User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մանկապարտեզ

  1. #16
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուս ջան, Աննան ճիշտ ա ասում, հիմնականում 50-70000 դրամ ա, իսկ որոշ ավելի vip-ոտներում () 100.000 ա հասնում: Օրինակ Էլտարոզում 60000 ա, նոր եմ ճշտել, ու ամենուր էլ նույնն ա համարյա: Պարզ հաշվարկից երևում ա, որ մանկապարտեզը բուհից թանկա գալիս, դաժե իրավաբանականից ու բժշկականից, բա....Էդ մանկապարտեզները մենակ օլիգարխների ու պատգամավորների երեխեքն ու թոռներն են գնում: Բայց մեր մեջ ասած, ոչ մի տարբերություն չկա, հլա մի բան էլ՝ ավելի լավ ա սովորական մանկապարտեզ տանես: Ասում են՝ էդ մասնավորներում երեխեքին ամեն օր տոլմա, քյաբաբ, խինկալի , քյուֆտա ու տենց մսային ծանր բաներ են ուտացնում,յանի լավ են նայում: Ու խոհարարն էլ դեռ գլուխ ա գովում, թե լավ են նայում երեխեքին, .. ինքս եմ հոդված կարդացել էդ մասնավոր մանկապարտեզների սնուցման մասին.... մինչդեռ երեխայի կերակրացանկը պիտի լինի թեթև ու վիտամիններով հարուստ, հիմնականում բանջարեղեն, մրգեր, շիլաներ...մսային էլ անպայման, բայց ոչ այդքան հաճախ ու ծանր ուտեսնտերով հագեցած... դե օլիգարխի երեխեն հո հերկուլես կամ գրեչկայով փլավ չի ուտի, բա մի հատ քյաբաբ չխեղդի՞ իսկ եթե լուրջ, սովորական մանկապարտեզը ոչնչով չի զիջում,ուղղակի պետք ա հետաքրքրվես, նորմալ տեղ տանես, ուր դաստիարակներն ու դայակները լավն են: Մասնավորում ուղղակի վախից երևի երեխեքի առաջ չոչ են անում: Իմ քրոջ աղջիկը սովորական մանկապարտեզ ա գնում, շատ գոհ ենք, շատ լավ կերակրում են, պահում, դաստիարակները լավն են, դայակն էլ, ամեն ինչ լավ ա: Ուղղակի պիտի հասցնես մինչև 5-ը երեխուդ վերցնես, մենակ էդ ժամային սահմանափակումնա, որ մասնավորը մի քանի ժամ ավելի են պահում: Թե չէ երեխեն երեխայա, մանկապարտեզն էլ մնում ա մանկապարտեզ ու մեր ժամանակ էլ հեչ վատ չի եղել մանակապարտեզներում:
    Վերջին խմբագրող՝ Annushka: 05.04.2011, 15:22:
    Better to light a candle than to curse the darkness.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Shah (05.04.2011), Sophie (05.04.2011), Tig (05.04.2011), Լուսաբեր (05.04.2011)

  3. #17
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուշը ճիշտ ա ասում, եթե լավ դաստիարակչուհի ու դայակ եղան, հաստատ լավ կլինի, մեկ էլ կարևոր է, որ խումբը շատ մեծ չլինի, ասենք կան 40 հոգիանոց խմբեր, էդ դաստիարակը որ կրակ էլ դառնա, էդքան էրեխու չի կարա հետևի նորմալ։
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (05.04.2011), Tig (05.04.2011)

  5. #18
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ճիշտա՞, որ սովորական մանկապարտեզ ընդունվելը ծանոթովա կամ փողով: Որովհետև սովորաբար պատճառաբանում են որ խմբում տեղ չկա չեն կարող ընդունել, բայց հենց ծանոթ ես մեջ քցում կամ կաշառում ես ընդունում են : Հեռու ծանոթնեից մեկը պատմում էր, որ լիքը պատմությունների մեջա ընկել մինչև երեխուն մանկապարտեզ են ընդունել:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  6. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, մի քանի պարզաբանում անեմ՝ կապված մանկապարտեզի վճարովի ու անվճար լինելու հետ։ Նախադպրոցական հաստատություները ամբողջությամբ գտնվում են համայնքային ենթակայության տակ, այսինքն՝ սնվում են համայնքի բյուջեից։ Մի համայնքում մանկապարտեզի անվճար լինելը ոչ մի կերպ կախված չի կողքի համայնքում դրա վճարովի լինելու հետ։ Այն համայնքում, որի բյուջեն թույլ է տալիս ամբողջությամբ ֆինանսավորել ծախսերը, մանկապարտեզները անվճար են։ Եթե մի համայնքում մանկապարտեզը վճարովի է, ապա դրա անվճար դարձնելու հարցը առաջին հերթին տվյալ համայնքի ղեկավարին պետք է ուղղել։ Էստեղ պետական միջամտություն բացարձակ չկա։ Գրանցում չունեցող քաղաքացիների հարցը իսկապես խրթին է, բայց տեղականի ոլորտում գոյություն ունի spillover effect հասկացությունը, երբ քաղաքի հարակից բնակավայրերի բնակիչները ամբողջությամբ օգտվում են քաղաքի մատուցած ծառայություններից (ներառյալ նախադպրոցական կրթությունը), սակայն հարկ վճարում են իրենց համայնքում (գույքահարկն ու հողի հարկը)։ Էս պրակտիկան եվրոպայում շատ շուտվանից ա կիրառվում, ուղղակի ներկայումս Հայաստանի էս ծանր պայմաններում նման տարբերություն դնել ուղղակի չի կարելի. սա ավելի ա խորացնում քաղաք-գյուղ հարաբերությունների լարվածությունը։

    Ես էլ եմ դեմ այն կարծիքին, թե Երևանում ծնողները քիչ թե շատ ավելի ապահոված են։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկում այս որոշումը ընդունելուց հետո երեխաների թիվը ավելացել է 45-ով, սա այն դեպքում, երբ նույն այդ մանկապարտեզը գտնվում էր լուծարվելու եզրին՝ երեխաների փոքր թվաքանակի պատճառով։

    Հ.Գ. Երևանցիներ ջան, չմտածեք... մանկապարտեզների անվճար դարձնելը ուրիշ տեղով են քթներիցս բերել։ Հողի վարձակալության վճարները բարձրացել են շուրջ 3 անգամ։ Ողջ լինեք...

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (05.04.2011), rainbow (05.04.2011), Tig (06.04.2011)

  8. #20
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկապարտեզը երեխայի համար կարևոր փուլ է, քանի որ նա շփվում է իր հասակակիցների հետ, ստանում է հմտություններ ու գիտելիքներ, որոնք անհնար ա ստանալ տանը փակված: Մանկապարտեզը նույնքանկ կարևոր է, որքան դպրոցը, կամ որևէ խմբակ հաճախելը՝ զուտ երեխայի մտավոր ու հասարակական զարգացման համար: Դրա համար էլ կարծում եմ, որ այստեղ հարցը երևանաբնակ ու մարզաբնակ լինելու մեջ չէ, ու բոլոր հայաստանցիները պիտի հնարավորություն ստանան օգտվելու այդ հնարավորությունից:
    Միանշանակ: Հիշում եմ ես մանկապարտեզ չգնացի (ավելի ճիշտ գնացի մի օր ու վայնասուն բարձրացնելով հաջողացրի էլ չգնալ: ) Չնայած մտավոր ու ինտելեկտուալ զարգացվածությամբ երբևէ միջին վիճակագրական տարեկցիս չեմ զիջել (երևի էլի), բայց մինչև այսօր զգում եմ հասակակիցներիս հետ շփվելու հմտությունների պակասը: Չնայած բավական շփվող եմ, բայց պատկերացնում եմ, որ ներհասարակական հարաբերություններն իմ համար առավել հեշտ կլինեին: Նենց որ մնգոն ահագին կարևոր բան ա:
    Ու էս երևան-չերևանյան տարաբաժանումը չեմ հասկանում: Ուրիշ ժամանակ ամբիոններից քամակ են ճղում, թե Հայաստանը մենակ Երևանը չի...բլյա-բլյա:
    Չէէ՜ մեկա, ո՜նց նայում եմ մեր երկրին ավելի գլոբալ փոփոխություններ են պետք:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (06.04.2011), Անտիգոնե (06.04.2011)

  10. #21
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան երևանցիների քիչ թե շատ ապահով լինելու մասին խոսք ես եմ բացել ու մտքի հետ համաձայն չլինելը երևի թե ինձ է վերաբերվում: Ասեմ, որ հենց էնպես չեմ ասել: Ես լինում եմ և Երևանում և Վանաձորում: Գիտեմ ինչ եմ ասում: Հիմա նայեք, դուք ուրախացել եք, որ որոշ մանկապարտեզներում 18000-ից իջեցրել են 8000-ի: Էստեղ երբ վարձը բարձացրեցին 5000-ի շատ ծնողներ ստիպված եղան երեխեքին հանել մանկապարտեզից: Ի՞նչի չեն մարզերում էլ անվճար դարձնում: Թողեն ամպագոռգոռ բառեր ու ճառեր կասեն: Ես ասել եմ ու հազար անգամ կկրկնեմ Հայստանը դա Երևանն ա: Վերևում նշվեց, որ գյուղ - քաղաք հարաբերությունները չի կարելի խորացնել: Ցավով պիտի արձանագրեմ, որ էս պետությունը խորացնում ա անգամ քաղաք - քաղաք հարաբերությունները:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (06.04.2011), Անտիգոնե (06.04.2011), Նաիրուհի (05.04.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապարտեզ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 89
    Վերջինը: 16.11.2016, 20:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •