Շուշան Գյուլխասյան
Հին իրերի նոր կյանքը
Այս գրքույկը իր դարն ապրած հագուստից գեղեցիկ և պիտանի իրեր պատրաստելու մասին պատկերազարդ ձեռնարկ է: Այն բաղկացած է երկու բաժնից: "Ձեռագործի այբուբեն" առաջին բաժինը նվիրված է մակրամեի, հելունահյուսքի, ապլիկացիայի և լաթկարի (փեչվորք) հիմունքներին: Երկրորդ բաժնում նկարագրված են իրերի պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք ուղեկցվում են մանրամասն բացատրական նկարներով: Ձեռնարկը հարուստ է սխեմաներով և նկարներով, որոնք
հեշտացնում են նյութի ընկալումը:
Նյութի մատուցման ձևը, հեղինակի խորհուրդները և նրա պատրաստած իրերի լուսանկարները խթանում են ընթերցողի երևակայությունը և արթնացնում ստեղծագործելու ցանկություն:
Գծանկարները՝ Լևոն Գյուլխասյանի
Լուսանկարները՝ Հմայակ Սևոյանի
Ձևավորումը՝ Արտակ Հարությունյանի
Էջանիշներ