Վերջերս օտարազգի ընկերներս հաճախ են ինձանից խնդրում որևէ հայկական ֆիլմ խորհուրդ տալ դիտելու, ես էլ այդ առումով բախվում եմ հետևյալ խնդիրներին.

ա. դժվար է ճարել ֆիլմեր իրենց հասանելի լեզվով /անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն/

բ. օտար լեզուներով հայկական ֆիլմերի մեծամասնությունը ցեղասպանության մասին է, չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ մեր ազգը միայն ցեղասպանության համար է արժանի հիշատակվելու

գ. իմ իմացած և հավանած հայկական ֆիլմերի մեծ մասը «համով» են իրենց տիպիկ հայկական հումորով, որը թարգմանության դեպքում անհասկանալի կլինի

դ. և ամենակարևորը, ես առանձնապես այդքան շատ հայկական ֆիլմեր չգիտեմ.

Կխնդրեի՝ այս թեմայում գրեինք, թե ինք հայկական ֆիլմ խորհուրդ կտայինք օտարազգի հանդիսատեսի համար և տվյալ ֆիլմը ինչ լեզուներով և որտեղ է հասանելի: