User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Մանկապարտեզ

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանկապարտեզ

    Երեկ էի ուզում թեման բացել, բայց ուշացա: Լավա էսօր կարդացի էս հոդվածը: Էլի խելքին մոտա...

    Քաղաքապետարանում քննարկվել է Երևանի մանկապարտեզների վարձավճարի չափը
    18:59 • 04.04.11

    Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր քննարկել ապրիլի 1-ից մայրաքաղաքի համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններն անվճար դարձնելու մասին որոշմանը հաջորդած Երևանում հաշվառում չունեցող քաղաքացիների կողմից բարձրացված հարցը և լուծումներ առաջարկել։

    Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ քննարկվել և համապատասխան առաջարկություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթությունն իրականացվում է անվճար, եթե.

    ա. երեխայի ծնողները մշտապես հաշվառված են Երևան քաղաքում,
    բ. երեխայի ծնողները ժամանակավորապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում և չունեն մշտական հաշվառում այլ համայնքում,
    գ. երեխայի ծնողները ազատամարտիկներ են,
    դ. երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը իրականացնում են Երևան քաղաքում:

    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ որոշման մեջ չներառված ծնողների երեխայի համար քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի նախադպրոցական կրթության վճարի չափը կազմում է ամսական 8000 դրամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար հաշվարկված 18 000 դրամ ծախսի փոխարեն։

    Tert.am


    Մեր վերին ատյանները խի՞ են սենց թարս: Սկզբից որոշում են կայացնում, նոր մտածում են պայմանների ու հետևանքների մասին: Էս մի ամսից ավելա մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողներին ներվային վիճակում էին պահում: Ինկատի ունեմ էն ծնողները որոնք Երևանի հաշվառում չունեն, բայց իրենց երեխաներին տանում են Երևանի մանկապարտեզները: Փոխանակ սկզբում շրջանների մանկապարտեզները կարգի բերեն նոր երեխեքին ասեն գնացեք ձեր շրջանի անվճար մանկապարտեզը, սկզբում դուրս են անում, հետո մտածում, ոնց տակից դուրս գան... Օրինակ մեր տարածքում՝ մասնավորապես Գեղանիստ գյուղում կա մանկապարտեզ, բայց մանկապարտեզում կա ընդհամենը մեկ խումբ ու բոլոր տարիքային երեխաներին այդ խմբում են պահում: Դե հիմա ասեք, 1 տարեկան ու 4 տարեկան երեխան ո՞նց են մի խմբում մնալու ու ինչոր նախակրթական ծրագրով բան սովորելու: Բա պարզ չի՞, որ ծնողը կձգտի իր երեխային տանի Երևանի մանկապարտեզ: Ասում են թե ծնողները չեն ուզում գյուղի մանկապարտեզ ուղարկեն երեխեքին: Հլը կարգին մանկապարտեզ սարքեք, տենամ ո՞ր մի ծնողը չի տանի, էդքան էլ տրանսպորտին փոխ կտա, որ տանի Երևան: Լավա գոնը 18000-ը դարձրեցին 8000, այսինքն առաջվա վճարի չափը պահպանվեց:
    Երկրորդ հարցը մանկապարտեզի աշխատակազմի հարցն է: Էդ անվճար սարքելու հաշվին խմբեր են կրճատում մարդիկ աշխատանքից դուրս են մնում, իսկ մնացածների աշխատավարձերն էլ 10000 դրամով կրճատել են: Ու հետն էլ սկսում են այս կամ այն բանի համար փող հավաքել... Է խի՞ դարձրեցիք անվճար: Էլ դրա իմաստը ո՞րն էր:

    հ.գ. Արա մթոմ ուզում են լավ բան անեն, էն էլ ստացվումա ոնցոր միշտ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի Երևանը: Երևանում անվճար դարձնել քիչ թե շատ վճարունակ ունեցող ծնողների համար: Բա՞ շրջանները: Չէի ասի թե էստեղ մանկապարտեզների պայմանները լավն են, բայց վճարը ավելացնում են ամեն տարի: Էն դեպքում, որ գործազրկության ցուցանիշներով Լոռվա մարզը առջինն ա:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.04.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ Սյունիքում մանկապարտեզների թիվը գյուղական համայնքներում ավելացնում են 20-ով: մանկապարտեզների նորոգման աշխատանքները հիմնականում իրականացնում է Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպությունը:
    Ի՞սկ շրջաններում տեղի հաշվառում ունեցող երեխաները վճարովի են հաճախում
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.04.2011)

  6. #4
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ Սյունիքում մանկապարտեզների թիվը գյուղական համայնքներում ավելացնում են 20-ով: մանկապարտեզների նորոգման աշխատանքները հիմնականում իրականացնում է Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպությունը:
    Ի՞սկ շրջաններում տեղի հաշվառում ունեցող երեխաները վճարովի են հաճախում
    Վանաձորի համար կարամ ասեմ, որ այո վճարովի է:Գյուղական համայնքներում շատերում մանկապարտեզ չկա էլ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.04.2011), Ինչուիկ (05.04.2011), Լուսաբեր (05.04.2011)

  8. #5
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով է լավ է, որ լինի վճարովի մանկապարտեզը, բայց լինի նորմալ մանկապարտեզ ու երեխեքին նորմալ բան սովորացնեն: Ուղակի վարձավճարը լինի այնքան, որ յուրաքանչյուր ընտանիք կարողանա տալ: Վերջապես եթե երեխան այնտեղ պետք է սնվի նաև ինչու նորմալ պայմաններ չլինեն դրա համար: Եթե դու վճարես դու կպահանջես, ամեն ինչին կհետևես:
    Ու ասենք լավ կլինի, որ թե վճարը թե ծրագիրը լինի տարբեր՝ տարբեր տարիքային խմբերի համար: Օրինակ ենթադրենք իմ երեխան 2 տարեկան է ու ես աշխատում եմ: Ես կարող եմ դայակ վարձել երեխայիս համար, որը կարժենա մինիմում 60 հազար դրամ: Իսկ եթե ես տանեմ մանկապարտեզ համապատասխան տարիքային խումբ շատ ավելի մատչելի պետք է լինի: Օրինակ 20 հազար դրամ: Բայց արդեն 5 տարեկան երեխայի համար 20 հազարը շատ թանկ կլինի որովհետև այդ տարիքի երեխային այդքան էլ դժվար չէ խնամելն ու հետևելը:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (05.04.2011)

  10. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբ բերեք երեխաներին, պակաս մանկապարտեզ չի...

    Իսկ եթե թեմայով, գյուղում մանկապարտեզն ինչի՞ համար ա: Քաղաքում հասկացանք, ծնողներն աշխատում են, երեխային թողնելու տեղ չկա, բա գյուղո՞ւմ:

  11. #7
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբ բերեք երեխաներին, պակաս մանկապարտեզ չի...

    Իսկ եթե թեմայով, գյուղում մանկապարտեզն ինչի՞ համար ա: Քաղաքում հասկացանք, ծնողներն աշխատում են, երեխային թողնելու տեղ չկա, բա գյուղո՞ւմ:
    Մանկապարտեզը միայն երեխաներին մի քանի ժամով պահելու համար չէ: Մանկապարտեզում երեխան շփվում է իր հասակակիցների հետ և նախադպրոցական գիտելիքներ է ստանում, որ հետո դժվարություն չունենա դպրոցում շփվելու և սովորելու հետ:
    Բացի այդ էդ ո՞վ ասաց, որ գյուղում բոլորը պարապ սարապ են: Էդ ո՞ր մի քաղաքացինա գյուղացու պես աշխատում ու տանջվում:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (05.04.2011), davidus (05.04.2011), Tig (05.04.2011), Անտիգոնե (06.04.2011), Նաիրուհի (05.04.2011), Ուլուանա (05.04.2011)

  13. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանկապարտեզը միայն երեխաներին մի քանի ժամով պահելու համար չէ: Մանկապարտեզում երեխան շփվում է իր հասակակիցների հետ և նախադպրոցական գիտելիքներ է ստանում, որ հետո դժվարություն չունենա դպրոցում շփվելու և սովորելու հետ:
    Բացի այդ էդ ո՞վ ասաց, որ գյուղում բոլորը պարապ սարապ են: Էդ ո՞ր մի քաղաքացինա գյուղացու պես աշխատում ու տանջվում:
    Եսիմ, գյուղում սենց թե նենց, տանը միշտ մարդ կա: Տղամարդը գնում ա սարը, բայց կինը, մայրը, քուրը, մեծ աղջիկը, էլ եսիմ ով... Սենց թե նենց տանն են

  14. #9
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, գյուղում սենց թե նենց, տանը միշտ մարդ կա: Տղամարդը գնում ա սարը, բայց կինը, մայրը, քուրը, մեծ աղջիկը, էլ եսիմ ով... Սենց թե նենց տանն են
    հեչ որ չլի մի հատ տատիկ կգտնվի չէ՞ )
    ---
    ի՞նչ կապ ունի, գյու՞ղ թե՞ չ_գյուղ... մեր գյուղում պակաս էի՞ մանկապարտեզ գնում...

    I love my life and I celebrate it every day...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.04.2011), Անտիգոնե (06.04.2011)

  16. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբ բերեք երեխաներին, պակաս մանկապարտեզ չի...

    Իսկ եթե թեմայով, գյուղում մանկապարտեզն ինչի՞ համար ա: Քաղաքում հասկացանք, ծնողներն աշխատում են, երեխային թողնելու տեղ չկա, բա գյուղո՞ւմ:
    Գյուղում մանկապարտեզի կարիքը նույնքան է, որքան քաղաքում: Գյուղացին քաղաքացուց շատա աշխատում: Ու եթե շատերը իրենց բակում են աշխատում, դա չի նշանակում, որ երեխային մի քանի ժամով խնամելու կարիք չկա: Էլ չեմ ասում նախակրթական ուսումնական ծրագրի մասին ու միևնույն տարիքի երեխաներին իրար հետ շփման կարիքի մասին:

    Իսկ այ քաղաքամերձ գյուղերում առավել ևս, քանի որ մեծամասամբ քաղաքում ենք աշխատում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (05.04.2011), Shah (05.04.2011), Sophie (05.04.2011), Անտիգոնե (06.04.2011)

  18. #11
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    40
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այն, որ մանկապարտեզն անվճար են սարքել, լավ է, սակայն վատ է, որ միայն երևանյան գրանցում ունեցողների համար է: Հիմա շատ երիտասարդ ընտանիքներ կան, որոնք աշխատանք չգտնելով մարզերում՝ ստիպված տեղափոխվել են Երևան: Հիմա հարց ա առաջանում, թե ինչու նրանց երեխան պիտի հաճախի մանկապարտեզ վճարովի հիմունքներով: Ինչ է, նրանց ծնողները երևանցիներից շատ է վաստակու՞մ: Իհարկե ոչ, կամ ոչ միշտ, ամեն դեպքում շատ և քիչ ստանալը կապ չունի երևանցի լինել-չլինելու հետ: Նույն կերպ կարող է երևանցին նույնիսկ հացի փող չունենա: Մանկապարտեզն էլ հնարավորություն ա ընձեռնում ծնողին աշխատելու՝ երեխային տանելով մանկապարտեզ: Այստեղ հնչեց կարծիք, թե երևանցին շատ թե քիչ ապահովված ա, ու ավելի լավ ա անվճար լիներ մարզերում: Կարծում եմ խտրականություն դնել ընդհանրապես պետք չի, քանի որ երևանցի լինելով՝ հավաստիացնում եմ, որ գյուղաբնակների նման մեր համար էլ է դժվար, քանի որ լինելով նորաստեղծ ընտանիք՝ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Ու մեր նման հազարավոր ընտանիքներ կան, որոնց համար մանկապարտեզը խնդրից դուրս գալու տարբերակ է: Գյուղում նույնիսկ աշխատանք էլ չկա, որ մարդիկ մի բան էլ փող վճարեն ու երեխային տանեն մանկապարտեզ: Դրա համար էլ մեծամասամբ երեխան չի հաճախում մանկապարտեզ: Բայց չէ որ մանկապարտեզը միայն աշխատող ծնողի փրկություն չի: Մանկապարտեզը երեխայի համար կարևոր փուլ է, քանի որ նա շփվում է իր հասակակիցների հետ, ստանում է հմտություններ ու գիտելիքներ, որոնք անհնար ա ստանալ տանը փակված: Մանկապարտեզը նույնքանկ կարևոր է, որքան դպրոցը, կամ որևէ խմբակ հաճախելը՝ զուտ երեխայի մտավոր ու հասարակական զարգացման համար: Դրա համար էլ կարծում եմ, որ այստեղ հարցը երևանաբնակ ու մարզաբնակ լինելու մեջ չէ, ու բոլոր հայաստանցիները պիտի հնարավորություն ստանան օգտվելու այդ հնարավորությունից:
    Վերջին խմբագրող՝ Annushka: 05.04.2011, 13:58:
    Better to light a candle than to curse the darkness.

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.04.2011), Լուսաբեր (05.04.2011), Նաիրուհի (05.04.2011)

  20. #12
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ումա՞ հայտնի, մասնավոր մանկապարտեզների ամսավճարը ինչքանա՞
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  21. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ումա՞ հայտնի, մասնավոր մանկապարտեզների ամսավճարը ինչքանա՞
    Օրինակ ֆրանսիական մանկապարտեզինը ամսական 100հազար ա։ Իսկ ընդհանրապես, ինչքան գիտեմ, 60-70հազարի սահմաններում են։
    When life gives you lemons, make lemonade

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (05.04.2011), Լուսաբեր (05.04.2011)

  23. #14
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ֆրանսիական մանկապարտեզինը ամսական 100հազար ա։ Իսկ ընդհանրապես, ինչքան գիտեմ, 60-70հազարի սահմաններում են։
    Փաա՜ ա, տնաշենները, ավելի ճիշտ տնաքանդները, հետաքրքիրա.. ես էլ մտածում էի, թե շատ չի տարբերությունը էն նախկին 18 հազարի հետ երեխեքին մասնավոր ուղարկեինք
    Երազի երազի՜
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  24. #15
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ֆրանսիական մանկապարտեզինը ամսական 100հազար ա։ Իսկ ընդհանրապես, ինչքան գիտեմ, 60-70հազարի սահմաններում են։
    Թանկա էլի . Մի աշխատավարձի գինա :
    И жили они долго и счастливо, пока не встретились...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկապարտեզ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 89
    Վերջինը: 16.11.2016, 20:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •