Նոր մոդերատորների առաջարկված թեկնածուներին դեռևս կանդրադառնանք, կկազմակերպվեն ու կանցկացվեն նոր մոդերատորների ընտրություններ, հաշվի առնելով բոլոր առաջարկությունները:
Սակայն մինչ այդ տեղեկացնեմ, որ հաշվի առնելով.
- «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրության ժամանակ ստացած ձայների մեծ քանակը, այլ կերպ ասած՝ ակումբցիների վստահությունը,
- «Քաղաքական» բաժնով հետաքրքրվածությունը, սակայն բաժնում գրառումների սակավությունը, այլ կերպ ասած բաժնում այս կամ այն շրջանակի կողմից հնարավոր «բացասական վերաբերմունքի» արժանացած լինելու անհնարինությունը,
- «Կրոն» բաժինը մոդերավորելիս ցուցաբերած անաչառությունն ու ակտիվությունը,
- Մարդկային բարձր հատկանիշները, այդ թվում՝ ուշադրությունը, համերաշխությունը, դիմացինի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, պատասխանատվության բարձր զգացումը և այլն,
- «Քաղաքականություն» բաժնում համամոդերատորի անհրաժեշտությունը,
- այլ հանգամանքներ,
«Քաղաքականություն» բաժնի մոդերատոր Ձայնալարի առաջարկությամբ ու Moonwalker համաձայնությամբ վերջինս դառնում է «Քաղաքականություն» բաժնի համամոդերատոր:
Էջանիշներ