User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Սարերում

  1. #1
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սարերում

    Այն քիչ տեղերից մեկն է, որտեղ կարելի է ասել, զգում եմ ինչպես տանը:
    Այսօր Հատիս էի:Եղանակը Աբովյանում, ինչպես Երեւանում եւ մինչեւ սարի կեսը անձրեւ էր:
    Կեսից սկսվեց ընտիր եղանակը՝ ուժեղ քամի, ձյուն, մառախուղ: Ձմռանը Հայաստանում չէի,
    որտեղ որ էի,սարեր չկան: Վաղուց այդպիսի հաճույք չէի ստացել՝ բարձրանալուց աջ կողմից
    էր քամին ու ձյունը դաղում, իջնելուց՝ ձախ: Իսկ գգաթի փոթորկոտ հաճույքի մասին ասելն
    ավելորդ է: Որտեղ դողալով կրծած մի կտոր չորացած պեչենին հազար հատ չալաղաջ արժի:
    Ապրի եղանակը, քեֆս բերեց:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Claudia Mori (11.04.2011), E-la Via (01.05.2011), einnA (18.05.2011), erexa (12.04.2011), Lusinamara (01.05.2011), Nare-M (10.04.2011), Quyr Qery (11.04.2011), Smokie (16.12.2011), Արէա (07.06.2011), Ֆոտոն (18.05.2011)

  3. #2
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարունը գրեթե ամենուր մտնում է հունի մեջ:Զարթոնք ա ապրում թե բնությունը, թե
    կենդանական աշխարհը: Առավոտյան սար էի գնացել: Եղանակը՝գարնանային,անձրեւ:
    Կանաչը պատել էր ամենուր,սունկ դեռեւս չկար, միայն անձրեւն էր կտկտում պլաշնակիդկի
    վրա: Զագոնների մոտ ձորի մյուս կողմում սպիտակոտ ինչ որ բաներ երեւացին: Մտածելով
    սունկ կարող ա լինի, իջա ձորը,բարձրացա մյուս կողմը: Պարզվեց եզդիների անցյալ տարվա
    թողած աղբն ա՝ պլաստիկ շշեր,ցելոֆաններ..
    Էլ հետ չեկա, այդ կողմով էլ գնացի վերեւ: Գագաթից մոտ քսան մետր ներքեւ 60 սմ օձ
    հանդիպեց: Ինչ էր խելքին բրդել այդ ցրտին, անձրեւի տակ սողացել էր դուրս, չհասկացա:
    Վզից բռնի,բարձրացրի,նոր սկսսեց ֆշշացնել, մի քիչ սիրեցի,նորից գցեցի իր տեղը՝ լայաղ էլ
    չարեց մի կողմ սողալ:
    Գագաթն էլ արդեն հիմնականում հալած էր եւ ամենուր ձնծաղիկներ ու անձրեւ...
    Մի քիչ հավաքելով մյուս կողմով սկսեցի իջնել, ճանապարհին հանդիպելով իմ խելքի
    մարդկանց, հիմնականում ընկերներիս, որոնք թրջված,բայց ուրախ գնում էին վերեւ:
    Վերջում էլ համալսարանի խմբին, մեծամասնությունը անձրեւանոցներով...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.05.2011), E-la Via (01.05.2011), einnA (18.05.2011), Lusinamara (01.05.2011), Quyr Qery (04.05.2011), Լուսաբեր (02.05.2011), ՆանՍ (06.06.2011)

  5. #3
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խե՞լք թե բնազդ

    Եթե իմ հետ պատահած չլիներ, կարող էի մտածել, որ մուլտերում որոշ թռչուններին ազնիվ,
    ուսանելի դեր ա հատկացրած մարդկանց սովորացնելու նպատակով:
    Արագածի հյուսիսային գագաթից իջնելուց որոշեցի խառնարանի արեւելյան կողմով իջնել
    դեպի մեծ ջրվեժը: այդ կողմի բուսականությունը բավականին փարթամ է:
    Բավականին իջել էի, երբ հանկարծ ոտքիս տակից մոտավորապես կաքավի մեծության մի
    թռչուն ծվծվալով թռավ մոտ մի մետր կողք ու ընկնելով խոտերի մեջ, սկսեց թփրտալ:
    Առաջին տպավորությունն այն էր, որ տրորել էի: Մի քայլ արեցի այդ կողմ, թռավ մոտ մի
    մետր հեռու ու նորից բարձր ծվծվոցով խոտերի մեջ թփրտում ա, կարծես վիրավոր լինի:
    Եվ այդպես կամաց-կամաց մոտ երեք մետր ինձ հեռու տարավ սկզբնական տեղից: Հասանք
    խառնարանի ուղղահայաց պատին եվ իմ «վիրավոր» թռչնակը իրեն նետեց ձորը, ու հո
    չթռա՜վ՜, հո րթռա՜վ՜՜՜՜...
    Զգացել էի թե բանն ինչումն է:Ուսապարկս այդտեղ թողնելով մոտեցա այն տեղին,որտեղից
    թռել էր, զգույշ նայեցի խոտերի մեջ եւ...
    Խոտերի մեջ անշարժ կանգնած էին 5-6 ճուտիկներ, գրեթե խոտերի գույնի, սպիտակոդ
    պտերով, այնքան սիրուն, որ մարդու շունչ էր կտրվում: Մոտ երկու րոպե զմայլված, գլուխս
    գրեթե իրանց կպցրած նայում էի եւ այդ ամբողջ ժամանակահատվածում ճտերից ոչ մեկը
    ոչ մի շարժում չարեց, ոնց որ քարի կտորներ լինեին:
    Զգույշ մատով կպա մեկին, նույն ակնթարթին բոլորը ասես մի հրամանով ծվծվոցով տարբեր
    կողմեր փախան: Նոր հիշեցի, որ ապարատ ունեմ, բայց մինչեւ ուսապարկից հանեցի ետ
    եկա, ինչքան էլ նայեցի, ոչ մեկին չկարողացա գտնել...
    Ասում են փետրավորները խելք չունեն, դժվար ա հավատալը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (18.05.2011), E-la Via (18.05.2011), einnA (18.05.2011), Արէա (07.06.2011), Գեա (18.05.2011), ՆանՍ (06.06.2011)

  7. #4
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավականին հաճելի էր երեկ երեկոյան պատուհանից նայել հորդառատ անձրեւի ժամանակ
    երկնքում փայլատակող կայծակի բռնկումներին եւ լսել որոտի ձայնը:
    Միգուցե ոմանց մոտ երկնքի մութ ֆոնի վրա պայծառ լույսի այդ ակնթարթային բռնկումները
    նույնացվեն կյանքի գորշ իրականության մեջ հույսի աննշան շողերի հետ, որ փայլատակում է
    հեռվում եւ հույս հաղորդում: Գուցե եւ ոմանք դեմ չէին լինի նման փայլեեր արձակող հագուստ
    ունենալ՝ միջոցառումների ժամանակ «փայլելու» համար:
    Իրականում դա բավականին վտանգավոր, հզոր, ոմանց նաեւ հիացմունք պատճառող
    երեւույթ է, երբ մեջդ ադրենալինի քանակը հասնում է վերին սահմանին:
    Բայց միշտ չէ, որ մոտիկից շփումը երջանիկ ավարտ է ունենում:
    Մի քանի տարի առաջ (ինչ ես գիտեմ) Հրազդան Սեւան հատվածում երկու հովվի «բախտ
    չբերեց» եւ կայծակը նրանց ժամանակից շուտ (եթե ճակատագիր գոյություն չունի) ցույց տվեց
    երկնային արքայության ճանապարհը:
    Իսկ Արագածի վրայի օդերեւութաբանական կայանում մի անգամ չի, որ ալեհավաքին
    կայծակի հարվածից հեռուստացույցը պայթել է...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2011), Lusinamara (08.06.2011), Meme (08.06.2011)

  9. #5
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայծակի հարվածի հետքեր շատ կարելի է տեսնել Արագածի Ժայռերի վրա, ինչպես նաեւ
    գագաթներում տեղադրված խաչերի, կամ բարձրությունը նշող ձողերի վրա:
    Իսկ բարձրանալիս, կամ գագաթում գտնվելու ժամանակ երբ կայծակաբեր գորշ ամպերը վրա
    հասնելով պարուրում են շրջապատը եւ օդն այնքան է էլեկտռականանում, որ բառիս բուն
    իմաստով նույնիսկ գլխարկի տակ մազերդ բիզ-բիզ են կանգնում (ոչ վախից, այլ ձգվում են
    էլեկտրականացած միջավայրից): Քիչ զգացմունքեր կարող են նման հաճույք պարգեվել, երբ
    դրսից էլեկտրականացած միջավայրն է, մեջից ադրենալինի հոսքից արյունդ եռ է գալիս,
    ուսերիդ ասես թեւեր են աճում: Բայց միեւնույն ժամանակ պատկերացնում ես, որ ավելի շուտ
    սապոնի պղպջակի ես նման եւ յուրաքանչյուր աննշան կայծ կարող է...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2011), Lusinamara (08.06.2011), ՆանՍ (07.06.2011)

  11. #6
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման միջավայրում յուրաքանչյուր երկաթյա իր էլեկտրականանալով սկսում է ճտճտոց
    արձակել (տպավորությունը՝ ոնց որ ժանգոտած դուռ բացվի): Պատահել է մոտ հիսուն մետրից
    գագաթների էլէկտրականացած խաչերի ճտճտոցը լսել եմ (այն դեպքում, որ անշարժ են) եւ
    մոտենալիս ռիսկ չես անում դիպչել: Նման դեպքերում ընդունված է հնարավորինս արագ իջնել,
    քանի որ կայծակը ամենաբարձր կետին է հարվածում:
    Եվ երբ այդ «փախուստի ժամանակ, ձնից, անձրեվից, քամուց հալածված», մոտավոր կամ
    կողմնացույցով որոշված ուղղությամբ իջնելիս, վերեվում ինչ որ տեղ ժայռին կայծակի
    հարվածից սար ու ձոր երերում է, կուրացուցիչ բռնկումը նույնիսկ ամպերի,մառախուղի միջից
    աչք է ծակում, իսկ որոտի ձայնից (իմ պատկերացմամբ սուր, մետաղական ճայթյունի է նման)
    ականջներիդ թմբկաթաղանթները քիչ է մնում պայթի, այդժամ զգում ես բնության իսկական
    շունչը:
    Վերջին խմբագրող՝ aragats: 08.06.2011, 11:04:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2011), Freeman (08.06.2011), Lusinamara (08.06.2011), Meme (08.06.2011), Արէա (08.06.2011), Գեա (11.06.2011), ՆանՍ (08.06.2011)

  13. #7
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուրեր են պտտվում վաղվա՝ տասնմեկ թվերի համընկնման ժամանակ պահված երազանքի կատարման, կամ ինչ որ այլ արտառոց

    բանի կատարման մասին: Այդ պահին ինչ կպատահի չգիտեմ, իսկ մեր կողմից ընկալվող յոթը տասերի համադրումը պարզապես հաճելի

    հիշողություն է թողել: Միայն թվերը դժվար հիշվեին, եթե գտնվելուս վայրը դրանց չգումարվեր:

    2010- թվականի 10-րդ ամսվա 10-րդ օվա ժ 10-ն անց 10-րոպեն ,նաեւ 10-րդ վայրկյանի 10-րդ ակնթարթը դիմավորել եմ Արագածի

    Հարավային գագաթին, վրանի մեջ: Հատուկ դրա համար չէի գնացել, պարզապես շաբաթ-կիրակին համընկավ, նաչովկով գնացի:

    Առավոտյան հիշելով սպասեցի, ժամանակն անցավ, որից հետո հավաքվեցի, իջա: Ոչ մի արտառոց բան չպատահեց, պարզապես հաճելի

    հիշողություն է մնացել թվային շարքի համընկնման եւ գագաթի ձների խառնուրդից:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2011), einnA (12.11.2011), Lusinamara (10.11.2011), Meme (11.11.2011), Ripsim (10.11.2011), Արէա (11.11.2011), Գեա (11.11.2011)

  15. #8
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ է պատահում, որ սարերում ափսոսում եմ կադրերը անմահացնելու հնարավորություն չունենելու համար: Երեկ երեկոյան նման օրերից մեկն էր: Հատիսի գագաթ

    գիշերելու էինք գնում: Բարձրանալիս մառախուղ էր, թեթեւ ձյուն էր մաղում: Գագաթից մոտ 100-150 մ. ներքեւ խիտ մառախուղի միջից դուրս եկանք եւ հրաշք տեսարան,

    որ ինքնամոռաց նայում էինք: Երեկոյան հինգն անց էր, ներքեւը գրեթե մինչեւ հորիզոն լցված էր շատ խիտ,սպիտակ մառախուղով, կամ կաթնային սպիտակության ամպերով,

    պարուրած նաեւ Արարատի ու Արագածի նույն բարձրությունները: Իսկ վերեւում միատարր սեւ ամպեր կարծես հենված Մեծ Արարատի ու Արագածի գագաթներին: Եւ այդ երկու

    ամպերի մեջտեղի հատվածում մոտ 1,5-2 կիլոմետր հաստությամբ իդեալական մաքրության շերտ: Արարատից դեպի աջ մայր մտնող արտասովոր մեծության Արեգակ, որից ժայթքող

    կարմրաոսկգույն շողերը սեղմված լինելով երկու ամպերի արանքում, անդրադառնալով վերեւից ու ներքեւից եւ դուրս հորդալու տեղ չունենալով հուրհրում էին այդ նեղ տարածության

    մեջ լցնելով այն ծայրից ծայր այնպիսի չնաշխարհիկ, ֆանտաստիկ գեղեցկությամբ, որ մարդու շունչ էր կտրվում:

    Նման հրաշք առաջին անգամ էի տեսնում, ափսոս նկարելու հնարավորություն չկար եւ միայն երկու հոգի կարողացան հիանալ...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.12.2011), einnA (27.11.2011), Freeman (27.11.2011), Lusinamara (27.11.2011), Գեա (28.11.2011), Նաիրուհի (13.12.2012)

  17. #9
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12- թվերի շարանը այսօր դիմավորեցինք Հատիսի գագաթին: Երեւանի ու Աբովյանի մռայլ, մառախլապատ եղանակն ու գագաթի արեւը հաճելի հակադրություն էր:

    Մինչեւ 2000-մ. խիտ մառախուղ, որից հետո կտրուկ բացվում էր կապույտ անամպ երկինք, արեւ, գնալով խորացող ձյուն, գագաթում մինչեւ ծնկները...

    Գագաթից բացվող տեսարանը ինչպես միշտ հիասքանչ: Կարծես երկինքը շուռ էր եկել, ներքեւում՝ համատարած ճերմակ ամպեր, վերեւում՝ անամպ, կապույտ երկինք,

    տաքացնող արեւ եւ ամպերի մեջից վեր խոյացող մեր հրաշք լեռները, ճերմակ հագած: Արարատ, Արագած, Աժդահակ, Արայիլեռ...

    Մեր խելքի մարդ էլ չկար: Երկուսով դիմավորեցինք 12-ները եւ իջանք «գորշության մեջ»:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.12.2012), erexa (12.12.2012), Freeman (13.12.2012), Meme (13.12.2012), Նաիրուհի (13.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •