User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)

    4 7.41%
  • Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)

    26 48.15%
  • Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)

    25 46.30%
  • Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)

    8 14.81%
  • Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)

    33 61.11%
  • Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)

    1 1.85%
  • Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

    2 3.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 35-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 519 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

  1. #76
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3. Մահը

    Ինչու՞ հենց Մահը : Լավ, էդ մի կողմ:

    Դիզայներական ասույթ կա, որ «White is the new black»: Կարելի ա ասել, որ «Ճուտիկ is the new ընդսմին» : Էս՝ կատակով: Լուրջը էն ա, որ էլի զգացվում էր, թե ինքչան մտածված ու քցած-բռնած ա էս մի պատմվածքն էլ: Ինձ նույնիսկ թվում ա, թե հեղինակը առաջիններից մեկը մտահղացել ա հայելու մեջ սեփական մեռած արտացոլանքը տեսնելու հետաքրքիր գաղափարը, հետո դրա շուրջ պատմվածք ա շարել: Էն suspens-ը ստեղ էլ էր պակասում, որովհետև խեղճ աղջիկը սրճարանում նստած-չնստած՝ միանգամից սկսում ա ինչ-որ ուրվականներ ու մեռելներ տեսնել, ու պատմվածքի մեջ մնում ա ընդամենը մի կոզր՝ մարդասպան Մարատը: Հա, անաստվածավարի սպոյլերախեղդ եմ անելու եմ ամեն ինչ ու բոլորին, դուք շարունակեք կարդալ: Մի ուրիշ բան եմ նկատել. համարյա մինչև կեսերը տենց էլ չէի զգացել, որ պատմողը աղջիկ ա: Ես տղա եմ, ինձ թվում էր, թե ինքն էլ ա տղա: Էդ նշանակում ա, որ սեռը հուշող բաները էնքան էլ շատ չեն, կներեք արտահայտությանս համար: Այսինքն՝ աղջիկ ընթերցողը ավտոմատ աղջիկ ա համարելու պատմողին: Ու մանավանդ նշանակում ա, որ գրողն էլ իգական սեռի ներկայացուցիչ ա (Ռուֆուս, եթե դու ես գրել, կներես, լուրջ՝ քեզ էլ եմ կասկածում ):

    Ոչ էնքան սարսափ էր, ինչքան միստիկայի տարրերով դետեկտիվ: Շարադրանքը հավանեցի, համարյա ոչ մի «դարուփոս» չէր հանդիպում կարդալիս, ապրի հեղինակը: Բայց նախորդը ավելի լավն էր էդ առումով, կներեք: Ինձ համար միակ լուրջ թերությունը էլի նույնն ա, ինչ երկրորդ տարբերակում էր՝ ուրվականներ-մեռելներ-ածելիներ... Էս կոկտեյլը, մի խոսքով: Էնքան էլ չեմ սիրում, ինչ կարող ես անել: Էս ոնց որ ամենահեշտ տարբերակն ա, որ կարելի ա ընտրել, ու ամենապարզը. սրանցով վախեցնելը հեշտ ա, բայց սա մակերեսային բնույթ ունի, խաղում ա մարդու բնազդային-անասնական վախերի հետ: Ինչևէ, պատմվածքը ավելի լուրջ արժանիքներ ունի, ու էդ էլի մշակված-մտածված սյուժեն ու զարգացումն ա: Նենց ի միջի այլոց չի գրված, էլի:

    Կարող ա ivy-ն լինել, չնայած հեչ համոզված չեմ:

    Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.04.2011, 22:50:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Yellow Raven (11.04.2011), Ամպ (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (12.04.2011)

  3. #77
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօ, ես էլ ասում եմ քլունգս ուր ա

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Chuk (11.04.2011), Hagrig (11.04.2011), Հայկօ (11.04.2011)

  5. #78
    Այլմոլորակայ Hagrig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2011
    Հասցե
    Կապան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախքան որևէ պատմվածքի օգտին քվեարկելը՝գրեմ իմ կարծիքը: Նախ շնորհակալ եմ բոլոր հեղինակներց ակտիվություն ցուցաբերելու համար: Բոլորիդ կողմից գրված պատմվածքները մանրամասն կարդացել եմ, փորձել եմ գտնել ինձ համար ամենահետաքրքիրը: Ինչ մեղքս թաքցնեմ այս ժանրի ստեղծագորություններ կարդալու հակում ունեմ ու հենց հայտարարվեց նման մրցույթի մասին, միանգամից հետաքրքրեց: Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
    Ուրեմն սկսենք
    Վիրավորանք - սյուժեն բավականին հետաքրքիր է, ինչ-որ անսպասելիության կտոր կա մեջը, սակայն եթե գնահատելու լինենք 5 բալային համակարգով, ապա որպես «սարսափ» ժանր այն կգնահատեմ 2: Բացակայում էր նաև «հայկական» գործոնը: Չգիտես ինչու համոզված եմ, որ հեղինակը աղջիկ է:
    Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե: Մեջբերեմ մի հատված, որը ըստ ինձ լավ էլ արտահայտում է սարսափ ոճի մեջ լինելը.«Էդ գիշեր քնաբեր խմեցի, որ կարողանամ քնել: Աչքերս հենց փակվում էին, Սեդրակի դիակն էր գալիս աչքիս առաջ` դագաղում պառկած, մարմինն արդեն սկսել էր փտել, փակ աչքերը փոս էին ընկել, քիթը սրվել էր, իսկ շուրթերի բացվածքի սև գիծը ավելի էր մեծացել, շուրթերն ավելի էին թեքվել դեպի ներքև, մազերը նոսրացել էին: Մեկ էլ նորից աչքերը չռեց վրաս, մետաքսե ծածկոցի տակ պահված ձեռքերը հանեց դուրս, ու պահեց էնպես, որ ես տեսնեմ դաստակների մոտի հսկայական պատռվածքները, որոնք արդեն նեխել էին, ու մանր որդեր կային վրան: “Հրանտ, մահճակալիդ տակ” նորից կրկնեց նա ու դեմքը շրջեց ինձնից: Երբ գլուխը թեքեց, գանգամաշկը պոկվեց գլխից ու մազերի հետ միասին մնաց դագաղին կպած: Ես արթնացա իմ գոռոցից: Ջերմում էի երևի, ահավոր թույլ էի, բայց հավաքեցի վերջին ուժերս ու մի կերպ ինձ քարշ տվեցի հյուրասենյակ: Պառկեցի բազմոցին ու կամ քնեցի, կամ գիտակցությունս կորցրեցի, չգիտեմ: »
    Մահը - կարելի է ասել իմ հավանած երկրորդ պատմությունն է: Չնայած, որպես «սարսափ» ժանր կարելի է գնահատել 2: Այս պատմվածքում ինձ գրավեց մոտիկ ընկերոջ հանգամանքը, անընդհատ ցանկանում էի կարդալ տեսնել բա հետո ինչ եղավ ու պարզվավ, որ ընկերը...................: Իմ խորին համոզմամբ հեղինակը աղջիկա:
    Երկու շաուրմա ու մեկ թան - Իսկականից շաուրմայոտ ու թանոտ պատմվածք է… «Հայկական սարսափ» ժանրին ընդհանրապես չի համապատասխանում: Եթե գնահատելու լինենք, ապա կարելի է տալ 0 միավոր: Հեղինակը տղա է:
    Նրանք, ովքեր կանգնած են - այս պատմվածքը ընդհանրապես հետաքրքրություն չառաջացրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Հեղինակը տղա է:
    Վիշապի վանք - շատ մանկականոտ էր: Կոնկրետ ինձ չհետաքրքրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Այս պատմությունը կարելի է տեղավորել ուրիշ ժանրերում: Հեղինակը աղջիկ է:
    Աննան - պատմությունը սկսզբում ինձ գրավեց, սակայն հետո հասկացա, որ ավելի շատ կարծես ինչ-որ ֆիլմի կրկնօրինակ է: Ինձ դա զգացնել տվեց այ այս դրվագը.« Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: » Կարծում եմ ևս բավարար չէ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե առավել առանձին սյուժե ներկայացվեր, կամ այնպես գրված լիներ, որ թվար թե ինչ-որ նո էլէմենտներ կա մեջը: Չնայած դրան «սարսափ» ժանրին համապատսխանությունը գնահատում եմ 3: Հեղինակը աղջիկ է…
    Adriano, քօ մոտ բոլորը աղջիկ դուրս եկան Բայց օբյեկտիվ վերլություն էր
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարսափելին էն ա, որ մինչ քվեարկության ավարտը բոլոր կարծիքները կպրծնեն
    Չէ, լուրջ, համարյա ինչ ուզել եմ ասել, արդեն գրած ա թեմայում.. .կամ գուցե նույնիսկ ամեն ինչը
    դեեեե... դու էլ առավելություն ունես մրցույթի ավարտից հետո միանգամից բոլոր կարծիքները կգրես ու կամփոփես

    Վիրավորանք, հմ... դե, խենթի պարանոյան, եթե դա այդպես է կոչվում, լավ էր նկարագրվախ, սարսափը - ոչ:
    Սեանս, արդեն սրա մասին ասել եմ:
    Մահը մահը վատը չէր, բայց բացահայտման կարիք ունի
    Շաուրման ու թանը, ինր թվում էր թե կատվի մասին պետք ա լինի կամ միգուցե երկու կատվի մասին
    Մանեկեններինը դուրս եկավ հարուստ լեզվով "թախծոտ" Ես էլ եմ ուզում
    Վիշապի վանք, նօ քոմենթ:
    Աննա, հատվածներով եմ կարդացել, բայց կարդացածս չներշնչեց:

    Ամփոփում, չվախեցա
    Ոչինչ այնքան անսահման չէ, որքան մարդկային տգիտությունը

  6. #79
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, ես էլ ասում եմ քլունգս ուր ա
    Վախի աչքերը մեծ են, Գալ ջան, քլունգդ աչքիս էքսկավատոր ա երևացել : Հեսա կտամ :
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hagrig (11.04.2011)

  8. #80
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախի աչքերը մեծ են, Գալ ջան, քլունգդ աչքիս էքսկավատոր ա երևացել : Հեսա կտամ :
    Այ ապրես դու հա, ես էլ մտածում էի էս խաղի bad cop-ը ես եմ

  9. #81
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ ահավոր հավես է, որ իմ չգրածները սաղ գրեցին արդեն, հատկապես էս երկու Հայկ անվանյալները։
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 3. Մահը

    Մի ուրիշ բան եմ նկատել. համարյա մինչև կեսերը տենց էլ չէի զգացել, որ պատմողը աղջիկ ա:
    Հիասթափեցնեմ, Հայկ
    Ես էլ մինչև կեսերը համոզված էի, որ հերոսը տղա է։ «Ճուտ»-ն էլ դրա լրացուցիչ ապացույց էի համարել...

    Ես տղա եմ, ինձ թվում էր, թե ինքն էլ ա տղա: Էդ նշանակում ա, որ սեռը հուշող բաները էնքան էլ շատ չեն, կներեք արտահայտությանս համար: Այսինքն՝ աղջիկ ընթերցողը ավտոմատ աղջիկ ա համարելու պատմողին: Ու մանավանդ նշանակում ա, որ գրողն էլ իգական սեռի ներկայացուցիչ ա:
    Ես (երևի) աղջիկ եմ, ինձ թվում էր, թե ինքը տղա է։ Այսինքն ոչ թե ընթերցողն է պատմողին ավտոմատ իր սեռից համարելու, այլ պատմողն ինքը ահագին հաջող կարողացել էր խուսափել էնպիսի մանրամասներից, որոնք կօգնեին հստակ պատկերացում կազմել հերոսի սեռի մասին։
    Ու ինձ դա շատ դուր եկավ...
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 11.04.2011, 23:03:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (11.04.2011)

  11. #82
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ ոչ մեկը չեմ կարդացել, բայց ոնց որ զգացվում ա, որ հաջողվել ա մրցույթը, հը՞ն:
    Ասեմ, որ ես մրցույթին չեմ մասնակցել, իմը մենակ թեմայի գաղափարն էր, նենց որ իզուր տեղը ինձ վրա բաներ մի կասկածեք:
    Ստեղծագործությունները չեմ կարդացել, բայց քննարկումները լրիվ կարդացի: Էս անգամ Գալաթեան ինչ-որ թե լավ չի քլնգել հեղինակներին, մեղմ ու փափուկ ա ահագին. էստեղից եզրակացություն՝ ինքն էլ ա մասնակցում:

    Լավ, էսա կարդամ, ասեմ՝ որն եմ հավանում:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.04.2011), Yellow Raven (11.04.2011)

  13. #83
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիասթափեցնեմ, Հայկ
    Ես էլ մինչև կեսերը համոզված էի, որ հերոսը տղա է։ «Ճուտ»-ն էլ դրա լրացուցիչ ապացույց էի համարել...
    Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է Մարատն էլ էն «խառը» տղաներից Փաստորեն աղջիկ էր...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  14. #84
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4. Երկու շաուրմա ու մեկ թան

    Ոչ էն ա՝ շաուրմա էր, ոչ էն ա՝ թան: Ոչ էն ա՝ սարսափ էր, ոչ էն ա՝ կայֆավատ : Սարսափի համար «բո՛»-ն էր պակասում, կայֆավատի համար՝ «ղժժժ»-ը: Գոնե մի քիչ իրականությանը մոտ լիներ. էսօրվա դրությամբ ո՞վ ա էնքան հարիֆ, որ պապու թարմ երիկամները ընդամենը մի 1500-ով խուրդի: Հովոն, պարզ ա, ներքին օրգանների գռդոնով էր զբաղված քաղաքով մեկ, ու մի հարուրհիցունհազար դոլար էսկոմ-էնկոմը իրա համար թեմա չէր, բայց մեկ ա՝ անկապ էր : Պերերիվի երկու սիգարետների արանքում գրված պատմվածքիկ ա : Հազար ներողություն, բայց: Ստիպված եմ կրկնել վերևում հնչած կարծիքներից մեկը՝ մրցույթի վերնագիրը ճիշտ ե՞մ կարդացել:

    Ամբողջ պատմվածքը «Զզզզզզզզզզզզզզզզզզզ» խորագրի ներքո էր: looooool, гыыыыыы, ու տենց:

    Ուր ա էն շնորհակալությանս տողը, քոփիփասթ անեմ ստեղ էլ :

    Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Morg (12.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (12.04.2011)

  16. #85
    Այլմոլորակայ Hagrig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2011
    Հասցե
    Կապան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է Մարատն էլ էն «խառը» տղաներից Փաստորեն աղջիկ էր...
    ես էլ մինչև էն մասը ուր ճչալուց հետո հարցնում են, թե ինչ պատահեց աղջիկս գիտեի թե տղա է... մի քանի անգամ կարդացել եմ, որ հասկանամ թե ինչ կապ ունի աղջիկը, համոզված էի որ տղա է, իսկ գրողը իմ կարծիքով տղա է:
    Ոչինչ այնքան անսահման չէ, որքան մարդկային տգիտությունը

  17. #86
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես մինչև Հայկի գրելը գիտեի թե տղա է Մարատն էլ էն «խառը» տղաներից Փաստորեն աղջիկ էր...
    Բա էս տողե՞րը, Լուս։ Ես էստեղ հասկացա, որ դաժանաբար խաբված եմ եղել...

    Այս անգամ չկարողացա ճիչս զսպել:
    - Ի՞նչ եղավ, աղջիկ ջան, - կողքից լսվեց զարմացած, անծանոթ ձայն:
    Դողացող ձեռքով ցույց տվեցի նստարանը, որի վրա նստած կապույտ շորով աղջիկը հանգիստ իր գիրքն էր կարդում:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (11.04.2011)

  19. #87
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ տարբերություն չեմ տեսնում հերոսը տղա կլինի, թե աղջիկ
    Պատմվածքի բնույթը դրանից չի փոխվում

  20. #88
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես
    Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում

  21. #89
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես
    Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում
    ՀայկՕ-ն որոշել էր էդ տողը կտրուկ փոխել վերջին ստեղծագործության ժամանակ
    Պլանների խառնում

  22. #90
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, վերջին տողդ կարաս էլ չգրես, արդեն բոլորը հասկացան, որ շնորհակալ ես
    Ոնց որ Օսկարի էն պահը լինի, որ տնեցիքին մեռսի են ասում
    իյա բա աստծուն
    Հայկ, լրիվ արժեզրկեցիր էդ հոյակապ շնորհակալական խոսքդ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Էջ 6 35-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Կինո
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.05.2011, 17:30
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •