User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Գրքերն ու մեր աշխարհը

  1. #16
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերն ու մեր աշխարհը

    Գիրք` գեղարվեստական (fiction) կարդալու ամբողջ կայֆը նրանումն ա, որ լցնում ա մի վիրտուալ դատարկություն, ինչն այլ բանով չի լցվի, քան հենց գրքով: Դա էն տարածքն ա, ուր ապրում ա մեկը, որի հետ դու նույն սենյակում ես, ու էդ մեկը հեղինակն ա:

    Դու ապրում ես նրա ապրումները, քեզ փաթաթում ա նրա ներվերից պրկված էներգիան, դու նրա հետ միասին գրոտում ես թուղթը կամ տպում ստեղնաշարի վրա, հետո գնում սուրճ լցնում հետ գալիս, ու նրա կրծած բիսկվիթից թափվող փշրանքները քո սեղանին են թափվում: Դու քնում ես իր անհանգիստ քունը, քայլում իր հետ զբոսայգում ու նայում գրքիդ հետ ոչ մի կապ չունեցող գնացող-եկող մարդկանց կամ շարժվող ծառերին, հանկարծ կտրուկ մի բան գլխի ընկնում ու շտապում տուն էդ ամենը ֆորմայի բերելու:

    Դու դառնում ես հեղինակի հիշողությունները, նրա կյանքի մասնիկը` էդ պահին:

    Դառնում ես կատարելապես ոչ մենակ: Ու ոչինչ քեզ չի կարող դարձնել էդքան կատարելապես ոչ մենակ, ինչքան լավ գիրքը:

    Դու շարունակում ես ապրել քո սովորական առօրյա կյանքը, բայց մտքումդ թաքուն սպասում, թե երբ է գալու ազատ ժամանակդ, որ վերցնես գիրքդ, ու շրխկոցով բացվեն դռները, ու ինչ-որ մեկի կյանքը` այնտեղ բանտարկված, դուրս գա ազատություն, դառնա ամենամոտիկն էդ պահին ու պատմի իր պատմությունը:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.04.2012), CactuSoul (10.03.2010), cold skin (20.11.2009), helium (20.11.2009), Lady SDF (01.12.2009), snow (20.11.2009), StrangeLittleGirl (01.05.2012), Դատարկություն (20.11.2009)

  3. #17
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2012
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարև ձեզ,,,ես նոր եմ գրանցվել,,,,ու ինձ շատ դուր եկավ կայքը,,,,,,հիմա գրքերը մեծ դեր են խաղում մեր կյանքում,,,,ու նկատել եմ որ նոր սերնում կարդացողները քիչ են,բայց կան,,,,,,,,,,,շատ շնորհակալ եմ այստեղ գրած մտքերի համար ,,,ձեր շնորհիվ ես մի հրաշալի շարադրություն եմ գրել

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (07.05.2012)

  5. #18
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկությունս գրքերի մեջ ա անցել, միշտ գրապահարանը քանդում էին գրքերի մեծ կույտ հանում ու սկսում դրանից հետաքրքիրներն ընտրել: Մեր բակում կարդացողներ համարյա չկային, կարելի է ասել միակն է ` «Գիտունիկ » էին ասում: Միշտ փորձել եմ բոլորին «շախի՞ գցել, ինչ-որ բանով հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը, որովհետև ինքը քո աշխարհայացքը գունավոր ա դարձնում: Հաճախ հաջողվում էր, ու երբ որ ինչ-որ մեկն իմ պատմած գիրքն արդեն կարդացած էր լինում, ինձ այքան երջանիկ էի զգում: Աշխարհն իմն էր, երբ որ ինչ-որ մեկի համար գրքերի աշխարհի երկար ճանապարհն եմ լուսավորել: Հիմա շատ բան չի փոխվել: Երազում եմ, որ կարդան... Բոլորը կարդան գեղարվեստական գիրք, որովհետև դա մարդուն դարձնում է ավելի լավ ու պայծառ... Արել եմ մի բան ու միշտ կանեմ... Պատմել , խոսել, քննարկել գրքերից այնպես, որ ինչ որ նոր մարդ գիրք բացի...
    Երազում եմ, որ բոլոր երեխաներն իրենց տառաճանաչությունը կնքեն բազմահազար հեքիաթներով , ապացուցեն գոնե Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» , Տոլկինի «Հոբբիտը», Դարելի «խոսող կապոցը» կարդալով ու հաստատեն այն բազմահազար գիտության ադամանդներով, որ թվելն անհնար է

    P.S. Առանց գրքերի իրականությունն ահավոր ձանձրալի կլիներ


Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 263
    Վերջինը: 05.12.2019, 06:14
  2. Իմ փոքրիկ աշխարհը)
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.09.2010, 01:22
  3. Պոեզիա. Մորֆիուսի աշխարհը
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.04.2009, 20:53
  4. Սիոնիստներն ու աշխարհը
    Հեղինակ՝ Ջուզեպե Բալզամո, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.10.2008, 22:22
  5. Աշխարհը Վտանգված Է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.11.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •