User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Սոց ցանցերի ազդեցությունը դեռահասների վրա

  1. #31
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե շատ վատ ա, որ բժշկականի ուսանողուհին դասի ժամանակ օդնո է մտնում, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ եթե օդնոն չլիներ, ինքն ավելի ինտելեկտուալ կլիներ, շատ–շատ չիմանար, որ Ճ–ի տեղը կարելի է & գրել, ինչը իմ կարծիքով էլի կարևոր գիտելիք է, օրինակ sms գրելիս, եթե հեռախոսդ հայերեն չի գրում ու կարդում
    ԴԵ մեկա լեկացիայի նստելու էր,գոնե մի բան կլսեր չնայած ոնց-որ արդեն ասեցի սոց. ցանցերը չեն մեղավոր,այլ հենց երիտասարդները,ուղղակի էդ աղջկա օրինակը գրել-կարդալ չիմացող մարդու զարգացման հակափաստարկն էր:Թե չէ ես էլ որ լեկցիային (երբ կարում եմ) քնում եմ ոչ մի տարբերություն չկա
    The cake is a lie.

  2. #32
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով սոցցանցը առանձնապես դեր չի խաղում, պարզապես հնարավորություն է տալիս, որ մենք տեսնենք Դրախտի դեսպան թիթիզիկ Անուլիկին, Անուլիկն էլ հնարավորություն ունի իրեն ցուցադրելու, մի 10 տարի առաջ Անուլիկները տետր էին պահում, կոչվում էր «Ընկերության տետր»՝ բազմապիսի սրտիկներով, ծաղիկներով, հիմար սիրային բանաստեղծություններով, ռոմանտիկ նկարներով զարդարված։ Տետրը անցնում էր ձեռքից ձեռք, կարծիքներ էին գրում իրար մասին և այլն։
    Աաա՜ ես ի՞նչ հիշեցրիր: Էդ տետրերից իմ ձեռն էլ են տվել ու ստիպել, որ կարծիք գրեմ: Application-ներ էլ կային էդ տետրերում: «Սիրում ա չի սիրում», «գուշակիր ամուսնանալու տարիքը», «ապագա երեխեքի քանակը» և այլն...: Լրիվ տետրի վրա սոց սայթ էր:
    Հիմա Facebook-ում էլ տենց տոննայով App-ներ կան, բայց մարդ կա ոչ մեկից չի օգտվում,մարդ էլ կա ինչքան հնարավոր ա օգտվում ա:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.04.2011), Freeman (03.04.2011), Նաիրուհի (03.04.2011)

  4. #33
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ես էլ ասեմ:Նախ օդնոյին եք քննադատում առաջի հերթին, որովհետև ես ինչքանով որ տեղյակ եմ առաջիններից մեկն էր մեր կյանք ներխուժած: Ես հիշում եմ ակումբցիներից շատերդ էլ օդնոյում օրվա մեծ մասը օնլայն էիք ու էնտեղ էիք շփվում: Պարզապես հասկանալով, որ դա իրականում ժամանցից էն կողմ չի անցնելու կամաց գնացիք այլ սոց. ցանցեր: Լավ ա որ կա ակումբը: Հիմա շատերը օնլայն են ֆբ-ում: Սա ավելի ցիվիլ ցանց ա: Ասածս էն ա, որ ամենը ժամանակի հետ ա գալիս: Ու եթե սերունդը խելացի ա գնում ա իրական արժեք ներկայացնողին: Պարզապես ստեղ մի նրբություն էլ կա: Ծնողների օրինակը…Ձեր նշած տարիքայիններից ես էլ ունեմ միանգամից երկուսը, ովքեր սոց ցանցերում կան: Ավելի շուտ օդնոյում: Բնականաբար տղաս էլ մեկ մեկ նենց ստատուսներ էր դնում, որ ես քիչ էր մնում նստածս տեղից ընկնեմ: Չեմ ասում թե հսկում էինք, բայց երբեմն ակնարկում էինք, որ դա իրեն հարիր չէ: Հիմա աղջիկս: Հսկողությունը շատ ա: Ու հաճախ տեսնում եմ, որ դասարանցիները իրենց կյանքը պատմում են բացահայտ երևացող էջերում ու դառնում ա համազգային քնննարկման առարկա: Մեր ժամանակ հուշատետր էր, հիմի սերունդը պռադվինուտի ա դառել ինետն են օգտագործում: Սա էլ ժամանակավոր ա: Նրանց համար ովքեր կամ կգիտակցեն, որ համշխարհային աղբից պիտի ընտրել ու վերցնել միայն արժեքավորը կամ էլ նրանց կակնարկեն որ դա չէ կարևորը:
    Հիմա հայերենի մասին: Իմ ընտանքիում միակ հայերեն գրողը ես եմ: Էտ էլ ակումբին եմ շնորհակալ ու հիմա եթե պետք լինի անգլերեն տառերով հայերեն բառ գրել հաստատ մի երկու սխալ անում եմ: Բայց... ընտանիքիցս ոչ մեկը ակումբում չկա, որ պարտադրվի հայերեն գրելը, իսկ իրենցով գրել...ինչին սկզբում սովորել են տենց էլ շարունակում են: Հույս կա որ դա էլ կփոխվի:

    Իհարկե պետք չի սոց. ցանցերը գերագնահատել, բայց թերագնահատել էլ պետք չի: Ժամանակի հարց ա, ամենն էլ տեղը կընկնի: Նա ով Արմենչիկ ա սաղ կյանքում էլ Արմենչիկ կմնա անկախ նրանից սոց. ցանցում ա թե ռեալում: Իսկ ով ուզում ա ավելին իմանա սոց. ցանցը կօգտագործի մենակ էտ նպատակով:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 03.04.2011, 10:15:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.04.2011), eduard30 (03.04.2011), Freeman (03.04.2011)

  6. #34
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազդեցություն չունեն:

    Սոցիալական ցանցերը գործոն չեն, միջոց են:

    Սոցիալական ցանցերում տիրող վիճակը պատճառ չի, հետևանք ա:
    Միանշանակ համաձայն եմ:
    Թեման ծայրից ծայր կարդացի (հաճույքով, սիրում եմ այ է՛ս ակումբը ), չեմ ընդունում առաջացած երկու տեսակետային բևեռներից ոչ մեկը (ո՛չ Աստղինն ու Հարդինը, ո՛չ Շինինը): Ավելի շատ Չուկի ու Արիադնայի կարծիքների հետ եմ համաձայն:
    Անհարկի դրամատիզացնում եք. ի՞նչ ազգի վերացում, ի՞նչ բան: Ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ հասարակությունը նման ա հանքաքարի՝ բավական զգալի ոչ պիտանի նյութերի առկայությամբ: Հիմա ուրիշ խնդիր, որ մի հասարակությունը (կամ նույն հասարակությունը տարբեր ժամանակաշրջաններում) ոսկու բարձր կոնցենտրացիա ունի, մյուսը համեմատաբար քիչ: Ու եկեք համաձայնվենք, որ վերոչարչրկված Արմենչիկ-Անուշիկ մասսան եղել ա ու կլինի, ու օդնոն այստեղ մեղմ ասած առաջնային գործոն չի: Նենց չէր, որ սոց. ցանցերը չլինեին Արմենչիկը գիտությունների դոկտոր էր դառնալու, Անուշիկն էլ ԱՄՆ պետքարտուղար: Ու հլը լավ ա, որ օդնոյի սերվեր 10 րոպեով մտնել չկարողանալիս կարող ա ոտքները սայթաքի ու ասենք «Ակումբ» ընկնեն: Ու մենակ էն փաստը, որ թեման բացողը հենց էդ տարիքային սահմաններից ա, ըստ իս, ցույց ա տալիս, որ հանքաքարի ոսկին լաաավ էլ կա:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.04.2011), Tig (04.04.2011), VisTolog (03.04.2011), ՆանՍ (07.04.2011)

  8. #35
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Если человек идиот, то это на всю жизнь...
    Хороший человек и в Африке хороший человек....

    և այլն և այլն...
    Եթե գենետիկ ապուշները շատացել են ու սոց. ցանցերում դա սկսում է պարզ երևալ, դա դեռ չի նշանակում, որ սոց. ցանցը վատ բան ա: Սովորաբար նմանները շփվում են նմանների հետ: Եթե առօրյայում մենք անմիջական շփում չունենք տարատեսակ դրախտի դեսպանների ու հայ ախչկեռքի պաշդբանների հետ, դա չի նշանակում, որ էդ դասակարգը չկա, վերացելա
    Կարծում եմ, որ նորմալ երեխան դրանց օրինակով չի ապուշանա, չի դառնա դեսպան կամ նման մի բան: Սոց ցանցը գործիք ա, և ամեն մեկն օգտագործում ա ըստ իր մակարդակի:
    Օդնոկլասնիկում անմակարդակների քանակը վաղուց անցել ա ընդունելիի սահմանները, դրա համար էլ մարդիկ գնում են օրինակ facebook, որը գեղցիների (չշփոթել գյուղացիների հետ) համար շատ ավելի պակաս հասանելի է: Չնայած վերջերս պատահեց մեկի profile-ը, որ գեղցիության վերջն էր ) ակումբի էջերն աղտոտելու ցանկություն չունեմ, ով ցանկանա, կարող եմ PM-ով ուղարկել հղումը
    Իսկ ինչ վերաբերում ա սոց. ցանցերի վատ կողմին, ապա ինձ թվում ա, որ դա ժամանակի մեծագույն killer-ներից մեկնա: բայց և լավ կողմեր էլ ունի.. շատ:

    Հ.Գ. Իսկ "Էս սերունդից հետո էլ իսան չկա" արտահայտությունը մարդկության չափ հին ա Սերունդը չի վատանում... նույնիսկ զարգանում ա ավելի
    Վերջին խմբագրող՝ ministr: 03.04.2011, 12:12:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.04.2011), Freeman (03.04.2011), Gayl (03.04.2011), Quyr Qery (03.04.2011), Tig (04.04.2011), VisTolog (03.04.2011), Արամ (06.04.2011), Հայկօ (03.04.2011), ՆանՍ (07.04.2011), Ուլուանա (04.04.2011)

  10. #36
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ, իսկ քո կարծիքով Ռոմեոյի ու Ջուլիետի սերը նույն հարթության վրա էր, ինչ սովորական ցանց մտնող դեռահասի՞նը
    Նախ պետք է կարողանաք ապացուցել, որ իրանց սերը սոց. ցանցի ազդեցության տակ է ձևավորվել (եթե տվյալներ ունես գրի մենք էլ իմանանք ), իսկ եթե կարծում ես, որ այդ հոգեկան սննդի պակասը սոնց. ցանցերն են ապա կներես բայց շատ ծիծաղելի է: Իմ ասածը այն էր, որ սերը կարող է թույլ մարդուն դրդել ինքնասպանության ու այստեղ սոնց. ցանցերը կապ չունեն:

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ է ասել, որ ինտերնետի նոր օգտագործողի մոտ պետք ա ինտելեկտը իսպառ բացակայի ու նա պետք ա ինտերնետում ինտելեկտ ձեռք բերի: Թեկուզ նա կլինի 15 տարեկան: Ես էդ տարիքի աղջիկներ եմ ճանաչում, ովքեր դրանից մեղմ ասած մի քիչ հասուն են:
    Այսքան գրեցիր, բայց հարցիս իրականում չպատասխանեցիր , դե լավ իսկ քանի հոգու ես ճանաչում, որ ասենք օդնոն իրան կտտացրել ա, ասենք ինքը մեկ տարի առաջ ինտելեկտով մարդ էր հիմա «Գիշերային Թիթեռնիկ» ա դառել, մե՞կ, թե երկու՞:

  11. #37
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող,,, ես ինչ լավ թեմա է...շնորհակալ եմ Հարդին.... վերջերս պրակտիկայի էի մոտ 2 ամիս,,,, երեխեքը լավն էին,,14-18 տարեկանների մոտ էի... բայց կար 2 ահավոր բան-1. համատարած տգիտությունը,, որը ահավոր էր,,,, 2.սերը հանդեպ ոչ թե գրքերի այլ սոց. ցանցերի-առավելապես համադասարանցիների..... արդեն երրորդ օրն էր ,,որ ես մտնում էի դպրոց և սկսած 7 դասարանից վերջացրած 11-ով գալիս հարցնում էին կամ արդյոք ես օդնօկլասսնիկում... ես գրանցվեցի հատուկ իրենց համար...և ի՞նչ- բոլորը,, թե նույն դպրոցից թե ուրիշ դպրոցներից գրեթե առանց բացառության գրանցվաց են նմանատիպ անուններով -Я Не ВиНоВаТ → XaSyaT MuXaNaT.,,,,G!rl from the \/\/orlds eI\Id,,,, Պռինցեսսա,, Թիթիզիկ,,,♔КаРоЛь КаВкАзА♔,, և այլ և այլն..... գրանցված են նմանատիպ ստատւսներով,,որոնք կարդալուց լացդ գալիս է,,,, էլ չասեմ նկարները,,,,հիմար շաբլոն ,բայց ըստ իրենց շատ ռոմանտիկ.... Ախր շատ,,չափազանց շատ շաբլոն են,,միատեսակ,,, նույն մտածելակերպին,,զարգացվածության կամ գրագիտության և ոչ մի նշույլ... էլ չասեմ որ նչանք ովքեր սովորում են,,սկսում են հետեևել մեծամասնության օրինակին,,գրանցվում են ու դառնում են նույնը.... Հարցնում ես ի՞նչի դասիդ պատրաստ չես,, պատասխանում են հավես չունեի,, փոխարենը ամբողջ օրը սայտում էին....իրենք չգիտեն ինչ է գիրքը,ինչ է կայուն և զարգացած մտածելակերպը.... Խնդիրը միայն երեխաների կամ սոց. ցանցերի մեջ չէ,, ծնողները պետք է հետևեն երեխաներին,, պետք է հետևեն դասերին,,, ուսուցիչներն էլ պետք է նաև բարոյական կրթություն տան..... պետք եղած ժամանակ էլ պարտադրեն կարդալ,,որ ազատ ժամանակ չունենան անկապ կայքերի համար,, և զարգացնեն գեղագիտական մտածելակերպ.....
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (03.04.2011), Freeman (03.04.2011), Meme (03.04.2011)

  13. #38
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող,,, ես ինչ լավ թեմա է...շնորհակալ եմ Հարդին.... վերջերս պրակտիկայի էի մոտ 2 ամիս,,,, երեխեքը լավն էին,,14-18 տարեկանների մոտ էի... բայց կար 2 ահավոր բան-1. համատարած տգիտությունը,, որը ահավոր էր,,,, 2.սերը հանդեպ ոչ թե գրքերի այլ սոց. ցանցերի-առավելապես համադասարանցիների..... արդեն երրորդ օրն էր ,,որ ես մտնում էի դպրոց և սկսած 7 դասարանից վերջացրած 11-ով գալիս հարցնում էին կամ արդյոք ես օդնօկլասսնիկում... ես գրանցվեցի հատուկ իրենց համար...և ի՞նչ- բոլորը,, թե նույն դպրոցից թե ուրիշ դպրոցներից գրեթե առանց բացառության գրանցվաց են նմանատիպ անուններով -Я Не ВиНоВаТ → XaSyaT MuXaNaT.,,,,G!rl from the \/\/orlds eI\Id,,,, Պռինցեսսա,, Թիթիզիկ,,,♔КаРоЛь КаВкАзА♔,, և այլ և այլն..... գրանցված են նմանատիպ ստատւսներով,,որոնք կարդալուց լացդ գալիս է,,,, էլ չասեմ նկարները,,,,հիմար շաբլոն ,բայց ըստ իրենց շատ ռոմանտիկ.... Ախր շատ,,չափազանց շատ շաբլոն են,,միատեսակ,,, նույն մտածելակերպին,,զարգացվածության կամ գրագիտության և ոչ մի նշույլ... էլ չասեմ որ նչանք ովքեր սովորում են,,սկսում են հետեևել մեծամասնության օրինակին,,գրանցվում են ու դառնում են նույնը.... Հարցնում ես ի՞նչի դասիդ պատրաստ չես,, պատասխանում են հավես չունեի,, փոխարենը ամբողջ օրը սայտում էին....իրենք չգիտեն ինչ է գիրքը,ինչ է կայուն և զարգացած մտածելակերպը.... Խնդիրը միայն երեխաների կամ սոց. ցանցերի մեջ չէ,, ծնողները պետք է հետևեն երեխաներին,, պետք է հետևեն դասերին,,, ուսուցիչներն էլ պետք է նաև բարոյական կրթություն տան..... պետք եղած ժամանակ էլ պարտադրեն կարդալ,,որ ազատ ժամանակ չունենան անկապ կայքերի համար,, և զարգացնեն գեղագիտական մտածելակերպ.....
    Բարեկամ օրինակ հոլանդիայում ծնողների անրաժեշտությունը չկա, որ հետևեն երեխաների դասերին, երեխաները մինչև 12 տարեկան տանը դաս չեն սովորում միայն դպրոցում, և երեխան տանը դաս սովորելու փոխարեն ունենում է ազատ ժամանակ օրինակ խաղալիքով խաղալու, մեկ ժամ մուլտ նայելու մեկ ժամ կոմպ, ... և 9-ին քնելու, մի խոսքով երեղան մեծանում է կանոնավոր: Վերջերս մի փորց կատարեցի մոտ 12 տարեկան և բարցր երեխաների հետ, վերցրեցի մի փայտի կտոր մեխ և աքցան, առաջարկում էի նրանց աքցանով մեխը մխել փայտին, այսինքն աքցանը օգտագործել որպես մուրճ: Հոլանդիայում ապրող երեխաները հրաժարվում էին պաճառաբանելով, որ ակցանով չի կարելի մխել, ասելով մեխ մխելու համար պետք է մուրճ: Նույն փորցը հայաստանում եմ կատարել և բոլորը համաձայնվում էին աքցանը անգամ մեծերը:
    Սոց ցանցերը ունեն ազդեցություն դեռահասների վրա թե ոչ, ես կպատասխանեմ կազդի եթե մարդը տվյալ իրը, առարկան ... օգտագործի այլ կերպ ինչի համար, որ նախատեսված է.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.04.2011), Quyr Qery (03.04.2011)

  15. #39
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ օրինակ հոլանդիայում ծնողների անրաժեշտությունը չկա, որ հետևեն երեխաների դասերին, երեխաները մինչև 12 տարեկան տանը դաս չեն սովորում միայն դպրոցում, և երեխան տանը դաս սովորելու փոխարեն ունենում է ազատ ժամանակ օրինակ խաղալիքով խաղալու, մեկ ժամ մուլտ նայելու մեկ ժամ կոմպ, ... և 9-ին քնելու, մի խոսքով երեղան մեծանում է կանոնավոր: Վերջերս մի փորց կատարեցի մոտ 12 տարեկան և բարցր երեխաների հետ, վերցրեցի մի փայտի կտոր մեխ և աքցան, առաջարկում էի նրանց աքցանով մեխը մխել փայտին, այսինքն աքցանը օգտագործել որպես մուրճ: Հոլանդիայում ապրող երեխաները հրաժարվում էին պաճառաբանելով, որ ակցանով չի կարելի մխել, ասելով մեխ մխելու համար պետք է մուրճ: Նույն փորցը հայաստանում եմ կատարել և բոլորը համաձայնվում էին աքցանը անգամ մեծերը:
    Սոց ցանցերը ունեն ազդեցություն դեռահասների վրա թե ոչ, ես կպատասխանեմ կազդի եթե մարդը տվյալ իրը, առարկան ... օգտագործի այլ կերպ ինչի համար, որ նախատեսված է.
    Ի դեպ շատ լավ փորձ էր.... համամաիտ եմ խնդիրը ոչ թե սոցցանցերի մեջ է,,այլ հենց մարդկանց.... տանը միացնում են ինտերնետ և փոխանակ ծնողը ասի՝բալես սա կարեղ է քեզ օգնել,, տալով հավելյալ գիտելիքներ,,կամ նյութեր դասիդ մասին,,, մի բան էլ ասում են բա ունենք երեխես ինչի պիտի մնացածից հետ մնա,,,թող մտնի ու ինչ ուզում է անի,,առանց մտածելու հետևանքների մասին.... Մենք հայերս ուղղակի չենք հասկանում ինչը ինչի համար է,,,ու առավել ևս հետևում ենք կողքինների օրինակին,, էլ չասեմ ով ինչ ասի խելոք կանենք.....
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (03.04.2011)

  17. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման փակվում է մինչ մոդերատորների՝ դրանով զբաղվելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #41
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման վերաբացվում է, թեմայից դուրս վերջին գրառումները ջնջվել են։ Հիշեցնում եմ, որ թեմայում քննարկում ենք «Սոցցանցերի ազդեցությունը դեռահասների վրա» հարցը։ Հայաստանի կրթական համակարգի լավ ու վատ կողմերի, երեխաների մասնագիտական կողմնորոշման, կրթական ծրագրերի անկատարության, հայերի հնարամտության և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ քննարկումները խնդրում եմ շարունակել այլ՝ ավելի համապատասխան թեմաներում։
    When life gives you lemons, make lemonade

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (04.04.2011)

  20. #42
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա է, ու շատ դեպքերում մեկը մյուսին չհակասող կարծիքներ են արտահայտված,այսինքն դրանք ըստ երույթին խնդրին մոտենում են տարբեր կողմերից կամ հարթություններից, կարելի է ասել ընդհանուր առմամբ օբեկտիվորեն:
    Չցանկանալով կրկնել արդեն այստեղ արտահայտված մտքերը, կփորձեմ ներկայացնել իմ դիրքորոշումը տվյալ խնդրում,մի փոքր այլ հարթությունից:

    Պռոբլեմը իրականում ավելի խորն ու ընդհանուր է քան կարող է թվալ:
    Նախ ,ասել թե պռոբլեմ գոյություն չունի,կամ չկարևորել այն,առնվազն միամտություն կլինի,կամ ուղղկի ասել թե պռոբլեմը գալիս է,բխում է զուտ odnoklassniki ցանցից,կամ ընդհանրապես սոցիալական ցանցերից նույնպես, առնվազն միամտություն:
    Նման խնդիրները նման են ծառի աստիճանական աճին, ժամանակ է պահանջվում նրա աճի տարբերությունը նկատելու համար ,իսկ երբ նկատվում է, կամ ինչ որ բան փոխելն է դժվար, կամ էլ արդեն շատ ուշ է:
    Պռոբլեմ իրոք գոյություն ունի,և այն կա ամբողջ աշարհում,բայց նրա պատճառները շատ ավելի խորքից են բխում:Յուրաքանչյուր հոգեբան կամ մարդկային հոգեբանությունից տեղյակ մարդ կարող է նկատել,որ մարդու մոտ հոգեկանի զարգացումը ,ձևավորումը կամ հասունացումը լիարժեքորեն կարող է ընթանալ միմիայն իրականության մեջ,իրերի, երևույթների և մարդկանց հետ անմիջական շփման պայմաններում,էլ չէմ խոսում նրա սկզբնական ՝կայուն մտածելակերպի կամ աշխարհայացքի համար հիմք հանդիսացող հատկանիշների ձևավորման մասին,իսկ դեռահասը պարզ է որ գտնվում է թե ֆիզիկապես և թե հոգեպես հասունացման ,ամենաակտիվ շրջանում:
    Հիմա , հասունացող պռոբլեմի ,ընդհանուր և հիմնական պատճառը, հետևյալն է,
    Հաշվի առնելով ներկա համաշխարհային նման օրինակ բարձր տեխնոլոգիաների զարգացման տենդենցները և նրանց աստիճանական մուտք գործումը մեր առօրեականության ,կենցաղի մեջ,վտանգ է հասունանում զարգացող , հատկապես նոր ձևավորվող հասունացող սերնդի ,դեռահասների լիարժեք զարգացման և հասունացման ուղղությամբ:Ըստ երևույթին վտանգը առավել ակնհայտ կդառնա միայն այն ժամանակ,երբ կյանքի կշեռքում վիրտուալության նժարը կսկսի իջնել իրականության,անմիջականության նժարից,այդ ժամանակ էլ հուսով եմ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նժարը հակակշռելու համար:Սա գլոբալ պռոցես է,այս առումով տեղին է ասել «Երեկվա շքեղությունը այսօր դարձել է անհրաժեշտություն»,միևնույն ժամանակ ցանկացած նմանօրինակ անհրաժեշտություն պետք է չհակասի մարդու բնականոն զարգացման օրինաչափություններին, հենց սա է այն էականը, որի հետ ուղղակի անհրաժեշտ է հաշվի նստել:
    Չլիներ odnoklassniki ցանցը,կլիներ մեկ ուրիշը,ինձ թվում է ներկա դրությամբ առավել կարևոր է ծնողի կողմից տվյալ խնդրի գիտակցումը, իմացությունը միևնույն ժամանակ ուշադրությունը իր երեխայի ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեկան ու հոգեվոր զարգացման պռոցեսի նկատմամբ, իսկ դրա բացակայության դեպքում ավելի քան հնարավոր է տվյալ դեռահասի աշխարհայացքի ամենամեծ ընդլայնումը լինի ընդամենը սա
    Odnoklassniki ------» facebook

  21. #43
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ պետք է կարողանաք ապացուցել, որ իրանց սերը սոց. ցանցի ազդեցության տակ է ձևավորվել (եթե տվյալներ ունես գրի մենք էլ իմանանք ),
    Իսկ ի՞նչ կարևոր ա, թե էդ սերը որտեղ ա ձևավորվել (չնայած հարցն էդ չէր): Հարցն էն ա, որ մարդը հոգով մալալետկա ա: Ու մեկ ա թե որտեղ ա սերը ձևավորվել:

    Իսկ եթե կարծում ես, որ այդ հոգեկան սննդի պակասը սոնց. ցանցերն են ապա կներես բայց շատ ծիծաղելի է: Իմ ասածը այն էր, որ սերը կարող է թույլ մարդուն դրդել ինքնասպանության ու այստեղ սոնց. ցանցերը կապ չունեն:
    Ի՞նչն ա ծիծաղելի: Սոց ցանցը առաջին բանն ա, որ գլոբալ ա ու համախմբում ա բոլոր նմաններին մի տեղ: Իսկ մինչ էդ դպրոցական տետրերը մեծ տվանգ չէին պարունակում, քանի որ դա գլոբալ չէր ու դրա միջոցով քո նմաններին չէիր գտնելու ու դրա հետևանքով ավելի անկում ապրելու:

    Այսքան գրեցիր, բայց հարցիս իրականում չպատասխանեցիր , դե լավ իսկ քանի հոգու ես ճանաչում, որ ասենք օդնոն իրան կտտացրել ա, ասենք ինքը մեկ տարի առաջ ինտելեկտով մարդ էր հիմա «Գիշերային Թիթեռնիկ» ա դառել, մե՞կ, թե երկու՞:
    Ոչ մեկ էլ առանձնապես ինտելեկտով չի փայլել, բայց ավելի պրիմիտիվանալը հաստատ եղել ա:
    Հա, հենց մե՛կ, երկո՛ւ: Քիչ ա՞: Որ ամեն մեկս մեկ, երկու հոգի ճանաչենք՝ զգալի թիվ կստանանք:

  22. #44
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարդ, իսկ քո կարծիքով ի՞նչ կլիներ, եթե օրինակ օդնոկլասնիկը չլիներ:


  23. #45
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Վիճակն ավելի մխիթարական կլիներ: Համոզված եմ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (07.04.2011)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգչային ցանցերի աշխատանքը
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 139
    Վերջինը: 26.10.2013, 14:22
  2. Wi-Fi և Bluetooth ցանցերի վնասակարությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 19.09.2011, 10:18
  3. Կապ երկու ցանցերի միջև
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.09.2011, 22:51
  4. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 101
    Վերջինը: 05.05.2011, 15:48
  5. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 15.09.2009, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •