Ոչ թե սոց ցանցն է մեղավոր, այլ` հասարակությունը: Ամեն մեկս էլ մեղքի մեր բաժինը ունենք, որ մեր երիտասարդ սերունդը այդպիսին է: Սոց ցանցը ընդամենը ցույց է տալիս պատկերը: Ինչու՞ ակումբում այդպես չէ. որովհետև այստեղ հավաքվել է որոշակի մասսա, որը չի հանդուրժում նման մարդկանց, իրենք էլ հեռանում են: Շատերն էլ այստեղի մթնոլորտի հետ են հարմարվում ու փոխվում: Իսկ մի մասն էլ ակտիվ չէ, որովհետև զգում է, որ իրեն ու իր գրառումները մեղմ ասած չեն ընդունվում: Սոց ցանցը չունի մոդերատոր ու ադմինիստրատոր, որը կհետևի ցենզուրային ու մնացածին: Այնտեղ տիրում է որոշակի անարխիա: Այդ պատճառով էլ, զգալով որոշակի ազատություն, ցույց են տալիս իրենց իրական պատկերը, որը շատ ցավալի է դուրս գալիս: Սոց ցանցերն էլ դիտվում են իբրև չգիտեմ ինչ: Ու պայքարել այս ամենի դեմ պետք է ոչ թե սոց ցանցերը, օրինակ, փակելով, այլ` սերնդի հետ որոշակի աշխատանք տանելով: Եթե երիտասարդ մայրը ամբողջ օրը օդնոկլասսնիկից դուրս չի գալիս, երեխան, բնականաբար, ինքն էլ սկսում է հետաքրքրվել այդ կայքով: Ու դեռ չի կարողանում ուղիղ քայլել, հասկանում է, թե ինչ է «դրուզյա»-ն, «օցենիծ»-ը, մնացած ֆինտուֆլյուշկաները: Մեր ազգը դանդաղ մահվան ա գնում: Շատերին սա խիստ պեսիմիստական կթվա, բայց դա է լինելու հետևանքը: Ես շատ լավ հիշում եմ, որ երբ առաջին կուրսում գնացի իմ դպրոց, հայոց լեզվիս դասախոսը ինձ բառացի ասաց` սերունդ չի մնացել, ձեզնից հետո ոչ ոք չի սովորում, ոչ ոք ոչնչով չի հետաքրքրվում, լճացում է: Սա 2006, թե 2007 թվականն էր: Ու, եթե այն ժամանակ դա այդքան չէր նկատվում, ապա որոշ ժամանակ անց, իսկ հիմա առավել ակնհայտ դա երևում է: Տարրական դասարանի երեխան անգամ հեքիաթ չի ցանկանում կարդալ, իսկ սեղմավեպերի տպագրվելու իմաստը ընդհանրապես չեմ հասկանում. ոնց-որ պետությունը ինքը դրդի աշակերտին չկարդալ ամբողջ ստեղծագործությունը ու կարդալ ինչ-որ անհասկանալի բրոշյուր: Ես թեմաներից մեկում գրել էի նաև Դար 21-ի ուղիղ եթերով հեռարձակվող սմս-ների բովանդակության մասին:
Էջանիշներ