Սիրելի Վեյ, ինչ ճիշտ բառ գտար."մարդկային անհանդուրժողականություն"
իսկապես այդպիսին է մեր հասարակությունը:Դոգմաների ու հաճախ կեղծ բարոյականության մի մեծ կծիկ է :Իմ հերոսուհու հայրը նրան դուրս վռնդեց,(սովորաբար այդպես անում էին մի քսան- երեսուն տարի առաջ),այսօր դուրս չեն անում առաջադեմ են դարձել , ստիպում են որ աբորտ անեն:Երկու տարբերակն էլ զզվելի է:
Հերսուհիս ինչու մեռավ?,որովհետև շատ էր ջահել հազարամյա դոգմաների դեմ միայնակ պայքարելու համար:Եթե "Խելոք" լիներ աբորտ կաներ ու խիղճը գրպանը դնելով ինքն էլ ուրիշին կխաբեր:Վերջին տարբերակին այսօր շատերն են դիմում,այսինքն ոչ թե փորձում են կոտրել կարծրատիպը , այլ շրջանցում են այն:
Էջանիշներ