User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Saturnus, համերգ Երևանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Oasis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Sahara
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Saturnus, համերգ Երևանում



    Մայիսի 21-ին melodic death/doom մետալի լեգենդը, դանիական Saturnus խումբը հանդես կգա Հայաստանում: Համերգը կկայանա Giza ակումբում (նախկին Astral), Օպերայի հարևանությամբ: Համերգը կբացի Daeron խումբը:

    Տոմսերը կարող եք ձեռք բերել Մայիսի 1ից սկսած: Գինը՝ 5000 դրամ: Մանրամասները տոմսերի ձեռք բերման վերաբերյալ կհրապարակվեն ավելի ուշ:






    SATURNUS



    Դանիական Սատուրնուսը, կյանքի կոչվելով ուղիղ 20 տարի առաջ ու իր հասակակից Anathema, My Dying Bride և Paradise Lost խմբերի հետ միասին առաջնորդելով doom metal շարժումը 90ականներին, մինչ օրս հանդիսանում է այդ ոճի վառ օրինակներից մեկը: Ի տարբերություն իր լիվերպուլյան կոլեգաների՝ Սատուրնուսը դեռևս այն ժամանակվանից լիրիկական ու քնարական հնչերանգները գերադասում էր ագրեսիվ ու կոշտ հնչողությունից՝ իրենց երաժշտության մեջ օգտագործելով ակուստիկ գործիքավորումներ և ստեղծելով թանձր և զգացմունքային մթնոլորտ, իսկ երաժշտական թեմաները պտտում թախծոտ ռոմանտիզմի շուրջ։



    Չնայած այն բանին, որ խումբը գերադասում է նոր ձայնագրություններ թողարկել ոչ այնքան մեծ հաճախականությամբ (նրանց վերջին ալբոմը՝ «Վերոնիկան», թողարկվել է 5 տարի առաջ), նրանց ամեն մի ալբոմ մի մեծ իրադարձություն է դում մետալի աշխարհում, հանդիսանում է մելանխոլիկ և լիրիկական ծանր երաժշտության էտալոնային նմուշ և ամբողջ աշխարհում օրինակ է ծառայում հազարավոր նորաստեղծ խմբերի համար՝ ոգեշնչելով և ուղղորդելով նրանց:



    Facebook link




    DAERON



    Daeron-ը նոր անուն է հայկական մետալ ասպարեզում, բայց այնուամենայնիվ խումբը որպես այդպիսին նոր չէ ՝ հանդիսանալով քաջ հայտնի Sworn խմբի երաժշտական ու գաղափարական ավանդույթների շարունակողը: Daeronը ստեղծվեց 2010 թվականի վերջում և բաղկացած է կազմալուծված Sworn և Ֆլեգեթոն խմբերի նախկին անդամներից: Երաժշտապես խմբին չափազանց դժվար է բնութագրել ընդունված տերմիններով, այն նոր խոսք է ոչ միայն հայկական բեմում, այլ նաև ըստ համաշխարհային չափանիշների, հանդիսանալով բազում երաժշտական ոճերի խելամիտ զուգակցման և ինքնատիպ ու անկեղծ մատուցման արդյունք:

    Facebook link
    Listen to the voice of the silence...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (07.04.2011), CactuSoul (07.04.2011), Claudia Mori (07.04.2011), Skeptic (09.04.2011), VisTolog (07.04.2011), Yellow Raven (07.04.2011), Հայկօ (07.04.2011), Ռուֆուս (07.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Թանգյան. համերգ Երևանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 237
    Վերջինը: 19.08.2011, 01:46
  2. Իան Անդերսոն - համերգ Երևանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.10.2010, 09:58
  3. Սերգեյ Բեզրուկով. համերգ Երևանում
    Հեղինակ՝ romanista, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 11:21
  4. System of a Down: Համերգ Երևանում
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.09.2008, 11:23
  5. HIP-HOP համերգ
    Հեղինակ՝ Azo555, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.01.2008, 22:12

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •