
  4. Վալդորֆյան դպրոց
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 20.01.2010, 15:43
  5. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •