Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Համաձայնվելով հանդերձ ընդամենը մի դիտարկում եմ ուզում անել: Երբ որ ես դպրոցական էի, մեր դասարանում էլ կային «սիրուն տղա Արմենչիկ»-ներ: Իրանք իրենց դրսևորելու ձևեր ունեին, բայց չգիտեին տառերը, չէին կարող ո՛չ կարդալ, ո՛չ գրել: Իսկ հիմա, ինչքան էլ խոսենք (լրիվ արդարացիորեն) ինտերնետի բերած վնասների մասին, պետք է խոստովանենք, որ նույն սոց. ցանցերի շնորհիվ այդ «սիրուն տղա Արմենչիկները» տառեր են սովորում... ցավոք հաճախ լատիներեն տառեր, ու գրում ու կարդում են լատինատառ, բայց միաժամանակ նաև հայերեն տառեր, ռուսերեն տառեր: Ու սա լավ ա ժող, ինչքան էլ, որ, նորից ասեմ, սոց. ցանցերը լիքը վատ բաներ, վատ տենդենցներ էլ են բերում:
Իմ դպրոցական ժամանակ (չհաշված վերջին 2 տարիները) կային, բայց մեր մասշտաբով բոլորովին տարածված չէին ցանցերը, բայց ես մարդ չեմ ճանաչել, որ գրել կարդալ չիմանա (ներառյալ Արմենչիկները):
Հավելեմ, որ սովորական միջնակարգ դպրոցում եմ սովորել ու շատ սովորական դասարանում:

Թեման իմ տարիքային մարդկանց մասին ա ու ոնց որ թե իմ տարիքային մարդկանց Արմենչիկների մեծ մասը գրել ու կարդալ գիտի: Նենց որ դա ինտերնետից չեն սովորել:

Ամենակարևորն էն ա, որ լիքը մարդիկ եմ ճանաչում, ովքեր ցանցով տարվելուց առաջ ավելի այսպես ասած՝ լավ վիճակում են եղել: Իսկ տարվելուց հետո դարձել են այդքան պրիմիտիվ:
Սրանից ելնելով եմ ես համոզված, որ ցանցերի մեղավորությունն է սա:

Ի՞նչ վտանգ, Հարդ ջան, կներես, քեզ շատ եմ հարգում, բայց պիտի ասեմ, որ ինձ ավելի վտանգավոր ա թվում, որ 17 տարեկան տղան քո՝ էս թեմայում գրածների նման բաներ կարա գրի, որովհետև ինքը կարող ա սնոբ մեծանա, իսկ էն որ 14-18 տարեկան տղան ադնակլասնիկիում գրանցվում ա «Մի տխուր տղա», ես դրա վտանգը չեմ տեսնում, վերջում մի հատ էլ կներես, հուսով եմ՝ ինձ չես ատի:
Պարզ ա դիրքորոշումդ...