User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Սոց ցանցերի ազդեցությունը դեռահասների վրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով սոցցանցը առանձնապես դեր չի խաղում, պարզապես հնարավորություն է տալիս, որ մենք տեսնենք Դրախտի դեսպան թիթիզիկ Անուլիկին, Անուլիկն էլ հնարավորություն ունի իրեն ցուցադրելու, մի 10 տարի առաջ Անուլիկները տետր էին պահում, կոչվում էր «Ընկերության տետր»՝ բազմապիսի սրտիկներով, ծաղիկներով, հիմար սիրային բանաստեղծություններով, ռոմանտիկ նկարներով զարդարված։ Տետրը անցնում էր ձեռքից ձեռք, կարծիքներ էին գրում իրար մասին և այլն։ Հիմա էդ նույն բանը մոտավորապես անում են ինտերնետով։ Պարզապես մի բան է փոխվել, մի 5 տարի առաջ դեռ ինտերնետը հասանելի էր համեմատած ավելի ինտելեկտուալ մասսային, իսկ հիմա նրանք, որոնք երկու տառ երևի իրար կապել և կարդալ չեն կարող, օգտվում են ինտերնետից, դրա համար պատկերը էդքան սարսափելի ա։ Մի խոսքով ասածս էն ա, որ դրանք միշտ էլ եղել են, առաջ սսկված, իսկ հիմա ջրի երես դուրս եկած, քանակական փոփոխություն կարծում եմ չկա։
    Ան ջան, իհարկե մեծամասամբ համաձայն եմ, բայց հաշվի առ վերջին զարգացումները նույնպես: Քանակական տարբերություն կա ու չի կարող չլինել. թեկուզ ընթերցանության խնդիրը, որը նշեցի: Նաև ինքնասպանությունների թվի աճը մեր երկրում: Ինչքան էլ մեղադրենք առաջինը հենց ինքնասպանություն գործողին, պետք է նաև ընդունենք, որ պատճառները հիմնականում անիմաստ են: Դա էլ գալիս է հոգևոր սովից: Ինքը կարծես թե ամեն ինչ ունի, խնդիր չկա, ամեն ինչ լավ է... մեկ էլ հոպ, ինքնասպան է լինում` ինչ-որ աղջկա կամ տղայի պատճառով Սա գալիս է նրանից, որ սերունդը դատարկ ա մեծանում, ինքը չունի նպատակներ, չունի մտածելու թեմա, ժամանակը սպանում է սոց ցանցերում ու այդպես էլ մնում է իր նշած մականունով մարդը: Հարդի ասածը հենց սա է, եթե ճիշտ եմ հասկացել, ու իր հետ լիովին համամիտ եմ: Որովհետև եթե հենց ինքը` 17 տարեկան երիտասարդը, կարող է նման մտահոգություն հայտնել, ուրեմն սխալ է այդ տարիքի մարդկանց համար նորմալ համարել չկայացած լինելը, որի մեջ էլ Շինարարը վտանգ չի տեսնում:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ վտանգ, Հարդ ջան, կներես, քեզ շատ եմ հարգում, բայց պիտի ասեմ, որ ինձ ավելի վտանգավոր ա թվում, որ 17 տարեկան տղան քո՝ էս թեմայում գրածների նման բաներ կարա գրի, որովհետև ինքը կարող ա սնոբ մեծանա, իսկ էն որ 14-18 տարեկան տղան ադնակլասնիկիում գրանցվում ա «Մի տխուր տղա», ես դրա վտանգը չեմ տեսնում, վերջում մի հատ էլ կներես, հուսով եմ՝ ինձ չես ատի:
    Շինարար ջան, ես ու, կարծում եմ, շատերն էլ քեզ հարգելով հանդերձ, պետք է ասեմ, որ, թեթև ես նայում խնդրին: Բոլորիդ տարիքները չեմ հիշում, բայց երևի դուք արդեն բավականին հասուն եք ու ձեր տարիքի մարդկանց հետ եք շփվում, չեք տեսնում դեռահասների շրջանում ծավալվող միտումները: Այ երբ որ մի քիչ իրենց հետ շփվեք, ձեր մոտ էլ հարց կառաջանա` մի՞թե այդ տարիքում ես էլ եմ այդպիսին եղել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.04.2011), Հարդ (03.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգչային ցանցերի աշխատանքը
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 139
    Վերջինը: 26.10.2013, 14:22
  2. Wi-Fi և Bluetooth ցանցերի վնասակարությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.09.2011, 10:18
  3. Կապ երկու ցանցերի միջև
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.09.2011, 22:51
  4. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 101
    Վերջինը: 05.05.2011, 15:48
  5. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 15.09.2009, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •