User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հարևանների անօրինականություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զզվելի Հարևանների անօրինականություններ

    Ընդհանրապես հարևաններիցս ամեն մեկը իր հարկի բարձունքից թքած ունի մյուսների շահերի վրա ու դա արդեն ապացուցված փաստ ա, որն ամեն անգամա ավելի ու ավելի հիմար ու էգոիստական տեսք ա ստանում: Կարճ ասած, ուզում եմ իրանց դաս տալ, խնդրում եմ խորհուրդներ:

    Ուրեմն երկրորդ և երրորդ հարկի հարևանների տունը ջրվում ա, ստաբիլ, օրական երկու ժամ առավոտ, երկու ժամ երեկոյան, այսինքն ջուր եղած ժամանակ: Սրանք, ինչպես նշեցի, իրենց հարկի բարձունքից, որոշում են ՓԱԿԵԼ ամբողջ մուտքի ջուրն ու սկսում են շերլոկխոլմսյան օպերացիան «պարզիր ջրողին» խորագրով: Խորը լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում և հաշվի առնելով որ 5-րդ հարկի հարևանը նույնպես ջրվում է, իսկ 6-րդ հարկի հարևանը դուռը չի բացում, սրանք գալիս են եզրակացության, որ ջրողը ես եմ: Այսինքն, չէ, մի հատ էլ բան կա, մեր պոդեզդի պատի վրայի յուղային լաքան, որը հարևանների բարձրինտելեքտուալ համոզմամբ ջրի հետք ա, որը չգիտես ինչի առաջացել ա ավելի բարձր տեղում քան «պոտենցիալ» մեր տան ջրիչն ա: Կարճ ասած, էս մեր ժամանակվա պուարոները որոշել են քանդել մեր տան կաֆել-մաֆելը կամ ընդմիշտ փակել զուգարան վաննայի ջուրը: Ի դեպ, արդեն երեք օր ա էդ տարածքում ջուր չունենք ու եթե բառիս բուն ու բացահայտ իմաստով հարևաններին մնա, դեռ երկար չենք ունենա, քանի որ 6-րդ հարկիս հարևանը դուռը բացելու մտադրություն չունի: Ինքը պարզապես ստեղ չի:

    Հարց, ի՞նչ անեմ, ո՞ւր բողոքեմ: Չոփիկ եմ ուզում:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 02.04.2011, 15:31:

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ամեն դեպքում ո՞վ ա ջրողը:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (03.04.2011)

  4. #3
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տունը ապահովագրած՞ չէ:
    Երևի տնային կառավարչություն
    Վերջին խմբագրող՝ eduard30: 02.04.2011, 23:18:

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարճ ասած, զանգեցի ջրմուղ, ասեցին թքած ունենք, լուծեք ոնց ուզում եք: Դիմեք համայնքատիրություն, իջա հարևանների մոտ, մի քիչ աղմկեցի, պարզվեց, որևէ համայնքատիրության չենք պատկանում, ջուրս կես ժամով միացրին...

    Շարունակելի...

  6. #5
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա «Համատիրություն» ասվածը ինչքանով որ ես գիտեմ միայն փող է հավաքում, (վայ քիչ էի մնում մոռնաի) հա մեկ էլ շենքի աղբը ժամանակ առ ժամանակ տեղափոխում համապատասխան վայր:

    Վերջին շրջանում ժամային խնդիրներ, կապված խմելու ջրի հետ չի նկատվել: Հիմնականում 24 ժամ եղել է ջուր, իսկ դա ես դիտարկում եմ որպես իրնեց շահերից բխող երևույթ, ու դա մեքենայորեն ստացվումա, որ ժողովրդի մասին են մտածում: Եթե 24 ժամ դու ունենաս ջուր, ավելի շատ կօգտագործես ու կվճարես, իսկ ժամայինով՝ ավելի քիչ:

    Այդ հարցերը այնքան ժամանակ կմնա անպատասխան, մինչև իրենք որոշեն նորմալ 24 ժամ ջուր տան ձեզ:
    Հ.Գ Դա միայն իմ կաչծիքն է:

  7. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթ խնդիր է: Մեր շենքում գրեթե ամեն հարկում մարդիկ ջրատարի վրա «նա վսյակի» վենտիլ են դրել ու ջվելու դեպքում բնականաբար վենտիլը փակվում է, մինչև խնդրի արմատապես լուծվելը
    Սովորաբար խնդիրը լուծում են տուժված (ջրազրկված) բնակիչները, որոնք ունեն կամք և փոքրիշատե սանտեխնիկական հմտություններ:
    Դատելով խնդրի նկարագրությունից, ձերը ոչ թե կոնկրետ բնակչի ներտնային խողովակացանցի արտահոսք է, այլ ջրատարի (ժողովրդական լեզվով ասած՝ «ստայակի») պրոբլեմ: Արտահոսքը կարող է նաև լինել կանալիզացիոն խողովակից: Վերջինիս նշաններն են ընդհատվող ջրոցիները, որոնք սակայն ժամանակային համաձայնեցված են պրոբլեմատիկ բնակարանի զուգարանակոնքի բեռնատափումների հետ:
    Առաջին հերթին պետք է հայտնաբերել կոնկրետ դեպքի վայրը (որ հարկում է անցքը կամ ճեղքը թաքնված)՝ միևնույն ժամանակ մինիմալ վնասներ պատճառելով շենքի պատերին, սեփական կամ հարևանների նյարդային համակարգին: Դրա համար նախ պետք է պարզել, թե տվյալ գծի վրա «նստած» հարկերից որոնցում է ջրատարը հասանելի և որոնցում կարելի է հասանելի դարձնել մինիմալ ծախսերով: Այնուհետ մանրակրկիտ զննման միջոցով որոշվում է ամենաբարձր թրջված կետը ջրատարի վրա: Համոզվելու համար օգտակար գործիքներ կարող են ծառայել փոքրիկ լապտերը, հայելին, անձեռոցիկները: Երբ վճիռ կայացնելու համար անհրաժեշտ փաստերը արդեն հավաքագրվել են, ապա կրկին պետք է փորձել մինիմալ ծախսերով հայտնաբերել դեպքի վայրը արդեն հարկի սահմաններում: Հիմնականում, պատճառը անորակ կամ հին վենտիլն է, կամ կցորդիչներից մեկը, կամ ջրի հաշվիչը, որ դրվում են ջրատարից դեպի բնակարան խողովակի վրա: Եթե ջրատարը մետալոպլաստից է, ապա պետք է նայել ջրատարի միացման հատվածներ, իսկ եթե «հազար տարվա» մետաղական «տրուբա» է, ապա որ ջհանդամից ասես կարող է ծակվել, բայց հիմնականում զոդման տեղերից է ծակվում:
    Կանալիզացիոն ջրատարի պրոբլեմները հիմնականում խցանումների հետևանքով են առաջանում, իսկ ջուրը արտահոսում է կցման կետերից: Կանալիզացիոնի վրա կասկածելու դեպքում առաջին հերթին կարելի է փորձել մաքրող/քայքայող միջոց լցնել պրոբլեմատիկ հարկի զուգարանակոնքից: ...
    Si vis pacem, para bellum

  8. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վիշապ ջան, էս մեր ջրի պատմությունը շենքի պես հին է… Ինչքան ինձ հիշում եմ, մեր շենքում ջրում ենք ու ջրվում: Դրա մասին Ակումբում էլ ի դեպ գրել եմ http://www.akumb.am/showthread.php/3...517#post135517 Էն ժամանակ խոհանոցն էր, հիմա զուգարանի ջուրը: Ինձ էլ են ջրել մի քանի անգամ, ես էլ եմ ջրել, բայց երբեք դրա պատճառով բոլորի ջուրը չի փակվել:
    Իսկ սրանք որոշել են, որ իրավունք ունեն բոլորի ջուրը փակել, բայց ես կարծում եմ, որ մեղավոր չեմ, որ իրանք ջրվում են ու չպիտի տուժեմ այդ պատճառով: Ի դեպ, վաղն էլ ջրմուղնա փակելու ջուրը 24 ժամով... Կարճ ասած, լրիվ հետույքում ենք: Արդեն չգիտեմ, ոնց պայքարեմ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •