Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)
Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)
Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)
Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)
Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)
Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)
Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)
Դե քանի որ ես ահավոր սարսափ եմ ապրել այս մրցույթի որոշ գործերից, էտ պահը ինձ թվաց ուղղակի կողքից մեկը զոհինա հարց տալիս կամ էլ ինչ-որ նման բան, ուշադրություն չեմ դարձրել..
Ու անկեղծ ասած, եթե վերլուծությունները չլինեին, ես կարդացածիս տպավորությունների տակ գիշերը մանեկեններ էի տեսնելու կամ էլ ածելիով իրենց փրթած մարդիկ,ես ժանրը ինձ համար չի, բայց նենցա, որ անտարբեր չեմ կարողանում անցնեմ ու մի տող էլա բաց թողնեմ: Հաջորդ մրցույթը ծիտիկների, ծաղիկների ու երկնքի անհունության մասին կազմակերպեք էլի
)
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ

Ես, օրինակ, կարդալիս տղա էի պատկերացրել, հատկապես Մարատի հետ խոսակցությունները լրիվ «տղա–տղա» բնույթի էին, իմ կարծիքով։ Ու նույնիսկ էն «-Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, - կողքից լսվեց զարմացած, անծանոթ ձայն» նախադասությունը կարդալուց հետո էլի տղա էի պատկերացնում, ոչ մի կերպ չէր հաջողվում աղջիկ պատկերացնել։
Ես էլ եմ կարծում, որ երկրորդը Գալաթեան է գրել։
Հինգերորդն էլ Հայկօյին կկասկածեի, բայց դե դժվար թե մարդ իր ստեղծագործությունն էդքան հիացմունքով գովեր։ Եսիմ։
«Շաուրման» Վիստին եմ կասկածում...
«Մահը» լակոնիկ ոճով impression–ին էր հիշեցնում։
«Աննան» էլ, մտածում եմ, կարող է unknown–ը գրած լինել։
Բայց ոչ մեկում էլ համոզված չեմ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.04.2011, 23:24:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Տարբերակ 1.
Վիրավորանք
Սյուժեն գուցե և ուժեղ մի բան չէր, բայց շարադրանքը հավանեցի, որովհետև համոզիչ էր ստեղծել «հոգեկան հիվանդի» կերպարը: Ուրիշ բան, որ ոչ նյութն էր բավականաչափ զարգացվել, ոչ էլ էդ կերպարը...

Սաղ «լուրջ» բանասիրական մտքերս գրեցին արդեն
Ես էլ վախկոտ աղջնակի անլուրջ զգացողություններս կգրեմ հավանածս գործերի մասինՀա, համ էլ ասեմ, որ երկրորդ անգամ չեմ կարդացել, իսկ առաջին անգամ գիշերվա կեսին եմ կարդացել, մենակ, սենյակիս դաժան լռության մեջ...
Սեանս-Առաջին անգամ երակներովս սառնություն հոսեց էս պատմվածքի կեսերից, երբ Սեդրակը բացեց սևացած ու փոս ընկած աչքերն ու բարակած-սեղմված շուրթերով շշնջաց «Մահճակալիդ տաաաաաաաաաաակ»...
Անկեղծ՝ ահավոր էր։ Մանավանդ որ աչքիս առաջ սիրելի մարդկանցիցս մեկի դիակը եկավ...Հիմա էլ գրելիս նույն կերպ շունչս պահած եմ գրում։
Մահը-Ճիշտ է՝ կանխատեսելի էր, բայց լավ էր գրված։ Հաճույքով կարդացի, առանձնապես սարսափի նոպաներ չունեցա, բայց դե երևի պատճառը նախորդի սահմռկեցուցիչ տպավորությունն էր։ Սրա մեջ սարսափն ակնհայտորեն ավելի քիչ դոզայով էր, ավելի շատ շարունակությունը շուտ իմանալու անհամբերության էր դրդում։ Ինձ էլ թվաց, որ հեղինակի մեխը հայելում իրեն տեսնելու տեսարանն է եղել, ու ամեն ինչ արել է, որ հնարավորինս տրամաբանորեն հասնի այդ գագաթնակետին։
Նրանք, ովքեր կանգնած են-
Ամենահավանածս է։ Էս մեկն իրոք ես եմ կարդացել՝ առանց կողմնակի հիշողությունների, դրա համար սարսափից հաճույք ստացա։ Ահավոր անհամ շաուրմայից հետո ահագին սթափվել էի, ասես առաջին գործն էի կարդում։ Նկարագրություններն ուժեղ էին, տեղին, առանց ավելորդությունների։ Ամեն բառն իր տեղում էր։ «Սաշշշշշշ»... Սիրտս կանգնեց... Լրիվ ապրեցի էդ կիսամութ խանութը, մանեկենի աղաչական հայացքը, ծռված գլուխը, հատակի տակից լսվող ճանկռտոցներն ու սահմռկեցուցիչ շշուկը, մղձավանջը, երբ անկենդան տիկնիկներն աչքիդ երևում են փոքր-ինչ տեղաշարժված։ Էս տիպի մի մղձավանջ էր հենց պտտվում գլխումս. ո՜նց եմ փոշմանել, որ չգրեցի...
Ուֆ, մի խոսքով՝ չգիտեմ, թե ով է հեղինակը, բայց իմ կողմից համբուրում եմ էդ տաղանդավոր ճակատը (հեղինա´կ, որ հանդիպենք՝ կհիշեցնես՝ էս խոսքս գործի վերածեմ...)։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Տարբերակ 2.
Սեանս
Սա ոնց որ առաջինի կատարելագործված տարբերակը լիներ. էս ինչի՞ են բոլորը ընկերներին «հոգեկան հիվանդ» անվանում, հետո էլ արնաշաղաղ մահի ենթարկվում վերջիններիս կողմից:Սա երևի Ակումբի կոլեկտիվ անգիտակցականն է. զգույշ մնացեք:
Լավն էր:Էն ուժաստիկ մոմենտներին քեֆս էկավ, քիչ էր մնում ձեռքերս շփելով «ո՜ւխ» ասեի:
Արդեն լավ հավեսի եմ ընկել, տեսնենք հետո ինչ է սպասվում:![]()
Հլը նոր պիտի սկսեմ գովելը, Անահիտ ջան:
Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են
Ամենալավ պատմվածքն էր: Տղեք-աղջկեքը հիմնականում ասեցին էն, ինչ պիտի ասեի: Լեզուն շատ լավն ա, շատ պատկերավոր, կարդալիս միանգամից պատկերացնում ես էդ մութ ու թաց փողոցն ու էդ փոքրիկ խանութը: Մի քիչ շատ ա ծամծմված (Ստիվեն Քինգը ասում ա, որ «դժոխքի ճամփան ածականներով ա սալարկված»), հեղինակը կարող էր ավելի քիչ կենտրոնանալ նկարագրությունների ու Սաշայի էս կողմ-էն կողմ գնալ-գալու վրա (թե խի՞ միանգամից փասափուեն չքաշեց խանութից՝ անհայտ ա), բայց Ռուֆուսի հետ համաձայն եմ, ինքը պատմվածքը երկար չէր, շատ օպտիմալ չափի էր, ավելի շուտ մյուսներն էին ավելի կարճ: Իմ սիրած Գիշերային պատմվածքներից էր (հա, ես օրագիր էլ ունեմ): Ոնց որ Գալաթեան ասեց՝ ես էլ էլ երբեք նույն կերպ չեմ կարողանա նայել էդ մանեկեններին, բայց ոչ թե էն պատճառով, որ դրանցից մեկը կարող ա հանկարծ ծայրանդամս պոկի, այլ որովհետև դրանցից մեկը կարող ա [spoiler!!!] Սաշան ա, ու ինձ ա նայում: Ի՞նչ երաշխիք ունեմ, որ էդ խանութը Մաշտոցի պողոտայի վրայի «Պալերմոն» չի, օրինակ: Ու ստեղ սահուն անցում ա կատարվում main plot-ին՝ ինտրիգին: Ես սենց եմ հասկացել. սև թիկնոցով մանեկենը հենց էդ խանութի նախկին աշխատողն էր (կամ էլի տենց մի մարդ), ով ոչ թե մի օր վեր էր կացել ու չքվել էր, այլ ում տենց մի գիշեր էլի ժպտացել էր մանեկեններից մեկը: Սաշան դառնում ա մանեկենը, իսկ սև թիկնոցով մանեկենը ազատվում ա իր անձնական դժոխքից ու փախնում ա դուրս: Վախենալուն հենց էդ էր ինձ համար, ոչ թե նկուղում կուտակված մանեկենները, էդ հեչ, ամեն երկրորդ կինոյում կա, չալարեմ ցուցակ կկազմեմ
: Մանեկենն էլ բացարձակ չարիք չէր, էլի. էլի ինչ-որ խեղճ զոհ էր, որ ստիպված էր չարություն անել: Ոնց որ սև թիկնոցովն էր աղաչանքով նայում Սաշային, նույն կերպ մանեկեն-Սաշան ա հիմա աղաչանքով նայում մարդկանց, ու ըտեղ հասկանում ես, թե ինչ սարսափելի բաներ են տեղի ունեցել մինչև էդ հենց մեր կողքին, որ ոչ մեկ չգիտի ու չի էլ իմանա: Չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, քվերակել եմ: impression-ի հետ միասին կպաչեմ հեղինակը ճակատը, եթե իհարկե հեղինակը դեմ չի
:
Անգլերեն ասում են lasting appeal. ինչ-որ հետք ա թողել էս մեկը իմ մեջ կարդալուց հետո, մյուսները տենց չէին:
Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:
DIXIcarpe noctem
CactuSoul (27.11.2012), Freeman (12.04.2011), Yellow Raven (12.04.2011), Ամպ (11.04.2011), Ռուֆուս (12.04.2011)
ուժասԾիկի...
Վասն զի սարսափի սիրահար չեմ//էդ անտեր սարսափը կյանքում լիքն ա, գոնե ակուբում դինջանանք սարսափից //, ավա՜ղ քլնգել-տապոռել-բալգառկել չեմ կարող... /չեմ էլ ուզում... էդ հեղնակները, որ տենց պրոֆեսիոնալ սարսափ պատմվածքներ են գրում, վայ թե իրանք անիծել էլ իմանան... Լիիիի՜լ մատերդ խաչ արա գրելուց, Հայկօ՛, ու էլ վզիցդ սխտոր կախի նոր վերլուծի իրանց գործերը/
"Երկու շաուրմա և մեկ թան" տարբերակը նենց թեթևի մեջ աչքի տակով անց եմ կացրել, հասկացել եմ, որ ամենաքիչ արյունռուշտ տեսարան պարունակող պատմվածքն ա... նենց որ վիվ լա "Երկու շաուրմա և մեկ թան":
Հ.Գ. հալալ ա էդ տղու ախորժակին՝ երկու շաուրմա՜... վայ թե հեղինակը գրելու պահին սոված ա եղել![]()
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 11.04.2011, 23:50:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Հայկօյի կարգավիճակը.
ընդսմին![]()
In consiliis nostris fatum nostrum est.
Freeman (12.04.2011), Yellow Raven (12.04.2011)
էս վիճակն ինչքա՞ն ա տևելու, քունս տանում ա, էկեք մի ընդհանուր հայտարարի գանք, ես գնամ քնեմ ինչ կլինի...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Տարբերակ 1.
Վիրավորանք
Շատ լավ շարադրված ստեղծագործություն, սարսափը վառ չէր արտահայտված, չազդեց էտ տեսանկյունից, բայց մնացածը շատ տեղին էր, ու կերպարները իրենց դերում էին:
Տարբերակ 2.
Սեանս
Էս թեման շատ է տարածված, բայց դա ոչինչ չէր նշանակի, եթե մի նոր ձևով ներկայացվեր, բայց նոր բան չկար, չնայած հավեսով ստեղծագործություն էր, բայց էլի սարսափելի չէր![]()
Տարբերակ 3.
Մահը
Սենց սցենարներով էնքան շատ բաներ կան, իսկ կոնկրետ սրա մեջ էլի ոչ մի նոր իզյում չկար, չգրավեց: Մինչ ճուտիկն էլ համոզված էի, որ տղա է, հլը դրանից հետո էլ, վերջի պահերում պարզվեց
Տարբերակ 4.
Երկու շաուրմա ու մեկ թան
Էս չգիտեմ էլ ինչ ասեմ
Նույնիսկ որպես ոչ սարսափ չհավանեցի
Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են
Ամենահաջողվածը, համ լավ շարադրված, համ անսպասելի ավարտ, համ էլ վատիկը չէրԻնչ-որ սարսափ զգացվում էր
Տարբերակ 6.
Վիշապի վանք
Սենց մրցույթների դեպքերում ավելի լավ էր ընդհանրապես չտեղադրել, քան անվարտ հանձնել, էտ իմ սուբյեկտիվ կարծիքը: Թե չէ սենց ոչ մի բան չջոկնվեց, ինչ էլ ջոկնվեց սարսափի ժանրից չէր մի տեսակ:
Տարբերակ 7.
Աննան
Սարսափի պահերը, տոսետ աղջկա պահվածքի պահերը լիովին ֆիլմից էր մի տեսակ ցրած, թող ների ինձ գրողը, ֆիլմի անունը չեմ հիշում
ԲԱյց հուշողներ կլինեն
![]()
Կերպարը վատ էր զարգացրած, անավարտ էր մի տեսակ:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Yellow Raven (12.04.2011)
Բայց ես էս նախադասությունը շա՜տ սիրեցի.
Աննայի մարմինը ամբողջությամբ թավալվում էր մահճակալի վրա…
Ասում եմ՝ եթե Աննայի մարմինը կտոր-կտոր թավալվեր մահճակալի վրա, ավելի սարսափազդու կլիներ…
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ