Հարդ ջան, կոնկրետ քո նշած խնդիրների վրա՝ պրիմտիվ գրառումներ, անմակարդակ ստատուսներ և այլն, իմ կարծիքով սոց ցանցեցրի ազդեցությունը զրո է՝ ԶՐՈ։
Եթե կա պզուկ, ապա այն անպայման կամ պիտի պայթի ու միջի պարունակությունը դուրս գա կամ էլ տենց չորանա ու որպես լաքա մնա էրեսի վրա։ Հիմա տրաքացնողը ի՞նչ մեղավոր ա պզուկի առաջացման համարՍոց ցանցերը ուղղակի առիթ են, որ մարդիկ ցույց տան այն երևույթները որոնց մասին դու խոսել ես, բայց իրենք պատճառ չեն։
Սոց ցանցի մեղավորությունը այնքանով է, որ թույատրում է նման գրառումներ ու հող է ստեղծում նման պրիմտիվության համար։ Բայց արդյո՞ք սոց ցանցն է մարդուն դարձնում այդպիսին։
Սոց ցանցերի վնասներն են՝ ժամանակի կորուստ, անձնական տեղեկությունների սփռում, որը հետագայում կարող է աշխատել քո դեմ, խարդախության զոհ դառնալ և այլն։ Բայց կոնկրետ քո նշած հարցում սոց ցանցը չի մեղավորը։ Մեղավոր է հասարակությունը, պետությունը, հեռուստաընկերությունների ղեկավարությունը, նման մտածելակերպ ունեցող մարդու ծնողները, ուսուցիչները և վերջ ի վերջո ինչ որ տեղ ես ու դու, որ միայն քննադատում ենք ու ցեխը կոխում, բայց այդպես էլ ցույց չենք տալիս լուծումը՝ պատճառաբանելով, որ դա մեր պարտականությունը չէ։ Բայց եթե իմ և քո պարտականությունը չէ, ապա մենք իրավունք էլ չունենք բողոքելու։
Մի խոսքով լրիվ քո գրածն է՝
ՀԳ՝ Հարդ ջան, իմ ու քո մեղքի մասին գրվածը կոնկրետ մեղադրանք չէ, պարզապես ցանկացել եմ ցույց տալ, որ երբեմն նման անդուր երևույթների համար ինչ որ տեղ մեղքի որոշ չափաբաժին մեզ էլ է պատկանում![]()
Էջանիշներ