Հետաքրքիր թեմա է, ու շատ դեպքերում մեկը մյուսին չհակասող կարծիքներ են արտահայտված,այսինքն դրանք ըստ երույթին խնդրին մոտենում են տարբեր կողմերից կամ հարթություններից, կարելի է ասել ընդհանուր առմամբ օբեկտիվորեն:
Չցանկանալով կրկնել արդեն այստեղ արտահայտված մտքերը, կփորձեմ ներկայացնել իմ դիրքորոշումը տվյալ խնդրում,մի փոքր այլ հարթությունից:
Պռոբլեմը իրականում ավելի խորն ու ընդհանուր է քան կարող է թվալ:
Նախ ,ասել թե պռոբլեմ գոյություն չունի,կամ չկարևորել այն,առնվազն միամտություն կլինի,կամ ուղղկի ասել թե պռոբլեմը գալիս է,բխում է զուտ odnoklassniki ցանցից,կամ ընդհանրապես սոցիալական ցանցերից նույնպես, առնվազն միամտություն:
Նման խնդիրները նման են ծառի աստիճանական աճին, ժամանակ է պահանջվում նրա աճի տարբերությունը նկատելու համար ,իսկ երբ նկատվում է, կամ ինչ որ բան փոխելն է դժվար, կամ էլ արդեն շատ ուշ է:
Պռոբլեմ իրոք գոյություն ունի,և այն կա ամբողջ աշարհում,բայց նրա պատճառները շատ ավելի խորքից են բխում:Յուրաքանչյուր հոգեբան կամ մարդկային հոգեբանությունից տեղյակ մարդ կարող է նկատել,որ մարդու մոտ հոգեկանի զարգացումը ,ձևավորումը կամ հասունացումը լիարժեքորեն կարող է ընթանալ միմիայն իրականության մեջ,իրերի, երևույթների և մարդկանց հետ անմիջական շփման պայմաններում,էլ չէմ խոսում նրա սկզբնական ՝կայուն մտածելակերպի կամ աշխարհայացքի համար հիմք հանդիսացող հատկանիշների ձևավորման մասին,իսկ դեռահասը պարզ է որ գտնվում է թե ֆիզիկապես և թե հոգեպես հասունացման ,ամենաակտիվ շրջանում:
Հիմա , հասունացող պռոբլեմի ,ընդհանուր և հիմնական պատճառը, հետևյալն է,
Հաշվի առնելով ներկա համաշխարհային նման օրինակ բարձր տեխնոլոգիաների զարգացման տենդենցները և նրանց աստիճանական մուտք գործումը մեր առօրեականության ,կենցաղի մեջ,վտանգ է հասունանում զարգացող , հատկապես նոր ձևավորվող հասունացող սերնդի ,դեռահասների լիարժեք զարգացման և հասունացման ուղղությամբ:Ըստ երևույթին վտանգը առավել ակնհայտ կդառնա միայն այն ժամանակ,երբ կյանքի կշեռքում վիրտուալության նժարը կսկսի իջնել իրականության,անմիջականության նժարից,այդ ժամանակ էլ հուսով եմ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նժարը հակակշռելու համար:Սա գլոբալ պռոցես է,այս առումով տեղին է ասել «Երեկվա շքեղությունը այսօր դարձել է անհրաժեշտություն»,միևնույն ժամանակ ցանկացած նմանօրինակ անհրաժեշտություն պետք է չհակասի մարդու բնականոն զարգացման օրինաչափություններին, հենց սա է այն էականը, որի հետ ուղղակի անհրաժեշտ է հաշվի նստել:
Չլիներ odnoklassniki ցանցը,կլիներ մեկ ուրիշը,ինձ թվում է ներկա դրությամբ առավել կարևոր է ծնողի կողմից տվյալ խնդրի գիտակցումը, իմացությունը միևնույն ժամանակ ուշադրությունը իր երեխայի ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեկան ու հոգեվոր զարգացման պռոցեսի նկատմամբ, իսկ դրա բացակայության դեպքում ավելի քան հնարավոր է տվյալ դեռահասի աշխարհայացքի ամենամեծ ընդլայնումը լինի ընդամենը սա
Odnoklassniki ------» facebook![]()
Էջանիշներ