Էս ի՞նչ մի հատ երկու հատ կրքեր են բորբոքվել
Փաստորեն, դու Ակումբի հայտնի գրականագետների տեղը չգիտես, իսկ կյանքիդ միակ նպատակը "Գրական թերթում" տպվելն ա Լիլո, դու գրելը թարգի, հարիսա եփել սովորի, գրելը քո խելքի բանը չի, Սասն էլ երջանիկ կլինի
Ակումբի գրականասեր հանրությունից կանխավ ներողամտություն եմ հայցում, բայց ես մի հատ էլ ոչ պրֆեսիոնալ կարծիք պիտի գրեմ: Գլխանց ասեմ, որ սերունդներին թողնվելիք ու դեռևս լիարժեք չգնահատված գրական ժառանգությունս չորս էջից չի անցնում, իսկ սարսափ ժանրի կարդացածս միակ գիրքն էլ Րաֆֆու Սամվելն ա:
Մրցույթը շատ լավն էր, քանի որ Ակումբի լայն շերտերի մասնակցություն էր ապահովել: Գրել էին (1) մարդիկ, որոնք վաղուց են գրում ու գրելու ձիրք ունեն, (1) մարդիկ, որոնք գրելու ցանկություն ունեն, դեռևս ձիրք չունեն, բայց մեծ ներուժ ունեն, (3) ու մարդ(իկ), որ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ ձիրք:
Մրցույթն ակնհայտորեն ստավեց, քանի որ առաջին խմբի մեջ մտնողները զբաղեցրել են արժանի առաջին երեք տեղերը: Երկրորդ անգամ առաջին երեք տեղերի գործերը կարդալուց հետո, ես, որպես կողքից շարքային կարդացող, կարող եմ ասել, որ եթե որևէ տեղ երբևէ տպվելու արժանի գործեր դուրս եկան այս մրցույթից, ապա դրանք առաջին երեքն են: Հաճելի է նաև, որ առաջին երեք տեղերը զբացեղնորղները առաձնապես իրենց չեն կոտորում որևէ տեղ տպվելու ցանկությամբ, ակնհայտորեն հաճույք են ստացել գրելուց ու ու հենց Ակումբում մրցույթին մասնակցելուց, ընդունում են բոլորի, այդ թվում ոչ այնքան օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ քննադատությունը, ու բոլորին շնորհակալություն են հայտնում: Այսինք, ընդհանուր առմամբ, և գրողները և քննարկողները մեծ բավականություն ստացան մրցույթից:
Դե իսկ, եթե բանը հասնի տպվել-չտպվելուն, Հայաստանում, ու ոչ միայն, էնքան "գլուխգործոցներ" են տպվում, որ ես չեմ զարմանա, եթե մի օր Շավուրմեն էլ տպվի մի տեղ: Կամ ուզու՞մ եք մի տեղ տպել տամ, առանձին գրքույկով, բարձր որակի թղթով ու նկարազարդմամբ - տատիի ու պապիի անատոմիական մանրամասներով, շաուրմայի գովազդով, առաջին էջին էլ իմ նկարով, ու մեծ տառերով գրած "Դարի լավագույն գրող սարսափ-կերակուր նոմինացիայում":
Էջանիշներ